Սիդնեյ Սոնինո
| Սիդնեյ Սոնինո իտալ.՝ Sidney Sonnino | |||
| Սիդնեյ Սոնինո | |||
| |||
|---|---|---|---|
| 1906 թվականի փետրվարի 8 - 1906 թվականի մայիսի 29 | |||
| Նախորդող | Ալեսանդրո Ֆորտիս | ||
| Հաջորդող | Ջովաննի Ջոլիտտի | ||
| |||
| 1909 թվականի դեկտեմբերի 11 - 1910 թվականի մարտի 31 | |||
| Նախորդող | Ջովաննի Ջոլիտտի | ||
| Հաջորդող | Լուիջի Լուցատի | ||
| Կուսակցություն՝ | Իտալիայի լիբերալ կուսակցություն | ||
| Կրթություն՝ | Պիզայի համալսարան | ||
| Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | ||
| Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
| Դավանանք | Կաթոլիկություն | ||
| Ծննդյան օր | մարտի 11, 1847[1][2][3][…] | ||
| Ծննդավայր | Պիզա, Տոսկանա, Իտալիա[4] | ||
| Վախճանի օր | նոյեմբերի 24, 1922[1][2][3] (75 տարեկան) | ||
| Վախճանի վայր | Հռոմ, Իտալիայի թագավորություն[4] | ||
| Քաղաքացիություն | |||
| Ի ծնե անուն | իտալ.՝ Sidney Sonnino | ||
Սիդնեյ Սոնինո (իտալ.՝ Sidney Costantino Sonnino, մարտի 11, 1847[1][2][3][…], Պիզա, Տոսկանա, Իտալիա[4] - նոյեմբերի 24, 1922[1][2][3], Հռոմ, Իտալիայի թագավորություն[4]), իտալացի պետական և քաղաքական գործիչ, երկու անգամ գլխավորել է Իտալիայի նախարարների կաբինետը։ Պատմության մեջ Իտալիայի նախարարների խորհրդի հրեական ծագում ունեցող առաջին առաջնորդը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիդնեյ Սոնինոն երկու տասնամյակ Վիեննայի, Մադրիդի և Փարիզի եվրոպական մայրաքաղաքներում աշխատել է Իտալիայի դիվանագիտական ծառայությունում։ 1873 թվականին դիվանագիտական ծառայությունից հեռանալուց հետո Սոնինոն Սան Կաշիանո ին Վալ դի Պեզա օկրուգում պատգամավոր է ընտրվել։ Լինելով պատգամավոր՝ սկսել է ակտիվորեն հասնել համընդհանուր ընտրական իրավունքի։
1876 թվականին հրատարակել է ատենախոսություն, որը պարունակել է Սիցիլիայի գյուղացիների կենսապայմանների հետազոտություն։ Սոնինոն ապացուցել է, որ պետությունը պետք է օգտակարություն կիրառի Հարավային Իտալիայի և Սիցիլիայի համար, որպեսզի լուծի սոցիալական հարցերը և դրանով հաղթի սոցիալիզմին, որը, օգտագործելով առկա խնդիրները, այնտեղ ավելի ու ավելի մեծ հայտնիություն է վաստակել։ Սիդնեյ Սոնինոն Իտալիայի խորհրդարանում գլխավորել է ձախ պահպանողականներին։
Սիդնեյ Սոնինոն Ֆրանչեսկո Կրիսպիի երկու կառավարություններում նշանակվել է ֆինանսների նախարար։
1906 թվականի փետրվարի 8-ից մինչև 1906 թվականի մայիսի 29-ը և 1909 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև 1910 թվականի մարտի 31-ը եղել է Իտալիայի նախարարների խորհրդի 28-րդ և 30-րդ նախագահ։
Անտոնիո Սալանդրայի կառավարությունում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Սիդնեյ Սոնինոն մահացել է 1922 թվականի նոյեմբերի 24-ին Հռոմում՝ 75 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #117508470 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Centro Studi Sidney Sonnino Արխիվացված 2022-02-08 Wayback Machine (իտալ.)
- Newspaper clippings about Sidney Sonnino in the 20th Century Press Archives of the ZBW
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնեյ Սոնինո» հոդվածին։ |
| ||||||||||||
- Պիզայի համալսարանի շրջանավարտներ
- Մարտի 11 ծնունդներ
- 1847 ծնունդներ
- Պիզա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 24 մահեր
- 1922 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալիայի վարչապետներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Իտալացի դիվանագետներ
- 20-րդ դարի իտալացիներ
- Իտալիայի արտաքին գործերի նախարարներ
- Իտալիայի ցմահ սենատորներ
- Իտալիայի պետական գործիչներ
