Jump to content

Մարիո Շելբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիո Շելբա
իտալ.՝ Mario Scelba
 
Կուսակցություն՝ Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հռոմի Սապիենզա համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 5, 1901(1901-09-05)[1][2][3][…]
Ծննդավայր Կալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն
Վախճանի օր հոկտեմբերի 29, 1991(1991-10-29)[1][2][4][…] (90 տարեկան)
Վախճանի վայր Հռոմ, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Mario Scelba

Մարիո Շելբա (իտալ.՝ Mario Scelba, սեպտեմբերի 5, 1901(1901-09-05)[1][2][3][…], Կալտաջիրոնե, Կատանիա, Սիցիլիա, Իտալիայի թագավորություն - հոկտեմբերի 29, 1991(1991-10-29)[1][2][4][…], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական և պետական գործիչ, Իտալիայի Հանրապետության 47-րդ վարչապետը 1954 թվականի փետրվարի 10-ից մինչև 1955 թվականի հուլիսի 2-ը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավագիտությունն ուսանել է Հռոմ քաղաքում, իսկ 1921 թվականին իրավաբանական դպրոցն ավարտելուց հետո աչքի է ընկել Իտալիայի ժողովրդական կուսակցությունում (Partito Popolare Italiano): Այս քաղաքական կուսակցությունն արգելվելուց հետո Մարիո Շելբան սկսել է մայրաքաղաքում փաստաբանական գործունեություն վարել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումից հետո հանդես է եկել Ժողովրդական կուսակցության վերականգնման օգտին, և շուտով կուսակցությունը հանդես է եկել նոր անվան տակ որպես՝ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն, և Մարիոն դարձել է կուսակցության քաղաքական հարցերի և լրատվամիջոցների հետ հարաբերությունների հարցերի համար պատասխանատու անդամը։

1945 թվականին ընտրվել է Ազգային խորհրդում։ Նույն թվականին նշանակվել է Ներքին գործերի նախարար։

1954 թվականին փետրվարին ընտրվել է որպես Իտալիայի վաչապետ, որում ընդգրկված էին քրիստոնյա դեմոկրատներ, լիբերալներ և սոցիալ-դեմոկրատներ։ Նրա ստեղծած կառավարությունը կառավարել է մեկուկես տարի։

1960 թվականի հուլիսից մինչև 1962-ի փետրվարը դարձյալ հանրապետության ՆԳ նախարարի պաշտոնակատարն է եղել։

1969-1971 թվականներին եղել է Եվրախորհրդարանի նախագահը։

Մահացել է 1991 թվականի նոյեմբերի 29-ին Հռոմում։ Նրա հուղարկավորությանը մասնակցում էին գրեթե բոլոր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության բարձր ղեկավարությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 ODIS — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Շելբա» հոդվածին։