Քարագլուխ (Վայոց ձորի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քարագլուխ (այլ կիրառումներ)
Գյուղ
Քարագլուխ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ԳյուղապետԱրթուր Ստեփանյան
ԲԾՄ1650 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն908 մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Քարագլուխ (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)##
Քարագլուխ (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)
Քարագլուխ (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)##
Քարագլուխ (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)

Քարագլուխ, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում[1]։ Գյուղի վարչական տարածքը 2744,7 հա է, գտնվում է մարզկենտրոնից 17 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից բարձր է 1650 մետր։

Պատմություն

Գյուղում և նրա շրջապատում պահպանվել են V - XVll դարերի գյուղատեղիներ, 1230 թ. կառուցվել է Սուրբ Մամասի վանքը, 13-րդ դարից գործում է Սուրբ Պողոս եկեղեցին, մատուռներ` «Թուխ Մանուկ» (13 դ.) 7-14-րդ դարերից պահպանված խաչքարերով, գերեզմանոց, առանձին խաչքարերը, որոնցից մեկն էլ հենց գյուղ մուտք գործողները կարող են տեսնել, որը զանգվածեղ Քարագլխից անսովոր հակված՝ ասես քարեղեն խոնարհումով ողջունում է գյուղի հյուրերին։ Բնակիչների նախնիները 1828 թվականին գաղթել են Խոյ և Սալմաստ գավառներից։

Բնակչություն

Քարագլխի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2012
Բնակիչ 121 789 930 1286 807 888 729 796 831 926 831

Գյուղի տնտեսությունները 170-ն են, 940 բնակիչներով։ Գյուղի հյուրընկալ աշխատասեր բնակիչները իրենց շրջապատող բնության նման պարզ են, զուլալ ու զգայուն գեղեցիկ ու մարդկային հույզերի նկատմամբ։

Տնտեսություն

Համայնքի բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ։

Հասարակական կառույցներ

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 120 աշակերտ, նախակրթարան, երկու գրադարան, մշակույթի տուն, կապի բաժանմունք և բուժկետ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 206» (PDF). Վերցված է 2014 Հունիսի 4-ին.