Ջուզեպպե Ձանարդելլի
| Ջուզեպպե Ձանարդելլի իտալ.՝ Giuseppe Zanardelli | |
| Կուսակցություն՝ | Ձախ |
|---|---|
| Կրթություն՝ | Պավիայի համալսարան |
| Գիտական աստիճան՝ | դափնեկիր[1] |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան |
| Ծննդյան օր | հոկտեմբերի 26, 1826[2][3] |
| Ծննդավայր | Բրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն |
| Վախճանի օր | դեկտեմբերի 26, 1903[3] (77 տարեկան) |
| Վախճանի վայր | Տոսկոլանո Մադերնո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն |
| Թաղված | monumental cemetery of Brescia |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | իտալ.՝ Giuseppe Zanardelli |
| Պարգևներ | |
Ջուզեպպե Ձանարդելլի (իտալ.՝ Giuseppe Zanardelli, հոկտեմբերի 26, 1826[2][3], Բրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն - դեկտեմբերի 26, 1903[3], Տոսկոլանո Մադերնո, Բրեշիա, Լոմբարդիա, Իտալիայի թագավորություն), իտալացի լրագրող, պատմաբան, քաղաքական և պետական գործիչ, եղել է Իտալիայի վարչապետը 1901 թվականի փետրվարի 15-ից մինչև 1903 թվականի նոյեմբերի 3-ը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուզեպպե Ձանարդելլին կամավոր մասնակցել է Ավստրո-իտալական պատերազմին, սակայն 1849 թվականին, Նովարի ճակատամարտից հետո, որը հանգեցրել է Պիեմոնտից սարդինյան բանակի ծանր պարտությանը և նահանջին, վերադարձել է հայրենի Բրեշիա քաղաք, որտեղ զբաղվել է դասախոսական գործունեությամբ։
Նապոլեոնի բանակի և իշխանության տապալումից հետո Բրեշիան հեռացել է Ավստրիայից և ենթարկվել հալածանքների նոր իշխանության կողմից։ Ձանարդելլի կտրականապես մերժել է ավստրիական ոստիկանության իրազեկիչ դառնալու առաջարկը, որի համար զրկվել է դասախոսական աշխատանքից՝ որպես «անվստահելի տարր»։
Դրանից հետո Ջուզեպպե Ձանարդելլին մուտք է գործում քաղաքականություն։ 1876 թվականին Ագոստինո Դեպրետիսայի կառավարությունում Ձանարդելլին կատարել է հասարակական աշխատանքների նախարարի պարտականությունները, իսկ 1878 թվականին Բենեդետտո Կայրոլիի երկրորդ կառավարությունում ստանում է Իտալիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Այդ պաշտոններում Ջուզեպպե Ձանարդելլին ցույց է տվել հրաշալի հմտություններ, որոնք կիրառել է՝ զբաղվելով երկրի ընտրական իրավունքի բարեփոխումների հարցերով։
Ջուզեպպե Ձանարդելլին բազմիցս տարբեր նախարարական պաշտոններ է ստացել Իտալիայի տարբեր վարչապետների օրոք, իսկ 1901 թվականի փետրվարի 15-ին ձևավորել և գլխավորել Է սեփական կառավարությունը[4]։ Ակտիվորեն լոբբինգ է իրականացրել ամուսնալուծության մասին օրենքի համար, բայց վատ առողջությունը թույլ չի տվել նրան կատարել իր ծրագիրը։ 1903 թվականի նոյեմբերին անցել է թոշակի, իսկ նույն տարվա դեկտեմբերին մահացել Տոսկոլանո-Մադերնո քաղաքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ storia.camera.it (իտալ.)
- 1 2 http://legxv.camera.it/organiparlamentarism/6558/6561/6597/documentotesto.asp
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Վասիլի Վասիլևիչ (1890–1907). «Занарделли, Джузеппе». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Zanardelli, Giuseppe // Encyclopædia Britannica (անգլ.).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Scheda biografica nel sito ufficiale della Camera dei Deputati Արխիվացված 2019-09-05 Wayback Machine.
- Davide Calandra, Monumento a Zanardelli (1909) [Brescia, Piazza Zanardelli] (sito ufficiale del Comune di Brescia); l’epigrafe è trascritta nel sito Chi era Costui.
- Centro Formativo Provinciale «Giuseppe Zanardelli» (Brescia).
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Ձանարդելլի» հոդվածին։ |
| ||||||||||||
- Պավիայի համալսարանի շրջանավարտներ
- Հոկտեմբերի 26 ծնունդներ
- 1826 ծնունդներ
- Դեկտեմբերի 26 մահեր
- 1903 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Իտալիայի վարչապետներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Իտալացի պատմաբաններ
- Իտալացի լրագրողներ
- Իտալացի փաստաբաններ
- Իտալիայի պետական գործիչներ
- Իտալիայի արդարադատության նախարարներ
- Իտալացի իրավաբաններ