Ջրաշեն (Լոռու մարզ)
- Այս հոդվածը Լոռու մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ջրաշեն (այլ կիրառումներ)։
Գյուղ | |||
---|---|---|---|
Ջրաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Սպիտակ (համայնք) | Սպիտակ համայնք[1] | ||
ԲԾՄ | 1650 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 3756 մարդ (2018) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային ինդեքս | 1821 | ||
| |||
Ջրաշեն, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ համայնքում[1]։
Սպիտակ քաղաքից հեռու է մոտ 6 կմ հարավ-արևմուտք, Որդնավ գետի ափին։ Վերանվանվել է Ջրաշեն 1940 թվականին[2]։
Ընդհանուր նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի հյուսիսարևմտյան լանջերին։ Բնակիչների նախնիները եկել են Մուշից 1828 թ.-ին։ Քանի որ առաջին մի քանի ընտանիքները շնչերի քանակով չէին լրացնում այն անհրաժեշտ թիվը, որպեսզի բնակավայրը գյուղի կարգավիճակ ստանար, ուստի միայն 1830 թ.-ին, երբ արդեն ռուս-թուրքական պատերազմի հետևանքով բնավեր եղած այլ ընտաքիներ ևս եկել և հիմնվել գյուղատեղում, այն գրանցվեց որպես գյուղ և կոչվեց Վարնդավ (բարբառվեց՝ Որդնավ), ի պատիվ նախկինում նույն վայրերում գոյություն ունեցած, սակայն ավերված ու լքված, նույնանուն գյուղի։
Գյուղի շրջակայքում, օրինակ, «Արպադարասի» կոչվող հանդնամասում քննախույզ աչքը կարող է նկատել նախկին գյուղատեղի հետքերը։
Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 49-Ն որոշմամբ, ընդգրկված են Ջրաշենի հետևյալ հուշարձանները.
1. Մ.Թ.Ա. 4-3 հազարամյակների բնակատեղի, որը գտնվում է գյուղի մեջ, գետակի ձախ ափին (նյութերը պահվում են Լոռու երկրագիտական թանգարանում), 2. 19-20-րդ դարերի գերեզմանոց, որը գտնվում է գյուղի հարավային եզրին, 3. Միջնադարյան գյուղատեղի, որը գտնվում է «Արփադարասի» կոչվող վայրում, 4. Մ.Թ.Ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտ, որը գտնվում է Ջրաշենի արևելյան եզրին (նյութերը պահվում են Լոռու երկրագիտական թանգարանում), 5. 1884 թ. կառուցված եկեղեցի և 19-րդ դարի զանգակատուն՝ գյուղի մեջ, որը 1988 թ. երկրաշարժից ավերվել է։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեզ հասած ստուգաբանություններից մեկն այն է, որ Ավարայրի ճակատամարտից հետո ի պատիվ Վարդան զորավարի, այդ ժամանակի չափանիշներով մեծ ու նշանավոր շեներից շատերը վերանվանվեցին դյուցազնասիրտ սպարապետի անունով։ Ենթադրվում է, որ գյուղը նախ կոչվել է Վարդանավան, ապա խոսակցական լեզվում, հնչյունափոխվելով ու կրճատվելով, վերածվել Որդնավի։ Մեկ այլ ստուգաբանություն անունը կապում է վարդ բառի նախնական իմաստի՝ ջրի հետ, այսինքն՝ վարդ-ջուր (վարդավառ-ջուր ցողելու ծես)։ Ըստ երևույթին, հենց սա էլ հիմք ընդունելով՝ 1949 թվականին գյուղը վերանվանվեց Ջրաշեն (մի որոշ ժամանակ կոչվել է նաև Ջրաշատ)։
Կա նաև ավելի պարզ վարկած։ Գյուղը հիմնադրվել է Որդնավ գետի ափին։ Գուցե հենց նրանից էլ առել է իր անունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրաշարժից ավերված 720 տան փոխարեն կառուցվել է միայն կեսը։ Այժմ բնակարանաշինարարության ասպարեզում դրական տեղաշարժեր կան։ Համաշխարհային բանկի միջոցներով կառուցվեց 15 տուն, նույն բանկի կողմից կառուցվել է գյուղի ջրագիծը, լուծվել է խմելու ջրի հիմնահարցը։ Երկրաշարժից առաջ գյուղում գործում էր 35 մահճակալով հիվանդանոցը, որն այժմ վերակառուցվել է։
Չնայած գյուղն ունի 173 տարվա կենսագրություն, սակայն միջնակարգ դպրոցի առաջին շենքը շահագործման է հանձնվել 1956 թ.-ին, նույն թվականին էլ կրթօջախն ստացել է միջնակարգ դպրոցի կարգավիճակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 185 | 1705 | 2056 | 2179 | 1706 | 2470 | 2479 | 1284 | 3352 | 3096[4] |
Վարդնավի բնակչությունը 1831-1931թթ[5]
Տարի | 1831 | 1873 | 1886 | 1908 | 1914 | 1914 | 1916 | 1919 | 1922 | 1931 |
Բնակիչ | 185 | 1044 | 1450 | 1873 | 2060 | 2181 | 2412 | 2374 | 2054 | 2151 |
1873-1886թթ կամերալ ցուցակագրման համաձայն[6]
1873 թվականին Վարդնավում առկա էր 131 տուն 1044 բնակչով, որից 531 տղամարդ և 513 կին։
1886 թվականին գյուղում կար 150 տուն 1408 բնակչով, որից 749 տղամարդ և 659 կին, ինչպես նաև հոգևորականների 3 տուն (23 տղամարդ և 19 կին), ընդհանուր առմամբ 153 տուն 1450 բնակչով։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերաբնակեցված տարոնցիները կառուցեցին եկեղեցի, որի շինարարությունն ավարտվեց 1884 թ., և կոչեցին Սբ. Նշան։ Այն հավատքի տան և կրթօջախի իր դերը կատարեց մինչ բռնի փակումը՝ 1930-ական թվականները։ Իսկ խորհրդային շրջանում առաջին դպրոցները բացվել են համեմատաբար մեծ սենյակներ ունեցող տներում և կոչվել տանտերերի անուններով։
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, որը կառուցվել է երկրաշարժից հետո՝ 1990թ., ուր սովորում է 425 աշակերտ։ http://lori.mtad.am/about-communities/557/
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Սպիտակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 02․07․2023 թվական)։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 419 — 804 էջ։
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 171» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 12-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Կորկոտյան, Զավեն (1932). «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»: 132–133.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 93, ցուցակ 1, գործ 217, թթ 46-119
|