Չիրիակո Դե Միտա
Չիրիակո Դե Միտա իտալ.՝ Ciriaco Luigi de Mita | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
1988 թվականի ապրիլի 13 - 1989 թվականի հուլիսի 22 | |||
Նախորդող | Ջովաննի Գորիա | ||
Հաջորդող | Ջուլիո Անդրեոտի | ||
Կուսակցություն՝ | Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Սուրբ Սրտի կաթոլիկ համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Ազգություն | ![]() | ||
Դավանանք | Կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | փետրվարի 2, 1928[1][2] (92 տարեկան) | ||
Ծննդավայր | Նուսկո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Պարգևներ |
«Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան | ||
Չիրիակո Դե Միտա (իտալ.՝ Ciriaco Luigi De Mita, փետրվարի 2, 1928[1][2], Նուսկո, Ավելինո, Կամպանիա, Իտալիա)[3], իտալացի քաղաքական գործիչ, 1988-1989 թվականներին Իտալիայի 70-րդ վարչապետ[4]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չիրիակո Դե Միտան ծնվել է 1928 թվականի փետրվարի 2-ին Հարավային Իտալիայի Կամպանիա մարզում Ավելինո գավառի Նուսկո կոմունայում: Ավարտել է Միլանի կաթոլիկ համալսարանը:
Դեռ երիտասարդ հասակում զբաղվել է քաղաքականությամբ՝ անդամակցելով Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցությանը, որտեղ մոտ էր ձախ թևին։ 1956 թվականին դարձել է կուսակցության խորհրդի անդամ, 1969-1973 և 1979-1982 թվականներին՝ Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության քարտուղարի տեղակալ։
1963 թվականի մայիսի 9-ից մտել է Իտալիայի պատգամավորների պալատի կազմում (որտեղ աշխատել է մինչև 2008 թվականի ապրիլի 28-ը), 1968-69 թվականներին՝ ներքին գործերի նախարարի տեղակալ, 1973-1974 թվականներին՝ արդյունաբերության, առևտրի և արհեստների նախարար, 1974-1976 թվականներին՝ արտաքին առևտրի նախարար, 1976-1979 թվականներին ՝ առանց պորտֆելի նախարար (Հարավի գործերով):
1982 թվականին դե Միտան դարձել է Քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության նախագահ, իսկ 1986 թվականին ձայների 60% աջակցությամբ վերընտրվել այդ պաշտոնում։ 1987 թվականին Քրիստոնյա դեմոկրատները հաղթել են այդ տարվա խորհրդարանական ընտրություններում։
1988 թվականի ապրիլի 13-ից մինչև 1989 թվականի հուլիսի 22-ը դե Միտան զբաղեցրել է վարչապետի պաշտոնը (ՔԴԿ, սոցիալիստական, հանրապետական, սոցիալ-դեմոկրատական և լիբերալ կուսակցությունների կոալիցիայի կազմում): Նրա վարչապետական գործունեության սկզբում Ռոբերտո Ռուֆիլին՝ դե Միտայի խորհրդականը, սպանվել է Ֆորլի քաղաքում «Կարմիր բրիգադներ» հանցավոր խմբավորման անդամների կողմից։ Վարչապետի պաշտոնում նրա աշխատանքն ավարտվել է մեկ տարի անց, որից հետո դե Միտան ավարտել է իր գործունեությունը կառավարությունում։
1996 թվականին վերադարձել է խորհրդարան, որից հետո ևս երկու անգամ՝ 2001 և 2006 թվականներին վերընտրվել է։ 1994 թվականին անդամակցել է իտալական ժողովրդական կուսակցությանը, որը լքել է 2002 թվականին՝ միանալով «Մարգարիտկա: Դեմոկրատիան ազատություն է» կենտրոնամետ կուսակցությունը, որտեղ մնացել է 5 տարի: Կենտրոնամետներից հետո միացել է Իտալիայի դեմոկրատական կուսակցությանը։
2009 թվականի հունիսին դե Միտան տեղ է ստացել Եվրոպական խորհրդարանում՝ 81 տարեկանում դառնալով այդ ընտրություններում հաղթած ամենատարեց թեկնածուն[5]։
2014 թվականից հանդիսացանում է հայրենի Նուսկոյի քաղաքապետ[6][7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ Moliterno Gino (սեպտեմբերի 11, 2002)։ «Encyclopedia of Contemporary Italian Culture»։ Routledge։ Վերցված է օգոստոսի 29, 2019 – via Google Books
- ↑ Lentz Harris M. (2014)։ Heads of States and Governments Since 1945։ Routledge։ էջեր 446–447։ ISBN 9781134264902։ Վերցված է նոյեմբերի 9, 2014
- ↑ «Many new faces at the new EP», di.ve.com, 30 June 2009.
- ↑ Tutto al piano di sotto - Irpiniagate - goffredolocatelli.it
- ↑ Vespa Bruno (օգոստոսի 29, 2009)։ «L'amore e il potere. Da Rachele a Veronica, un secolo di storia italiana»։ Edizioni Mondadori։ Վերցված է օգոստոսի 29, 2019 – via Google Books
|
- Փետրվարի 2 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալիայի վարչապետներ
- Իտալացի քաղաքական գործիչներ
- Իտալիայի նախարարներ
- Իտալացի իրավաբաններ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի իրավաբաններ
- 21-րդ դարի իրավաբաններ