Էնրիկո Լետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնրիկո Լետա
իտալերեն՝ Enrico Letta
Enrico Letta 2017 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն ()
Կրթություն՝ Պիզայի համալսարան (1994) և Սուրբ Աննայի առաջադեմ ուսումնասիրության դպրոց
Գիտական աստիճան՝ փիլիսոփայության դոկտոր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ակադեմիկոս, ոչ գեղարվեստական գրող և international forum participant
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 20, 1966(1966-08-20)[1][2][3] (56 տարեկան)
Ծննդավայր Պիզա, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ի ծնե անուն իտալերեն՝ Enrico Letta
Հայր Giorgio Letta?
Ամուսին Gianna Fregonara?[4]
 
Կայք՝ enricoletta.it
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Քաղաքացիական վաստակի համար շքանշանի Մեծ խաչ

Էնրիկո Լետա (իտալերեն՝ Enrico Letta, օգոստոսի 20, 1966(1966-08-20)[1][2][3], Պիզա, Տոսկանա, Իտալիա), իտալացի քաղաքական և պետական գործիչ, Դեմոկրատական կուսակցության քարտուղարի տեղակալ։ Իտալիայի Նախարարների խորհրդի 83-րդ նախագահ (2013 թվականի ապրիլի 24-ից մինչև 2014 թվականի փետրվարի 14-ը)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնրիկոն ծնվել է 1966 թվականի օգոստոսի 20-ին Պիզայում, 1994 թվականին ավարտել է Պիզայի համալսարանը՝ քաղաքագիտության մասնագիտացմամբ[5], և Սուրբ Աննայի հետազոտությունների դպրոցը, որտեղ նա 2001 թվականին ստացել է դոկտորի աստիճան՝ ըստ Եվրոպական միության օրենսդրության։ Երկար ժամանակ զբաղվել է գիտությամբ։ 2001-2003 թվականներին աշխատել է Կառլո Կատանեոյի մասնավոր համալսարանում (Կաստելանցա քաղաք), Սուրբ Աննայի անվան հետազոտությունների դպրոցում (2003 թվական)[6], իսկ 2004 թվականին՝ Փարիզի բարձրագույն առևտրային դպրոցում՝ որպես հրավիրված պրոֆեսոր[7]։

Էնրիկոյի հորեղբայրը՝ Ջաննի Լետտան, Բերլուսկոնիի բարձրաստիճան օգնականներից մեկն էր։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնրիկո Լետան քաղաքական գործունեություն է ծավալել 1990-ականների սկզբից՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության կազմում, իսկ 1994 թվականին՝ նրա փլուզումից հետո, Իտալիայի ժողովրդական կուսակցությունում։ 1991-1995 թվականներին եղել է Եվրոպական ժողովրդական կուսակցության երիտասարդության նախագահը։ 1994 թվականին անդամակցել է Իտալիայի ժողովրդական կուսակցությանը, որտեղ արագ գործունեություն է ծավալել՝ 1997 թվականին դառնալով կուսակցության քարտուղարի (ղեկավարի) տեղակալը, 1998 թվականին նշանակվել է Եվրամիության գործերի նախարար՝ Դ'Ալեմի աշխատասենյակում։ 2001 թվականի խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ ընտրվել է «Մարգարիտկա։ Դեմոկրատիան ազատություն է» կենտրոնամետ կուսակցությունից ընտրվել է պատգամավորների պալատ[8][9][10]։

2004-2006 թվականներին եղել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական խորհրդարանում ընդգրկված է եղել լիբերալների և դեմոկրատների Եվրոպայի դաշինքի և տնտեսական և արժութային հարցերի կոմիտեի խմբում[11]։ 2006 թվականին թողել Է Եվրախորհրդարանը և զբաղեցրել նախարարների խորհրդի քարտուղարի պաշտոնը՝ Պրոդիի երկրորդ կաբինետում։

Էնրիկոն դարձել Է Դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը, 2007 թվականին կուսակցության ղեկավարության ընտրություններում Լետան զբաղեցրել է երրորդ տեղը՝ ձայների 11 %-ով[12]։

2013 թվականի ապրիլի 24-ին երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոն Լետային առաջարկել է գլխավորել Իտալիայի կառավարությունը, որպեսզի վերջ դնի ճգնաժամային իրադրությանը, որն ստեղծվել էր 2013 թվականի փետրվարի 24-25-ի ընտրություններից հետո[13]։

2013 թվականի ապրիլի 27-ին Էնրիկո Լետան երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին ներկայացրել է կառավարության նոր կազմը, որում ընդգրկված էին 7 կանայք[14]։ Հաջորդ օրը նոր կառավարությունը երդում է տվել։

2014 թվականի փետրվարի 14-ին Էնրիկո Լետան հայտարարություն է արել Իտալիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին[15]։ Նա հրաժարական է տվել այն բանից հետո, երբ դեմոկրատական կուսակցությունը պաշտպանել է կուսակցության առաջնորդ Մատտեո Ռենցիի առաջարկը՝ Իտալիայի կառավարության փոփոխության վերաբերյալ։ Ինքը՝ Լետան, ներկա չի եղել Կառավարության հրաժարականի հարցով կուսակցության անդամների քվեարկությանը՝ հայտարարելով, որ չի ցանկանում ազդել կուսակցության որոշման վրա[16]։ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն ընդունել է Էնրիկո Լետայի հրաժարականը[17][18]։

2017 թվականի մարտին հայտարարել է արդարադատության գործող նախարար Անդրեա Օռլանդոյի թեկնածությանն աջակցելու մասին դեմոկրատական կուսակցության նոր առաջնորդի ընտրություններում, որոնք նշանակվել էին Մատտեո Ռենցիի հրաժարականի պատճառով[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 Davos 2014 Participant List
  4. https://www.tag24.it/342639-enrico-letta-moglie-chi-e-gianna-fregonara-eta-prima-moglie-vita-privata/
  5. Letta Enrico (2013)։ «Curriculum Vitae» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 11, 2013-ին։ Վերցված է հունիսի 3, 2013 
  6. «Enrico Letta: la bio del giovane dalla grande esperienza»։ Huffington Post (Italian)։ օգոստոսի 24, 2013։ Վերցված է հունիսի 3, 2013 
  7. «Gli zii di Enrico Letta. Non solo Gianni: c’è anche Gian Paolo Bazzoni a Porto Torres»։ Sardinia Post։ ապրիլի 25, 2013։ Վերցված է հունիսի 2, 2013 
  8. «Enrico Letta, il giovane Dc che deve far da paciere tra Pd e Pdl - IlGiornale.it»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-26 
  9. «Pisano, milanista, baby-ministro. Ecco chi è Enrico Letta, l'eterno "giovane" del Pd - enrico letta, presidente del consiglio, governo, palazzo chigi, giorgio …»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-26 
  10. «Chi è Enrico Letta, l’uomo scelto da Napolitano per il governo - Il Fatto Quotidiano»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-26 
  11. «Enrico LETTA»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-26 
  12. «Veltroni stravince con il 76% ma è la festa dei cittadini elettori - Politica - Repubblica.it»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-26 
  13. Глава Италии попросил сформировать правительство одного из лидеров демократов
  14. «Правительство Италии теперь на треть состоит из женщин»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-22-ին։ Վերցված է 2013-04-27 
  15. Энрике Летта объявил об отставке с поста премьер-министра Италии | Forbes.ru
  16. Lenta.ru: Мир: Политика: Премьер-министр Италии подал в отставку
  17. Правительственный кризис в Италии: премьер Летта ушел в отставку | РИА Новости
  18. Lenta.ru: Мир: Политика: Итальянский премьер ушел в отставку
  19. «Letta scioglie la riserva: alle primarie voterà Orlando»։ La Stampa։ 2017-03-26։ Վերցված է 2017-04-22 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]