Մյասնիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մյասնիկյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրմավիրի
ԲԾՄ910 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4350 մարդ (2004)
Ազգային կազմՀայեր,
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունալաշկերտցի
Ժամային գոտիUTC+4
Մյասնիկյան (Հայաստան)##
Մյասնիկյան (Հայաստան)

Error: Must specify an image in the first line.

Մյասնիկյան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Գտնվում է մարզկենտրոնից 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 910 մ։

Պատմություն

Մյասնիկյան գյուղին միացել է Արաքս ավանը և դարձել մեկ բնակավայր։ 1984 թվականի մայիսի 30-ին գերագույն խորհրդի հրամանագրով Մյասնիկյանի անվան սովխոզին կից ավանը վերանվանվել է Մյասնիկյան։

Բնակչություն

Գյուղի բնակչության մի մասը տեղափոխվել են Ախուրյանի, Արթիկի տարածաշրջաններից, մի մասն էլ հայրենադարձվել են Իրանից, Լիբանանից և Սիրիայից։

ազգաբնակչության փոփոխությունը.[1]

Տարի 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 1364 2848 3219 3798 4350

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 10» (PDF). Վերցված է 2015 Մարտի 17-ին.