Արևմտյան Վիրջինիա
Արևմտյան Վիրջինիա անգլ.՝ State of West Virginia | ||||||
---|---|---|---|---|---|---|
| ||||||
Երկիր | ![]() | |||||
Մասն է | Մայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ | |||||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||||
Մտնում է | ԱՄՆ | |||||
Վարչկենտրոն | Չարլսթոն | |||||
Ամենաբարձր կետ | Spruce Knob? | |||||
ԲԾՄ | 455 մետր | |||||
Օրենսդրական մարմին | West Virginia Legislature? | |||||
Դատական մարմին | Supreme Court of Appeals of West Virginia? | |||||
Նահանգապետ | Ջո Մենչին | |||||
Միության մուտք | հունիսի 20, 1863 | |||||
Բնակչություն | ▼1 844 128 մարդ (2015)[1] (37 տեղ) | |||||
Տարածք | 62 755 կմ² (41 տեղ) | |||||
![]() | ||||||
![]() | ||||||
Հիմնադրված է | հունիսի 20, 1863 թ. | |||||
Սահմանակցում է | Օհայո, Փենսիլվանիա, Վիրջինիա, Մերիլենդ և Կենտուկի | |||||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի և Ամերիկա/Նյու Յորք | |||||
Հապավում | WV, W. Va. և W.Va. | |||||
ISO 3166-2 կոդ | US-WV | |||||
Անվանված է | Վիրջինիա գաղութ | |||||
Մականուն | Mountain State | |||||
Միության մուտք | հունիսի 20, 1863 | |||||
wv.gov(անգլ.) |
Արևմտյան Վիրջինիա (անգլերեն՝ West Virginia), նահանգ ԱՄՆ-ի արևելյան մասում։ Տարածքը՝ 62,7 հազար կմ քառակուսի։ Վարչական կենտրոնը՝ Չարլսթոն։ Խոշոր այլ քաղաքներից են Հանթինգթոնը, Ուիլինգը, Մորգանթաունը:
Այսպես կոչված հարավատլանտյան նահանգներից մեկն է (այդ խմբի միակ նահանգը, որ ելք չունի Ատլանտյան օվկիանոս): 2013 թվականին բնակչությունը կազմել է 1.854.304 մարդ (38-րդ տեղը ԱՄՆ-ի նահանգների մեջ): Մինչև 1861-65 թվականների քաղաքացիական պատերազմը եղել է Վիրջինիա նահանգի մի մասը, բայց, քանի որ նահանգի կառավարությունը պաշտպանում էր ստրկատիրական Հարավին, Հյուսիսի կողմնակիցները 1863 թվականին անջատվեցին և ստեղծեցին ինքնուրույն նահանգ՝ այն անվանելով Կանաուա (գետի անունով), սակայն ավելի ուշ վերանվանեցին Արևմտյան Վիրջինիա[2]:
Պաշտոնական անվանումը «Լեռնային նահանգ» է (անգլ.՝ Mountain State): Նշանաբանը` Montani semper liberi («Լեռնականները միշտ ազատ են»):
Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգի մակերեսը 62.755 կմ² է (41-րդ տեղն է նահանգների մեջ): Հյուսիսից Արևմտյան Վիրջինիան սահմանակցում է Մերիլենդի ու Վիրջինիայի, արևմուտքից Կենտուկիի ու Օհայոյի հետ: Արևմտյան Վիրջինիայի տարածքը գտնվում է Ապալաչների համակարգում: Ծովի մակարդակից միջին բարձրությունը 457 մ է, ամենացածր կետինը` 75 մ (Հարպերս Ֆերի քաղաքի մոտակայքում), ամենաբարձր կետը Սփրուս Նոբ լեռն է` 1482 մ: Արևմտյան Վիրջինիան գտնվում է ֆիզիկա-աշխարհագրական երկու շրջաններում` Ապալաչյան սարահարթում (տարածքի մոտ 5/6 մասը) և լեռնագագաթների ապալաչյան հովտում: Նահանգի առավել խոշոր գետերն են` Կանովա, Պոտոմակ, Մոնոնգահիլա և Նյու Ռիվեր: Նահանգի տարածքի մոտ 80 %-ը անտառածածկ է:
Կլիման մայրցամաքային է, չափավոր խոնավ, հազվադեպ չեն ջրհեղեղները: Ունի մոտ երեք տասնյակ նահանգային պարկ:
Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոտ 400 միլիոն տարի նահանգի տարածքը գտնվել է օվկիանոսյան գոգավորությունում կամ սինկլինորիումում, որը ձգվել է Նյու Բրանսուիկից մինչև Ալաբամա, ներկայիս Ապալաչների տեղում: Օվկիանոսի հետ քաշվելուց հետո տարածքում մնացել է աղի (քարային ու ծովային) նստվածք արևմուտքում և կրաքարի նստվածք արևելքում: Գոգավորությունից արևելք գտնվում է Հին Ապալաչները, որի ջրահարումը հանգեցրել է լեռնային շերտերի բարձրացման: Մինչև վերջնական ձևավորումը Արևմտյան Վիրջինիայի մեծ մասը ճահճացած էր, ինչի հետևանքով առաջացել են ածուխի մեծ պաշարներ: Մոտ յոթ միլիոն տարի առաջ էրոզիայի հետևանքով նահանգը դարձել է լրիվ հարթ: Սառցե դարաշրջանի սկզբին (մոտ մեկ միլիոն տարի առաջ) գետերը և էրոզիան ձևավորել են Արևմտյան Վիրջինիայի` գոյություն ունեցող լանդշաֆտը: Սառցե դարաշրջանի ժամանակ, որն ավարտվել է 10.000 տարի առաջ, Օհայո հովիտը ծածկվել է սառցադաշտերով, ինչն էլ ազդել է նահանգի ջրային համակարգի վրա[3]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին ժամանակներում ներկայիս Արևմտյան Վիրջինիայի տարածքում զարգացած է եղել հնդկացիական Ադենայի մշակույթը, որից էլ նահանգի հյուսիսում մնացել են ծիսական դամբարաններ: 17-րդ դարի սկզբին այստեղ ապրել են չերոկիները, դելավարները, շաունիները և սասկուեհաննաները:
Առաջին եվրոպացիները այս տարածքում համարվում են բրիտանացի գնդապետ Մորգան Մորգանը, որ 1726 թվականին Միլլ Կրիկ գետի ափին հիմնել է գաղութ, մորթու վաճառական Ջոն Վան Մետրը և մի խումբ գերմանաբնակներ, որոնք Պոտոմակ գետի աջ ափին հիմնել են Նոր Մեկլենբուրգ բնակավայրը (այժմ` Շեպերդստաուն): 18-րդ դարում այստեղ հաստատված եվրոպացիների մեջ եղել են Շոտլանդիայից, Իռլանդիայից, գերմանական տարբեր իշխանություններից եկած մարդիկ:
1748-1751 թվականներին այս տարածքը հետազոտել է Ջորջ Վաշինգտոնը, որն այն ժամանակ Վիրջինիայի ոստիկանութան կրտսեր սպա էր: Նա իր գրառումներում նշել է, որ Պոտոմակ գետի վերին հոսանքում արդեն կան ներգաղթյալների (գերազանցապես գերմանացիներ) բազմաթիվ ֆերմաներ: Նույն ժամանակ այստեղ են հայտնվել Օհայո ընկերության էմիսարները. ընկերությունը ստեղծվել էր Վիրջինիայում Օհայո գետի ավազանում նոր գաղութներ հիմնելու նպատակով: Չնայած տեղի հնդկացիները դիմադրել են արևելքից եկող սպիտակամորթներին, ներգաղթյալների թիվը գնալով աճել է: Նրանք, սակայն, գրեթե ոչնչացվել կամ արտաքսվել են շուտով սկսված ֆրանս-հնդկացիական պատերազմի ժամանակ:
Պատերազմից հետո ապագա նահանգի տարածքը բնակեցվել է անգլիացիներով: 1769 թվականին նահանգի տարածքում հիմնադրվել է Ուիլինգ քաղաքը, 1744 թվականին` Փոյնթ Փլեզանթը, 1785 թվականին` Փարքերսբերգը, 1788 թվականին` Չարլսթոնը:
Ի սկզբանե Արևմտյան Վիրջինիան սերտորեն կապված էր հարևան Վիրջինիայի հետ, որի կազմում է գտնվել միառժամանակ: Սակայն արդեն 1776 թվականին Վիրջինիայի արևմուտքի բնակիչները հանրագրով դիմել են Կոնգրեսին` խնդրելով ստեղծել իրենց առանձին իշխանության մարմինները: Եթե Արևմտյան Վիրջինիայի բնակիչները ավելի շատ ձգտում էին ամերիկյան հարավին, ապա արևմտյան մասի բնակիչները` հյուսիսային նահանգներին:
Քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո նահանգի պատվիրակների մեծ մասը Ռիչմոնդում քվեարկել են միությունից դուրս գալու օգտին, սակայն հյուսիս-արևմտյան շրջանների պատվիրակները 1861 թվականին առանձին համագումարով ընտրել են սեփական նահանգապետ: 1862 թվականի հոկտերմբերին Արևմյան Վիրջինիայի բնակիչները հանրաքվեով քվեարկել են նոր նահանգի ստեղծման օգտին, որը կրելու էր Կանովա անվանումը` ժամանակավոր Ուիլինգ մայրաքաղաքով: 1862 թվականի ապրիլին ընդունվել է նահանգի սահմանադրությունը, իսկ 1863 թվականի հունիսի 20-ին այն պաշտոնապես ընդգրկվել է ԱՄՆ-ի կազմում ներկայիս անվանումով` դառնալով 35-րդ նահանգը: Նահանգի սահմանադրությունը ընդունվել է 1872 թվականին:
1862-1870, 1875-1885 թվականներին նահանգի մայրաքաղաքը եղել է Ուիլինգը, 1870 թվականից` Չարլսթոնը: Նահանգի արդյունաբերական բուռն զարգացումը սկսվել է 19-րդ դարի վերջին տասնամյակին, ինչը կապված էր օգտակար հանածոների արդյունահանման և երկաթուղու շինարարության հետ: Ածուխի արդյունաբերության բուռն շրջան էր 1910-1970 թվականների շրջանը. Արևմտյան Վիրջինիան ածուխի արդյունահանման ցուցանիշով առաջինն էր երկրում: 20-րդ դարի սկզբին նահանգում անկարգութուններ են եղել` պայմանավորված հանցավոր խմբերի աճով,որոնք ահաբեկչական գործունեություն էին ծավալել, որ հիմնված էր ձախ գաղափարախոսության վրա և ձևավորել էին զինված խմբեր, որոնք հարձակվում էին ձեռնարկությունների, կազմակերպությունների և մասնավոր անձանց վրա:
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նահանգն ունի ածխի, բնական գազի, նավթի, աղի և օգտակար այլ հանածոների հարուստ պաշար, ինչն էլ պայմանավորում է նրա զարգացումը: Զարգացած է քիմիական արդյունաբերությունը, որը հիմնված է օգտակար հանածոների մշակման վրա: Լավ զարգացած է գյուղատնտեսությունը (անասնապահություն, թռչնաբուծություն, խնձորի, դեղձի, եգիպտացորենի, ծխախոտի մշակում), սակայն ֆերմաների թիվը գնալով կրճատվում է: Տնտեսության մեջ զգալի տեղ ունի զբոսաշրջությունը:
Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասը հազար և ավել բնակչություն ունեցող բնակավայրերի ցանկ 2010 թվականի դրությամբ | ||||||||||||||||||||||||||||||
|
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.census.gov/programs-surveys/popest.html
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ էջ 49
- ↑ Rice, 2010, էջեր 1-2
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 https://web.archive.org/web/20111028064539/http://2010.census.gov/2010census/data/apportionment-pop-text.php
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Otis Rice West Virginia: A History. — University Press of Kentucky, 2010. — P. 360. — ISBN 0813127335
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արևմտյան Վիրջինիա կատեգորիայում։ |
|
|