Jump to content

Ջովաննի Գորիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջովաննի Գորիա
իտալ.՝ Giovanni Goria
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր հուլիսի 30, 1943(1943-07-30)[1]
Ծննդավայր Աստի, Պիեմոնտ, Իտալիա[1]
Վախճանի օր մայիսի 21, 1994(1994-05-21)[1] (50 տարեկան)
Վախճանի վայր Աստի, Պիեմոնտ, Իտալիա[1]
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Giovanni Goria

Ջովաննի Ջուզեպպե Գորիա (իտալ.՝ Giovanni Giuseppe Goria, հուլիսի 30, 1943(1943-07-30)[1], Աստի, Պիեմոնտ, Իտալիա[1] - մայիսի 21, 1994(1994-05-21)[1], Աստի, Պիեմոնտ, Իտալիա[1]), իտալացի, քաղաքական և պետական գործիչ, Իտալիայի վարչապետը 1987 թվականի հուլիսի 28-ից մինչև 1988 թվականի ապրիլի 13-ը։ 1960 թվականից Իտալիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ պատգամավոր է ընտրվել 1976 թվականին։ 1981 թվականից մինչև 1982 թվականը եղել է գանձապետարանի նախարարի տեղակալը։ Ջովաննին եղել է ՔԴԿ-ում «ձախ կենտրոնի» ներկայացուցիչ և Ալդո Մորոյի զինակից ընկերը։ 1987 թվականի հուլիսին ընտրվել է որպես Իտալիայի վարչապետ, սակայն նրա կառավարությունը ղեկավարել է ընդամենը 260 օր։ Վարչապետի պաշտոնում պաշտոնաթող լինելուց հետո՝ 1989 թվականին ընտրվել է Եվրախորհրդարան։ Զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնը Ջուլիո Անդրեոտիի կառավարման ժամանակ (1991-1992)։ 1992 թվականին դարձել է ֆինանսների նախարարի Ջուլիանո Ամատոնի ղեկավարման ընթացքում։ 1993 թվականին բացահայտվել է խոշոր կոռուպցիա, որում ներգրավվեծ են եղել Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության բազմաթիվ հայտնի դեմքեր, և Գորիան ստիպված է եղել հրաժարական տալ։ Մինչ հետաքննության ավարտը՝ 1994 թվականի մայիսի 21-ին, մահացել է իր հայրենի Աստի քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովաննի Գորիա» հոդվածին։