Jump to content

Անտոնիո Ֆացիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտոնիո Ֆացիո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 11, 1936(1936-10-11) (87 տարեկան)
ԾննդավայրԱլվիտո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մայրենի լեզուիտալերեն
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, բանկիր և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԻտալիայի բանկի կառավարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»
 Antonio Fazio Վիքիպահեստում

Անտոնիո Ֆացիո (իտալ.՝ Antonio Fazio, հոկտեմբերի 11, 1936(1936-10-11), Ալվիտո, Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիա), իտալացի բանկիր, Իտալիայի բանկի նախագահ (1993-2005)։ Նա համարվում էր Իտալիայի ամենաազդեցիկ ֆինանսիստներից մեկը։ Լուրջ ֆինանսական խարդախության պատճառով ներգրավվել է բանկային սկանդալի մեջ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր կարիերան սկսեց 1960 թվականին Իտալիայի կենտրոնական բանկում աշխատելուց հետո։ 1993 թվականին, Իտալիայի վարչապետի պաշտոնը թողնելուց հետո, նա ստանձնեց Իտալիայի կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, ում ընտրեց կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի անդամի նախագահությունը։

Նշանակումից մի քանի տարի անց, աջակցել է «Առաջ Իտալիա» կուսակցությանը՝ Բեռլուսկոնիի հաղթանակի համար։ Այն բանից հետո, երբ Բեռլուսկոնին հաղթեց 2001 թվականի ընտրություններում, Ֆացիոն զբաղեցրեց կենտրոնական դիրքերը։

Եղել է Վատիկանում։

Նա իտալացի ներդրողների կողմից խիստ քննադատության է ենթարկվել, ովքեր խարդախ գործարքների հետևանքով կորցրել են մի քանի միլիարդ եվրո։ Իտալական «հիվանդ»  բանկային շուկան փորձեցին փրկել արտասահմանցիների միջոցով։

2005 թվականի դեկտեմբերի 16-ին Անտոնիո Ֆացիոն ձերբակալվեց։ Նույն տարվա դեկտեմբերի 19-ին նա ստիպված հրաժարական տվեց։

2006 թվականիմայիսին Ֆացիոին դատապարտվեց չորս տարվա ազատազրկման, 2005 թվականին  Banca Antonveneta բանկի վաճառքի չարաշահման համար, որն այժմ վերահսկվում է  Monte dei Paschi di Siena բանկի  կողմից։

2011 թվականին Banca Nazionale del Lavoro (BNL) վաճառքի խարդախության համար, 2005 թվականի Իտալիայի բանկի նախկին նախագահ Անտոնիո Ֆացիոին, դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման:Բացի ազատազրկման ժամկետի նշանակումից, դատարանը նրան հանձնարարել է 1,3 միլիոն եվրո փոխհատուցում վճարել  BNL Unipol ապահովագրական ընկերության ձեռքբերման պայմանների չարաշահման համար։

2012 թվականին Միլանի Վերաքննիչ դատարանը մերժեց առաջին ատյանի որոշումը։ 2013 թվականին Վերաքննիչ դատարանը մերժեց Ֆազիոյի կալանավորումը։ Ի վերջո, 2015 թվականին «կորպուսի հանցակազմի բացակայության համար» Գերագույն դատարանը Ֆազիոյին արդարացրել է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Bnl-Unipol: la Cassazione conferma l'assoluzione per Fazio, Consorte e gli altri co-imputati». ilsole24ore.com. 6 maggio 2015.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Ֆացիո» հոդվածին։