Ֆրանչեսկո Կոսիգա
| Ֆրանչեսկո Կոսիգա իտալ.՝ Francesco Cossiga | |
| Կուսակցություն՝ | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն[1] |
|---|---|
| Կրթություն՝ | Liceo classico Domenico Alberto Azuni?[1], Universita' degli Studi di Sassari?[1] և Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան[1] |
| Գիտական աստիճան՝ | դափնեկիր[1] (1948) |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան և համալսարանի դասախոս |
| Դավանանք | կաթոլիկություն |
| Ծննդյան օր | հուլիսի 26, 1928[2][3][4][…] |
| Ծննդավայր | Սասսարի, Սարդինիա, Իտալիայի թագավորություն[5][6][1][…] |
| Վախճանի օր | օգոստոսի 17, 2010[7][2][3][…] (82 տարեկան) |
| Վախճանի վայր | Հռոմ, Իտալիա[5][6] |
| Թաղված | Cimitero di Sassari |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | իտալ.՝ Francesco Cossiga |
| Ամուսին | Giuseppa Sigurani?[1] |
| Զավակներ | Giuseppe Cossiga?[1] և Anna Maria Cossiga?[1] |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Ֆրանչեսկո Մաուրիցիո Կոսիգա (իտալ.՝ Francesco Maurizio Cossíga, հուլիսի 26, 1928[2][3][4][…], Սասսարի, Սարդինիա, Իտալիայի թագավորություն[5][6][1][…] - օգոստոսի 17, 2010[7][2][3][…], Հռոմ, Իտալիա[5][6][12][13]), իտալացի պետական գործիչ, 1985-1992 թվականներին զբաղեցրել է Իտալիայի նախագահի պաշտոնը, 1979-1980 թվականներին եղել է Իտալիայի նախարարների խորհրդի ներկայացուցիչ։ Ցմահ սենատոր, Իտալիայի պատվարոր նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1928 թվականի հուլիսի 26-ին՝ Սասսարիում։ Ֆրանչեսկոն սովորել է մասնավոր դպրոցում, իսկ 10 տարեկան հասակում ընդունվել է Սասսարի քաղաքի Դոմենիկո Աձունիի անվան գիմնազիայի նախակրթարան։ 16 տարեկան հասակում գիմնազիան ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Սասսարիի իսկ հետո հետո Միլանի կաթոլիկ համալսարանում։ Որոշ ժամանակ անց վերադարձել է Սասսարիի համալսարան և 1948 թվականին ավարտել իրավաբանական ֆակուլտետը։ Դարձել է փաստաբան և միաժամանակ զբաղվել է սահմանադրական իրավունքի ուսումնասիրմամբ։ 1951 թվականի հունվարի 31-ին նշանակվել է Սասսարիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ։ Դասախոսել է 1954-1970 թվականներին, բացի այդ համարվում է մի շարք գիտական աշխատությունների հեղինակ[14]։
Զինվորական կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1961 թվականի նոյեմբերի 23-ին նախագահ Ջովանի Գրոնկին Կոսիգային շնորհել է կորվետտայի կապիտանի կոչում, իսկ 1972 թվականին նախագահ Ջովանի Լեոնեն նրան շնորհել է 2-րդ աստիճանի կապիտանի կոչում[15]։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1945-1985 թվականներին եղել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ (ՔԴՊ)։
Եղել է Կաթոլիկ գործողություն կազմակերպության անդամ։ 1956-1958 թվականներին գլխավորել է Սասսարիի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության բաժանմունքը[16]։
1958 թվականից եղել է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր։
1963 թվականից եղել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավարության անդամ։
1976-1978 թվականներին եղել է Իտալիայի ներքին գործերի նախարար։ Նրա ջանքերի շնորհիվ վերակազմավորվել է ոստիկանությունը, ինչպես նաև ստեղծվել է հակաահաբեկչական առաջին ստորաբաժանումը։ Ալդո Մորոյի մահից հետո հրաժարական է տվել։
1979 թվականի օգոստոսից մինչև 1980 թվականի մարտ և 1980 թվականի ապրիլից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածներում զբաղեցրել է Իտալիայի վարչապետի պաշտոնը։
1983-1985 թվականներին եղել է Իտալիայի Հանրապետության Սենատի ներկայացուցիչ։
1985 թվականի հունիսի 24-ին՝ առաջին ընտրաշրջանի ընթացքում տեղի ունեցած խորհրդարանի երկու պալատների ընդհանուր նիստի ժամանակ ընտրվել է Իտալիայի նախագահի պաշտոնում։ Դարձել է Իտալիայի պատմության ամենաերիտասարդ նախագահը։
1992 թվականի ապրիլի 28-ից եղել է Ցմահ սենատոր։
Նախարարների խորհրդի նախագահի հրամանագրով հռչակվել է Իտալիայի պատվավոր նախագահ։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին Ֆրանչեսկո Կոսիգան ամուսնացել է Ջուզեպե Սիգուրանիի հետ, 1961 թվականին ծնվել է դուստրը՝ Աննա Մարիան, իսկ 1963 թվականին որդին՝ Ջուզեպպեն։ 1993 թվականին նրանք բաժանվել են։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кто есть кто в мировой политике / Редкол.: Кравченко Л. П. (отв. ред.) и др. — М.: Политиздат, 1990. ISBN 5-250-00513-6
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Silveri U. G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2014.
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 OPAC SBN (իտալ.)
- 1 2 Former Italian president Francesco Cossiga dies // BBC News Online — 2010.
- ↑ https://web.archive.org/web/20171201040249/http://www.leighrayment.com/knights/knightshon.htm
- ↑ Ordens Honoríficas Portuguesas
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1988. — P. 8560. — ISSN 0242-6773
- ↑ https://web.archive.org/web/20131111154633/http://english.hi.is/honorary_degrees/honorary_degrees
- ↑ Умер бывший президент Италии Коссига Արխիվացված 2010-08-19 Wayback Machine // Газета. Ру, 17 августа 2010
- ↑ Умер Франческо Коссига Արխիվացված 2015-06-26 Wayback Machine // Интернет-издание «Поток», 17 августа 2010
- ↑ Umberto Gentiloni Silveri (2014). «Cossiga, Francesco». Dizionario Biografico degli Italiani (իտալերեն). Treccani. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Bonini Carlo (1998 թ․ օգոստոսի 22). «Quei messaggi polemici a Cossiga " capitano di corvetta "» (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Vittorio Vidotto (1991). «Cossiga, Francesco». Enciclopedia Italiana - V Appendice (իտալերեն). Treccani. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրություն
- «Cossiga, Francesco». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- «Cossiga, Francesco». Lessico del XXI Secolo (իտալերեն). Treccani. 2012. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Կոսիգա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| |||||||||||||
- Հուլիսի 26 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Օգոստոսի 17 մահեր
- 2010 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- 1929 ծնունդներ
- 20-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի իտալացի քաղաքական գործիչներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ
- Բաղնիքի շքանշանի ասպետներ
- Իտալացի իրավաբաններ
- Իտալացի իրավագետներ
- Իտալացի հակակոմունիստներ
- Իտալացիներ
- Իտալիա
- Իտալիայի Հանրապետության սենատորներ
- Իտալիայի ղեկավարներ
- Իտալիայի նախագահներ
- Իտալիայի նախարարներ
- Իտալիայի սենատորներ
- Իտալիայի վարչապետներ
- Իտալիայի ցմահ սենատորներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Իտալիայի քաղաքականություն
- Իտալիայում մահացածներ
- Կառավարության ղեկավարներ
- Նախագահներ
- Սահմանադրական իրավունքի մասնագետներ
- Քաղաքական գործիչներ
- Քրիստոնեություն և քաղաքականություն
- Քրիստոնյաներ