Հորբատեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հորբատեղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Այլ անվանումներԽորվատեղ
ԲԾՄ1880 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն265[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հորբատեղ (Հայաստան)##
Հորբատեղ (Հայաստան)
Հորբատեղ (Վայոց ձորի մարզ)##
Հորբատեղ (Վայոց ձորի մարզ)

Հորբատեղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում[1], մարզկենտրոնից 20 կմ հյուսիս, Վարդենիսի լեռների հարավային փեշերին, Արտաբուն գետի ափին։

Աշխարհագրություն

Բնական շատրվանող աղբյուր Հորբատեղ գյուղում

Այն գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանում՝ Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 23 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 12 կմ։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1850 մ բարձրության վրա։ Գյուղից վերև բարձրաբերձ գագաթներով սարեր են, որոնց լանջերից բխող աղբյուրները խմելու և ոռոգման ջուր են մատակարարում գյուղին։ Համայնքը սահմանակից է Արտաբույնքի, Շատինի, Եղեգիսի, Սալլիի գյուղական համայնքներին։

Կլիմա

Կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով։ Հաճախակի են չորային և երաշտի տարիները։

Բնակչություն

Հորբատեղի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 35 406 160 402 252 244 210 280 291

Տնտեսություն

Գյուղն ունի 92 տնտեսություն։ Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է։ Հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Արոտավայրերը զբաղեցնում են 1136.8 հեկտար տարածք, վարելահողերը՝ 6.9 հեկտար, խոտհարքերը՝ 197 հեկտար։

Պատմամշակութային կառույցներ

Հորբատեղում պահպանվել են Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին (1692 թ.) և XIII-XIV դարերի խաչքարեր։

Հասարակական կառույցներ

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց, բուժկետ, կապի հանգույց։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 124» (PDF). Վերցված է 2014 Հունիսի 13-ին.