Jump to content

Ջովանի Լեոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովանի Լեոնե
իտալ.՝ Giovanni Leone
Դրոշ
Դրոշ
(6-րդ) Իտալիայի նախագահ
Դրոշ
Դրոշ
Դեկտեմբերի 29, 1971 - Հունիսի 15, 1978
Նախորդող Ջուզեպե Սարագատ
Հաջորդող Ալեսանդրո Պերտինի
Դրոշ
Դրոշ
Իտալիայի վարչապետ
Հունիսի 24, 1968 - Դեկտեմբերի 12, 1968
Նախորդող Ալդո Մորո
Հաջորդող Մարիանո Ռումոր
Դրոշ
Դրոշ
Իտալիայի վարչապետ
Հունիսի 21, 1963 - Դեկտեմբերի 4, 1968
Նախորդող Ամինտորե Ֆանֆանի
Հաջորդող Ալդո Մորո
Դրոշ
Դրոշ
Պատգամավորների պալատի ներկայացուցիչ
Մայիսի 10, 1955 - Հունիսի 21, 1963
Նախորդող Ջովանի Գրոնկի
Հաջորդող Բրունետո Բուչարելի-Դուչի
Ցմահ սենատոր
Օգոստոսի 27, 1967 - Նոյեմբերի 9, 2001
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Նեապոլի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր նոյեմբերի 3, 1908(1908-11-03)[1][2][3][…]
Ծննդավայր Նեապոլ, Իտալիա[4]
Վախճանի օր նոյեմբերի 9, 2001(2001-11-09)[1][5][2][…] (93 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Հայր Mauro Leone?
Մայր Maria Gioffredi?
Ամուսին Vittoria Michitto?
Զավակներ Gian Carlo Leone?[5], Mauro Leone?[5], Giulio Leone?[5] և Paolo Leone?[5]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ և Պերի արևի օդենի մեծ խաչ

Ջովանի Լեոնե (իտալ.՝ Giovanni Leone, Իտալերեն արտասանություն՝ [dʒoˈvanni leˈoːne], նոյեմբերի 3, 1908(1908-11-03)[1][2][3][…], Նեապոլ, Իտալիա[4] - նոյեմբերի 9, 2001(2001-11-09)[1][5][2][…], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, իրավաբան և պրոֆեսոր[6]։ Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության հիմանդիր անդամ։ 1971-1978 թվականներին զբաղեցրել է Իտալիայի նախագահի պաշտոնը[7]։ 1963 թվականի հունիս-դեկտեմբեր և 1968 թվականի հունիս-դետկեմբեր ամիսներին զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը[8]։ 1955-1963 թվականներին զբաղեցրել է Իտալիայի պատգամավորների պալատի նախագահի պաշտոնը[9]։

Լեոնեն եղել է իտալացի առաջին նախագահը, ով պաշտոնանկ է արվել սկանդալի պատճառով։ 1978 թվականին նա մեղադրվել է կաշառակերության մեջ․ հետագայում մեղադրանքները անհիմն են ճանաչվել, որից հետո նա վերահաստատվել է իր քաղաքական դիրքում[10]։

Լեոնեն ծնվել է 1908 թվականին Նեապոլում՝ Մաուրո և Մարիա Լեոնեների ընտանիքում։ Հայրը նշանավոր փաստաբան է եղել և իր մասնակցությունն է ունեցել Իտալիայի ժողովրդական կուսակցության կազմավորման գործում[11]։ Լեոնեն մեծացել է Պոմիլիանո դ’Արկոյում, որտեղ ավագ դպրոց է հաճախել և ավարտել ուսումը 1924 թվականին[12]։

1929 թվականին ավարտել է Նեապոլի համալսարանը[13]։ Հաջորդ տարում ստացել է հասարակական և քաղաքական գիտությունների աստիճան[14]։ Համալսարանում սովորելու ժամանակ դարձել է Կաթոլիկ շարժման մասնակից։ Համալսարանը ավարտելուց հետո աշխատանքի է անցել Էնրիկո դե Նիկոլայի ընկերությունում։ Համատեղության կարգով Կամերինոյի համալսարանում եղել է քրեական դատավարության պրոֆեսոր[15]։

1930-ական թվականներին դարձել է Հարավային Իտալիայի ամենանշանավոր փաստաբաններից մեկը։ Այդ ժամանակ ընտրվել է նաև Քրեական Օրենքի Միջազգային Ասոցիացիայի իտալական բաժնի նախագահ[16]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստանձնել է Նեապոլի ռազմական դատարանի դատավորի պաշտոնը։

Քաղաքական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնեն 1953 թվականին

1945 թվականին Լեոնեն ընտրվել է Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության Նեապոլի նահանգային քարտուղար, այդ կերպ դառնալով կուսակցության գլխավոր դեմքերից մեկը։

1948 թվականի ապրիլին ստացած 60,000 ձայնով ընտրվել է Իտալիայի պատգամավորների պալատի անդամ[17]։ Չնայած այս ամենին Լեոնեն միաժամանակ շարունակել է իր փաստաբանի աշխատանքը ինչպես նաև դասախոսել է համալսարանում։

Իտալիայի պատգամավորների պալատի նախագահի պաշտոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնեն ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ, 1957 թվական

Իր քաղաքական դիրքի, Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության բոլոր ներքին խմբակցությունների և Հիմնադիր ժողովի աշխատանքների ընթացքում մյուս քաղաքական ուժերի կողմից ձեռք բերված հարգանքի շնորհիվ 1950 թվականին Լեոնեն ստանձնել է Պատգամավորների պալատի փոխնախագահի պաշտոնը և ապա՝ 1955 թվականի մայիսին նախագահի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա մնացել է մինչև 1963 թվականի հունիսը[18]։

Իտալիայի վարչապետի պաշտոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Քրիստոնա-դեմոկրատական կուսակցությունը ստացել է ձայների 38%-ը, մինչդեռ Իտալիայի Կոմունիստական կուսակցությանը հաջողվել էր ստանալ ձայների 25%-ը[19]։ Հատկանշական է, որ Իտալիայի լիբերալ կուսակցությունը ձայների 7%-ը ստացել է Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության նախկին անդամներից, ովքեր դեմ են արտահայտվել Ամինտորե Ֆանֆանիի վարած քաղաքականությանը։ Ընտրական աջակցության նվազումով, 1963 թվականի հունիսի 22-ին Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության անդամների մեծամասնությունը որոշում է կայացնում Ֆանֆանիին փոխարինել Լեոնեի գլխավորած ժամանակավոր կառավարությունով[20]։

Որպես վարչապետ Լեոնեն առերեսվել է Իտալիայի հանրապետության ամենաողբերգալի իրադարձություններից մեկի՝ Վաիոնտ Դամի աղետի հետ[21]։ 1963 թվականի հոկտեմբերի 9-ին Մոնտե Տոկում տեղի ունեցած սողանքի հետևանքով տեղի ջրամբարներից մեկում մեգացունամի է առաջացել ինչը հանգեցրել է մի շարք քաղաքների և գյուղերի ավերմանը և 1917 մարդու մահվան[22]։

Լեոնեն մեղադրել է Իտալիայի Կոմունիստական կուսակցությանը տեղի ունեցած աղետից քաղաքական շահույթ ստանալու համար։

1963 թվականի դեկտեմբերին 5 ամիս պաշտոնավարելուց հետո Լեոնեն հրաժարական է տվել։ Նրա փոխարեն վարչապետի պաշտոնում նշանակվել է Ալդո Մորոն, վերջինս պաշտոնավարել է ավելի քան 4 տարի[23]։

Իտալիայի նախագահի պաշտոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լեոնեն ԱՄՆ նախագահ Ջերալդ Ֆորդի հետ, 1974 թվական

1971 թվականին Ամինտորե Ֆանֆանին որպես Քրիստոնա-դեմոկրատական առաջադրվել է Իտալիայի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Սակայն բազում անհաջող փորձերից հետո Ֆանֆանին լքել է պայքարը։ 22-րդ ընտրափուլում Լեոնեն Քրիստոնա-դեմոկրատական կուսակցության կողմից ընտրվել է որպես նախագահի թեկնածու։ 23-րդ ընտրափուլում 996 քվեարկողներից ստացել է 518 ձայն և հաղթանակ տարել։ 1971 թվականի նախագահական ընտրություններ համարվում է Իտալիայի հանրապետության պատմության տևողությամբ ամենաերկար նախագահական ընտրությունները[24]։

Իր նախագահության տարիներին Լեոնեն առերեսվել է բավականին բարդ քաղաքական և սոցիալական իրավիճակների։ Պաշտոնավարման առաջին ամիսներին պատրաստվում էր հաստատել պալատների վաղաժամ լուծարումը։ Այս որոշումը Լեոնեն կայացրել է արժանանլով քաղաքական մյուս կուսակցությունների մեծ մասի հավանությանը։ Այս որոշման համար Լեոնեն ընդդիմության կողմից քննադատության է արժանացել։ 152 կողմ և 158 դեմ ձայների հարաբերակցությամբ կառավարությունը չի արժանացել Սենատի վստահությանը և որպես հետևանք 9 օր հետո հրաժարական է ներկայացրել[25]։

Լեոնեն 1996 թվականին

2001 թվականի սեպտեմբերի 25-ին՝ իր 93-րդ տարեդարձից շաբաթներ առաջ, համաձայն Իտալիայի վարչապետի հրամանագրի Լեոնեն ճանաչվել է Իտալիայի Հանրապետության պատվավոր նախագահ[26]։ Լեոնեն մահացել է 2001 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հռոմում[27]։

Ընտրությունների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Պալատ Ընտրատարածք Կուսակցություն Ձայներ Արդյունք
1946 Հիմնադիր ժողով Նեապոլ-Կազերտա ՔԴ 31,962 YesY Ընտրվել է
1948 Իտալիայի պատգամավորների պալատ Նեապոլ-Կազերտա ՔԴ 60,007 YesY Ընտրվել է
1953 Իտալիայի պատգամավորների պալատ Նեապոլ-Կազերտա ՔԴ 66,165 YesY Ընտրվել է
1958 Իտալիայի պատգամավորների պալատ Նեապոլ-Կազերտա ՔԴ 206,182 YesY Ընտրվել է
1963 Իտալիայի պատգամավորների պալատ Նեապոլ-Կազերտա ՔԴ 160,498 YesY Ընտրվել է

Նախագահական ընտրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականի նախագահական ընտրություն (23-րդ ընտրություն)
Թեկնածու Կուսակցություն Ձայներ %
Ջովանի Լեոնե Քրիստոնա-դեմոկրատական 518 51.4
Պիետրո Նեննի Իտալական սոցիալիստական 408 40.5
Այլ / Անվավեր ձայներ 82 8.1
Ընդհանուր 1,008 100.0

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 Леоне Джованни // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Lundy D. R. The Peerage
  6. Tito Lucrezio Rizzo (2012). Parla il Capo dello Stato: sessanta anni di vita repubblicana attraverso il Quirinale 1946–2006. Gangemi Editore spa. էջ 123. ISBN 978-88-492-7460-8.
  7. Giovanni Leone, il sesto presidente della Repubblica, Archivio Luce
  8. I Governo Leone, Camera dei Deputati
  9. Giovanni Leone, Camera dei Deputati
  10. Giovanni Leone: travolto da accuse infondate, il 15 giugno 1978 si dimette il 6° Presidente della Repubblica, Periodico Daily
  11. Giovanni Leone, Portale Storico della Presidenza della Repubblica
  12. Biografia di Giovanni Leone, Biografie online
  13. La violazione degli obblighi di assistenza familiare nel nuovo codice penale, Giovanni Leone
  14. Giovanni Leone – Dizionario Biografico, Enciclopedia Treccani
  15. Giovanni Leone, Patrimonio dell'Archivio Storico del Senato della Republica
  16. La biografia del Presidente Leone, Quirinale
  17. Elezioni del 1948 – Circoscrizione Napoli–Caserta, Ministero dell'Interno]
  18. Giovanni Leone – Presidenti della Camera dei Deputati
  19. Elezioni del 1963, Ministero dell'Interno
  20. I Governo Leone, camera.it
  21. Il 9 settembre 1963 il disastro del Vajont: commemorazioni in tutta la regione, Friuli Venezia Giulia
  22. «Vaiont Dam photos and virtual field trip». University of Wisconsin. Արխիվացված է օրիգինալից 29 July 2009-ին. Վերցված է 1 July 2009-ին.
  23. I Governo Moro, governo.it
  24. Elezione del Presidente della Repubblica, 1971, Senato della Repubblica
  25. La prima volta con i socialisti, la Repubblica
  26. Presidente Emerito, La Costituzione
  27. Honan, William H. (10 November 2001). «Giovanni Leone, Italy's Ex-President, Dies at 93». The New York Times (անգլերեն). Վերցված է 19 August 2018-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Լեոնե» հոդվածին։
Քաղաքական պաշտոններ
Նախորդող՝
Ջովանի Գրոնկի
Իտալիայի պատգամավորների պալատի նախագահ
1955–1963
Հաջորդող՝
Բրունետո Բուչարելի-Դուչի
Նախորդող՝
Ամինտորե Ֆանֆանի
Իտալիայի վարչապետ
1963
Հաջորդող՝
Ալդո Մորո
Նախորդող՝
Ալդո Մորո
Իտալիայի վարչապետ
1968
Հաջորդող՝
Մարիանո Ռումոր
Նախորդող՝
Ջուզեպե Սարագատ
Իտալիայի նախագահ
1971–1978
Հաջորդող՝
Ալեսանդրո Պերտինի