Մարկո Մինգետի
Մարկո Մինգետի (իտալերեն՝ Marco Minghetti, նոյեմբերի 18, 1818, Բոլոնիա, Պապական մարզ - դեկտեմբերի 10, 1886[1][2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի պետական և քաղաքական գործիչ, տնտեսագետ, գրող և լրագրող, Իտալիայի 5-րդ վարչապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկո Մինգետին ծնվել է Բոլոնիա քաղաքում, իր հարազատ քաղաքում ձեռք է բերել ժողովրդական լրագրողի համբավ։
1847 թվականին Հռոմի Պապ Պիոս IX-ը նրան անդամագրել է «Consultà» պետական խորհրդում, որտեղ նա աշխատել է կարդինալ Անտոնելլի աշխատակազմում, սակայն քիչ ժամանակ անց ամբողջ անձնակազմը հրաժարական է տվել։
Այնուհետև Մինգետին ընտրվել է Հռոմի խորհրդի դեպուտատ, պատերազմի ժամանակ վայր է դրել իր լիազորությունները անցնելով զինվորական ծառայության։
1859 թվականին Կամիլլո Բենսո Կավուրի կողմից նշանակվել է Իտալիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար։
Վիլլաֆրանկյան հրադադարից հետո հրաժարական է տվել (Կավուրի հետ միասին) և մեկնել է Բոլոնիա, որտեղ մասնակցել է Պեմոնտին միանալուն նվիրված շարժմանը, իսկ միանալուց հետո արդեն գնացել է Թուրին որպես հարազատ քաղաքի դեպուտատ։
1860 թվականին կրկին պաշտոն է ստանում Կավուրի աշխատակազմում, վերջինիս մահից հետո շարունակում է պաշտոնավարել Բետտինո Ռիկասոլի վարչապետ եղած ժամանակ, ապա Լուիջի Կառլո Ֆարինիի թիմում աշխատել է որպես ֆինանսիստ, իսկ Ֆարինիի հրաժարականից հետո արդեն ձևավորում է նախարարների իր կաբինետը։
Շարունակելով Ֆրանսիայի հետ քաղաքական մերձեցումը, Մինգետին պայմանագիր է ստորագրում, համաձայն որի Ֆրանիսան պարտավորվում է մաքրել Հռոմը, իսկ Իտալիան ընդմիշտ հրաժարվի քաղաքիցմ մայրաքաղաքը Թուրինից տեղափոխելով Ֆլորենցիա։ Պայմանագիրը սակայն առաջացրել է մեծամասշտաբ դժգոհություններ, ինչի արդյունքում 1864 թվականին Մինգետիի քաղաքական թիմը քաղաքական անկում է ապրել և նրա կաբինետը լուծարվել է։
Հետագայում Մարկո Մինգետին Լուիջի Ֆեդերիկո Մենաբրեաի վարչապետ եղած ժամանակ նշանակվել է գյուղատնտեսության նախարար։
1870 թվականից մինչև 1873 թվականը եղել է Իտալիայի դեսպանը Ավստրիայում։
Մինգետին համարվում է նաև Իտալիայի լավագույն հռետորներից մեկը։ Մահացել է 1886 թվականին Հռոմում։
1895 թվականի սեպտեմբերի 8-ին Մինգետիի պատվին Հռոմում հուշարձան է տեղադրվել։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1859 — «Della economia pubblica е delle sue attinenze colla morale e col diritto» (Ֆլորենցիա, հր. 1868),
- 1862 — «De l’organisation administrative du royaume d’Italie» (թարգմանություն իտալերենից, Փարիզ);
- 1866 — «Saggio di provvedimenti di finanza» (Ֆլորենցիա),
- 1872 — «Opuscoli letterari ed economici» (Ֆլորենցիա),
- 1877 — «Le donne italiane nelle belli arti al secolo XV e XVI» (Ֆլորենցիա),
- 1878 — «Stato e chiesa» (Միլան, ֆրանսերեն թարգմանություն, 1881),
- 1886
- — «L’avvenire della religione» (Милан),
- — «Il cittadino e lo stato» (Милан).
- Մարկո Մինգետիի ելույթները նրա մահից հետո հավաքագրվել են Հռոմում (1888—90); նույն տարիներին հրատարակվել է նաև նրա հուշերը «I miei ricor d i» (Թուրին, 1888)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
- ↑ https://web.archive.org/web/20150906004523/http://www.storiaememoriadibologna.it/certosa
|
- Նոյեմբերի 18 ծնունդներ
- 1818 ծնունդներ
- Բոլոնյա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 10 մահեր
- 1886 մահեր
- Հռոմ քաղաքում մահացածներ
- Իտալիայում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Իտալիայի վարչապետներ
- Իտալիայի քաղաքական գործիչներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Իտալիայի պետական գործիչներ
- Իտալացի գրողներ
- Իտալացի լրագրողներ
- Իտալացի տնտեսագետներ