Ջուզեպպե Սարակկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուզեպպե Սարակկո
իտալ.՝ Giuseppe Saracco
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1821(1821-10-09)
ԾննդավայրԲիսթանո, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Մահացել էհունվարի 19, 1907(1907-01-19)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԲիսթանո, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն և Kingdom of Sardinia
ԿրթությունԹուրինի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փաստաբան
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of the Kingdom of Italy?, minister of Interior of the Kingdom of Italy?, minister of Public Works of the Kingdom of Italy?, minister of Public Works of the Kingdom of Italy?, Իտալիայի թագավորության սենատոր, Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ, Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ, Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ, Սարդինիայի թագավորության պատգամավորների պալատի անդամ և Իտալիայի թագավորության դեպուտատների պալատի անդամ
ԿուսակցությունՁախ
 Giuseppe Saracco Վիքիպահեստում

Ջուզեպպե Սարակկո (իտալ.՝ Giuseppe Saracco, հոկտեմբերի 9, 1821(1821-10-09), Բիսթանո, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - հունվարի 19, 1907(1907-01-19)[1], Բիսթանո, Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի քաղաքական և պետական գործիչ, եղել է Իտալիայի վարչապետը 1900 թվականի հունիսի 24-ից մինչև 1901 թվականի փետրվարի 15-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջուզեպպե Սարակկոն ծնվել է 1821 թվականի հոկտեմբերի 8-ին Բիստանոյում, իրավաբանական կրթություն ստանալուց հետո աշխատել է որպես փաստաբան։

1851 թվականին դարձել է պատգամավոր՝ նախ Սարդինիայի, ապա՝ Իտալիայի խորհրդարանի։

Եղել է Կավուրի կողմնակիցներից։ 1861 թվականին Կավուրի մահից հետո Սարակկոն անդամակցել է Ռատացցիի կուսակցությանը։ 

1865 թվականից դարձել է սենատոր, որոշ ժամանակ՝ սենատի փոխնախագահ։

1887 թվականին ստացել է հանրային աշխատանքների նախարարի պաշտոնը Դեպրետիսի կառավարությունում և եղել է այդ պաշտոնում մինչև 1889 թվականը։ Անտոնիո Ստարաբբան նույնպես նրան առաջարկել է նախարարական պորտֆել, սակայն Սարակկոն հրաժարվել է։

1898 թվականի նոյեմբերից եղել է Սենատի նախագահը։

1900 թվականի հունիսին, Պելլուի պաշտոնաթողությունից հետո, ձևավորել է «գործարար» նախարարություն, որտեղ ստանձնել է Իտալիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։

Սարակկոյի օրոք սպանվել է թագավոր Ումբերտո I-ն և գահ է բարձրացել Վիկտոր Էմանուիլ III-ը։  

Սարակկոն վերընտրվել է սենատի նախագահ և այդ պաշտոնում մնացել մինչև 1904 թվականը։

Ջուզեպպե Սարակոն մահացել է 1907 թվականի հունվարի 19-ին Բիստագնոյում։

Սարակկոն 1898 թվականին Ումբերտո թագավորի կողմից ստացել է Աննունցիատայի ասպետության բարձրագույն կոչումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպպե Սարակկո» հոդվածին։