Լուիջի Ֆակտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուիջի Ֆակտա
իտալ.՝ Luigi Facta
Luigi Facta photo.jpg
 
Կուսակցություն՝ Պատմական աջեր և Իտալիայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և լրագրող
Ծննդյան օր նոյեմբերի 16, 1861(1861-11-16)[1][2]
Ծննդավայր Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
Վախճանի օր նոյեմբերի 5, 1930(1930-11-05)[1][3][2][…] (68 տարեկան)
Վախճանի վայր Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Luigi Facta

Լուիջի Ֆակտա (իտալ.՝ Luigi Facta, նոյեմբերի 16, 1861(1861-11-16)[1][2], Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա - նոյեմբերի 5, 1930(1930-11-05)[1][3][2][…], Պիներոլո, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի քաղաքական և պետական գործիչ, եղել է Իտալիայի թագավորության վարչապետը 1922 թվականի փետրվարի 26-ից մինչև 1922 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նա Իտալիայի Նախարարների խորհրդի վերջին նախագահն էր մինչև ֆաշիստների կողմից պետական իշխանության բռնազավթումը Բենիտո Մուսոլինիի ղեկավարությամբ։

Լուիջի Ֆակտան 1892 թվականին ընտրվել է որպես պատգամավոր և այդ պատգամավորական աթոռը նա զբաղեցրել է երեսուն տարի։ 1910-1914 թվականներին և 1919-1920 թվականններին եղել է Իտալիայի թագավորության ֆինանսների նախարարը։

Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով Լուիջի Ֆակտան ակտիվորեն պայքարում էր Իտալիայի չեզոքության համար, բայց թագավորությունը պատերազմ մտնելուց հետո, Լուիջին փոխել է իր կարծիքը։ Լուիջիի որդին սպանվել է մարտերի ժամանակ, և Ֆակտան հպարտցել է, որ իր որդին զոհաբերել է իր կյանքը հանուն իր երկրի։

1922 թվականի փետրվարին Ֆակտանլ նշանակվել է վարչապետ։ Այդ ժամանակ Իտալիան ցնցված էր Բենիտո Մուսոլինիի ղեկավարած ֆաշիստների նախաձեռնած անկարգությամբ։ Հռոմի վրա հարձակման ժամանակ Վիկտոր Էմանուիլ III-ը հրաժարվել է աջակցել Լուիջի Ֆակտին, չնայած իտալական բանակը պատրաստ էր ջախջախել ֆաշիստներին։

Ֆակտան բացահայտ կերպով հանդես չի եկել Մուսոլինիի դեմ և այդ պատճառով 1924 թվականին դարձել է սենատոր։

Լուիջի Ֆակտան մահացել է 1930 թվականի հոկտեմբերի 31-ին իր հայրենի քաղաք՝ Պիներոլոյում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Proleksis enciklopedija (хорв.) — 2009.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Luigi Facta.