Ջուլիանո Ամատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջուլիանո Ամատո
իտալ.՝ Giuliano Amato
Giuliano Amato - Festival Economia 2013.JPG
 
Կուսակցություն՝ Իտալիայի սոցիալիստական կուսակցություն և Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Բարձրագույն նորմալ դպրոց, Կոլումբիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, European University Institute?, Պիզայի համալսարան և Sant'Anna School of Advanced Studies?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, դատավոր և համալսարանի պրոֆեսոր
Ծննդյան օր մայիսի 13, 1938(1938-05-13)[1][2] (82 տարեկան)
Ծննդավայր Թուրին, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Giuliano Amato
 
Ինքնագիր Giuliano Amato signature.svg
 
Պարգևներ

Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար», Նևշատելի համալսարանի պատվավոր դոկտոր, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Ջուլիանո Ամատո (իտալ.՝ Giuliano Amato, մայիսի 13, 1938(1938-05-13)[1][2], Թուրին, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, երկու անգամ ընտրվել է որպես Իտալիայի վարչապետ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուլիանո Ամատո ծնվել է Թուրինում, սակայն մեծացել է Տոսկանայում: 1960 թվականին իրավաբանական գիտական աստիճանով ավարտել է Պիզայի համալսարանը և մինչև 1963 թվականը դասավանդել է Կոլումբիայի համալսարանում: 1979 թվականից մինչև 1997 թվականը Մոդենայի, Պերուջայի և Ֆլորենցիայի համալսարաններում դասավանդելուց հետո նաև եղել է իտալական և համեմատական սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Հռոմի Սապիենցա համալսարանում:

Դեռևս 1958 թվականին, անդամակցելով Իտալիայի Սոցիալիստական կուսակցության հետ, 1983 թվականից մինչև 1993 թվականը եղել է Խորհրդարանի անդամ: Իր կուսակցության անդամ Բետինո Կրակսի կառավարությունում 1987-1988 թվականներին եղել է փոխվարչապետ իսկ 1987-1989 թվականներին՝ ֆինանսների նախարար:

Կառավարության ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հունվարից մինչև 1993 թվականի ապրիլը եղել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահն: Նրա կառավարման ընթացքում տեղի է ունեցել կոռուպցիայի ճգնաժամ, որը հանգեցրել է զգալի փոփոխությունների Իտալիայի քաղաքական կյանքում: Ամատոն ընդունել մի օրենք, որը կոռուպցիոն դեպքերի հետաքննությունը հանձնում էր կառավարության կողմից վերահսկվող ոստիկանության ձեռքում, բայց հասարակական դժգոհությունը Իտալիայի նախագահ Օսկար Լուիջի Սկալֆարոյին ստիպել է հրաժարվել այն ստորագրելուց:  

Ձիթենու ծառ կոալիցիայի կառավարության անդամ և ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Ամատոն մտել է Մասիմո Դ'Ալեմայի կառավարություն՝ դառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումների նախարար, իսկ 1999 թվականի դեկտեմբերից մինչև 2000 թվականի մարտը՝ ֆինանսների նախարար։ 2000 թվականից մինչև 2001 թվականի ապրիլը Ամատոն կրկին զբաղեցրել Է նախարարների խորհրդի նախագահի պաշտոնը՝ բարեփոխումներ իրականացնելով, որոնք ուղղված են տնտեսության մրցունակության բարձրացմանը և սոցիալական պաշտպանության ամրապնդմանը։

Սահմանադրական դատարանի դատավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 12-ին Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն Ջուլիանո Ամատոյին նշանակել է Իտալիայի սահմանադրական դատարանի կազմում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
  2. 2,0 2,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
  3. «Giuliano Amato nuovo giudice costituzionale» (իտալերեն)։ Corriere della Sera։ 2013-09-12։ Վերցված է 2016-01-08