Լամբերտո Դինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լամբերտո Դինի
իտալ.՝ Lamberto Dini
 
Կուսակցություն՝ Ազատության ժողովուրդ
Կրթություն՝ Ֆլորենցիայի համալսարան և Միչիգանի համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ, քաղաքական գործիչ, դիվանագետ և բանկիր
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր մարտի 1, 1931(1931-03-01)[1][2][3] (93 տարեկան)
Ծննդավայր Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4]
Քաղաքացիություն  Իտալիա
Ի ծնե անուն իտալ.՝ Lamberto Dini
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար աստղով շքանշանի կոմանդոր Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար» և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մեդալ[5]

Լամբերտո Դինի (իտալ.՝ Lamberto Dini, մարտի 1, 1931(1931-03-01)[1][2][3], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[4]), իտալացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, 1995-1996 թվականներին եղել է Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենցիայում ստանալով տնտեսագիտական կրթություն Դինին 1959 թվականին սկսել է աշխատել Արժույթի միջազգային հիմնադրամում, որտեղ 1976-1979 թվականներին զբաղեցրել է Իտալիայի, Հունաստանի, Պորտուգալիայի և Մալթայի գործադիր տնօրենի պաշտոնը։ 1979 թվականին տեղափոխվելով Իտալիայի բանկ, նա 1993 թվականին կառավարության նախագահի պաշտոնում Կառլո Ադզելո Չամպիի նշանակվելուց հետո ենթադրվում էր, որ նա կզբաղեցնի բանկի տնօրենի պաշտոնը, սակայն Չամպին այդ պաշտոնում նշանակում է Անտոնիո Ֆացիոյին։ 1994 թվականի մայիսին Դինին, հեռանալով բանկից, Սիլվիո Բերլուսկոնիի կառավարությունում զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։ Սակայն արդեն յոթ ամիս անց Հյուսիսային լիգայի առաջնորդ Ումբերտո Բոսիի հետ տարաձայնությունների պատճառով կառավարությունը հրաժարական է տվել, և Դինին ձևավորել է նոր կառավարություն։ Ստանալով բոլոր ձախ կուսակցությունների աջակցությունը, բացի Կոմունիստական վերածննդի կուսակցությունից, ինչպես նաև Հյուսիսային լիգայից, Դենին կորցրել է աջերի աջակցությունը և արդյունքում ձևավորել է տեխնիկական կառավարություն, որը գոյությունը պահել է մինչև 1996 թվականի նոր ընտրությունները։

Ձևավորելով «Իտալական թարմացում» կուսակցությունը, Դինին ընտրվել է պատգամավորների պալատ, մասնակցել է «Օլիվա» ձախ կոալիցիային և մտել Ռոմանո Պրոդիի կառավարություն որպես արտաքին գործերի նախարար։ Այդ պաշտոնում մնացել է մինչև 2001 թվականը։ 2001 թվականին Դինին ընտրվել է Սենատ և այնուհետև մտել է Եվրոպական Սահմանադրության մշակման կոնվենցիայի կազմի մեջ։ 2007 թվականին նա ձևավորել է նոր ազատական լիբերալ դեմոկրատների կուսակցությունը, դառնալով դրա նախագահը։

Ազատության ժողովուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի սեպտեմբերին կուսակցությունը միացել է ձախակողմյան դեմոկրատներին՝ նոր ձախակողմյան դեմոկրատական կուսակցություն ձևավորելու համար։ Լինելով վարչապետ Ռոմանո Պրոդիի կառավարության պարտության գլխավոր «հերոսը» 2008 թվականի հունվարին Սենատի ընտրություններում, Իտալիայի 2008 թվականի համընդհանուր ընտրությունների կապակցությամբ Դինին միացել է Ազատության ժողովրդին, որը վերջերս ստեղծել էր Իտալիայի լիբերալ-պահպանողական կուսակցությունը՝ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորությամբ։

Պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի ապրիլի 29-ին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր, որ Դինիին պարգևատրել է Ծագող արևի շքանշանով, որը նրան էին հանձնել Ճապոնիայի կայսրը և վարչապետը 2009 թվականի մայիսին կայացած պաշտոնական արարողության ժամանակ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամբերտո Դինի» հոդվածին։