Մովսես Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսես Արշակի Ստեփանյան
Ծնվել է1886 թ.
ԾննդավայրԲրաջուր, (Ցարական Ռուսաստան)
Մահացել է1914 թ.
Մահվան վայրանհայտ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի

Մովսես Արշակի Ստեփանյան, (1886 թ. - 1914 թ.) հայ ֆիդայի։ Ծնվել է Բրաջուր գյուղում։ Ավարտել է Գանձակի գիմնազիան։ 1905 թ.-ին անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը։ 1907 թ.-ի օգոստոսին Շակաշենում (Ելենդորֆ) Ղևոնդ Մելքումյանի հետ սպանել է մեծահարուստ գինեգործ Գուրային։ 1907 թ.-ին ձերբակալվել է և աքսորվել Սիբիր։ Մահացել է 1914 թ.-ին տուբերկուլոզ հիվանդությունից։

1915 թ.-ին Բրաջուր գյուղում Մովսես Ստեփանյանի հիշատակին կառուցվել է հուշաղբյուր և տնկվել է չինարի ծառ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]