Այս տարածքը բնակեցված էր դեռևս հին քարի դարի ժամանակաշրջանից։ Ըստ լեգենդի՝ Forum Livii անվանումով քաղաքը հիմնադրվել էր Գայ Լիվիյ Սալինատորի կողմից, մ.թ.ա. 188 թվականին։ Դարերի ընթացքում անվանումը կրճատվեց և դարձավ «Ֆորլի»։
Համարվում է պատմական առաջին քաղաք-պետություն, որը ստեղծել է կոմունիստական շարժում և ստացել ինքնավարություն (889 թվականին)։ Միջնադարում այս պետությունը մասնակցեց գլիբելլների և գվելֆամների դեմ ուղված պայքարում, հանդես եկավ Գոգենշտաուֆենի հետ, ինչի մասին վկայում է քաղաքի զինանշանի վրա պատկերված առծիվը:Ֆորլիի բնակիչները մեծ օգնություն ցուցաբերեցին Ֆրիդրիխ II Հոհենշտաուֆենին Ֆաենցի գրավման ժամանակ և դժվար պահին ապաստան տվեցին իշխանական առաջնորդ Գվիդո I դա Մոնթեֆելտրոին։
XIII դարի վերջին, Ֆորլին անցավ շատ ձեռքերի միջով մինչև 1302 թվականը, երբ այն իրենց ձեռքը վերցրեցին Օրդելաֆֆիները։ Նրանց տարաձայնությունները հռոմեական պապերի հետ ավարտվեցին նրանով, որ Սիքսթ IV-ը Ֆորլին փոխանցեց իր եղբորորդի Դժիրոլամո Ռիարիօին, ով քաղաքացիների ապստամբությոան ժամանակ դատապարտվում է մահվան։ Ռիարիօի մասին հայտնի է նաև, որ տեղի նկարիչ Մոլոցո դա Ֆորլին աշխատում էր նրա մոտ։
Միքանի տասնամյակներ անց, քաղաքը տիրեցին՝ Վիսքոնթիները (1488-99), Չազարե Բորդժիկիան (1499-ից) և կրկին Օրդելաֆֆիները (1503-04)։ Ֆորլին երեք ու կես տարով մտավ Պապական մարզի կազմի մեջ և կորցրեց քաղաքական նշանակությունը։
Ֆորլիի կենտրոնական հրապարակը կրում է Աուրելիո Սաֆֆի անունը, ով հայտնի Ռիսորզիմենտոի գործիչ էր։ Հրապարակի կենտրոնում դրված է նրան նվիրված հուշարձան։ Հիշարժան է նաև Սան-Մեռկուրիալեն, որը միջնադարյան լոմբարդական ոճի մեջ էր, բարձրությունը հասնում էր 75 մետրի (Համարվում էր Իտալիաի ամենաբարձր շինություններից մեկը)։ Այնտեղ է գտնվում նաև Պալացցո Կոմունալլեն։ Միջնադարում դոմինիկական եկեղեցում տեղավորվում էր թանգարանը։ Օրդելաֆֆիների ժամանակաշրջանի մասին հիշեցնում է Ռավալդինո Ցիտադելը։
Assassin's Creed II համակարգչային խաղում գործողությունները տեղի են ունենում Ֆորլիում (XV դարում)<ref>Форли на ru.assassinscreed.wikia.com</ref: Խաղում Ֆորլին ներկայացված է որպես բավականին մռայլ վայր։ Խաղացողը կարող է այցելել քաղաքի տեսարժան վայրերը։ Այդ տեսարժան վայրերից են`Սան-Մեռկուրիալեն (բարձրանալով այդ տաճարի ամենաբարձր հարկը կարելի է տեսնել Ֆորլիի շրջապատը), նաև Կատերինա Սֆորցի ամրոցը։ Խաղի առաջադրանքներից մեկի ժամանակ կա հնարավորություն տեսնել անառիկ ամրոցի ներսը։