Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ
Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ, ավտոմոբիլային տրանսպորտային ճանապարհների ցանց, որը հանդիսանում է Հայաստանի տրանսպորտային ցանցի հիմնական ու գլխավոր հատվածը։ Քանի որ Հայաստանը ունի թշնամական հարաբերություններ իր արևելյան ու արևմտյան հարևաններ՝ Թուրքիայի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության հետ, ինչպես նաև չունի ելք դեպի ծով, ավտոմոբիլային ճանապարհները դարձել են Հայաստանի կենսունակության ապահովման հիմնական միջոցը[1][2]։
Հայաստանի տարածքում գործում են երեք մակարդակի ավտոմոբիլային ճանապարհներ՝ միջպետական, հանրապետական, տեղական (մարզային) ավտոճանապարհներ։ Ավտոմոբիլային ճանապարհների ցանցը կազմված է տարբեր բարդության ճանապարհներից, վերջիններս իրար կապող կամուրջներից և թունելներից[1][2]։
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի տարածքը դեռևս անհիշելի ժամանակներից եղել է միջազգային առևտրատնտեսական ուղղիների կարևոր հանգույցներից մեկը։ Այստեղով է անցել արևելքն ու արևմուտքը իրար կապող Մետաքսի ճանապարհը, որը մեծ դեր է ունեցել Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի հաստատման գործում։ Այն Հայաստանի հնագույն ճանապարհները կապել է արևելքում Հնդկաստանի, Չինաստանի, Միջին Ասիայի երկրների ճանապարհներին, արևմուտքում՝ Հռոմեական կայսրության, Հին Հունաստանի, եվրոպական երկրների, հարավում Բաբելոնի, Ասորեստանի, Իրանի, արաբական թերակղզու այլ հնագույն պետությունների ճանապարհներին[3][4][5]։
Հին Հայաստանի ճանապարաշինարարությունն ու ճանապարհային ներքին ցանցը բավականին զարգացած է եղել՝ զուգահեռաբար լինելով նաև միջազգային ճանապարհային ցանցի անքակտելի մաս։ Ճանապարհները կառուցվել են՝ հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, եղանակային առանձնահատկությունները։ Հայաստանի Սյունիքի մարզում, պայմանավորված ձմռանը ձյան հաստ շերտի հնարավորությունը, ճանապարհներիեզրերին և հատկապես խաչմերուկներում տեղադրվել են բարձր ուղեցույց-քարեր, որոնց ձյան հաստ շերտը չէր կարող ծածկել։ Այդ քարերից յուրաքանչյուրի վրա անցք է եղել, որի միջով նայելիս երևացել է այն ուղղությունը, դեպի որտեղ ձգվում է ճանապարհը։ Հնագույն Հայաստանի ճանապարհներից շատերը ունեցել են սալահատակ։ Զարգացած է եղել կամրջաշինությունը, որը հնարավորություն է տվել էապես կարճացնել ու հարմարավետ դարձնել ճանապարհները։ Հնագույն ճանապարհների վրա կառուցվել են նաև իջևանատներ (քարավանատներ), որը ճանապարհորդներին հնարավորություն է տրվել գիշերել։ Հայաստանի տարածքում պահպանվել են հնագույն Հայաստանի ճանապարհային ցանցի տարբեր օբյեկտներ՝ սալապատված ճանապարհներ, կամուրջներ, քարավանատներ։
Հայաստանի տարածքում ավտոմոբիլային ցանցի ձևավորումը հիմնականում տեղի է ունեցել արդեն ձևավորված ճանապարհային ցանցի հիմքի վրա։ 1918-1920 թվականներին անկախություն հռչակած Հայաստանում կատարվեցին ճանապարհաշինարարական որոշակի աշխատանքներ, որոնք շարունակվեցին արդեն ԽՍՀՄ տիրապետության ընթացքում։ Հայաստանի ներկայիս ավտոմոբիլային ճանապարհային ցանցը ստեղծվել է հենց խորհրդային տարիներին:, երբ ստեղծվեցին ու ասֆալտապատվեցին միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության բազմաթիվ ճանապարհներ, կառուցվեցին թունելներ ու կամուրջներ։
1991 թվականին անկախություն հռչակելուց հետո Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցը զգալիորեն տուժեց, քանի որ երկրում տիրող սոցիալ-տնտեսական, ռազմա-քաղաքական բազմաթիվ խնդիրները այն ետին պլան մղեցին։ Որոշակիորեն իրավիճակը դրականորեն փոխվեց 2000-ական թվականների սկզբին, երբ հայազգի Քըրք Քըրքորյան Լինսի հիմնադրամի միջոցով Հայաստանում իրականացրեց բավականին մեծ քանակությամբ ճանապարհաշինարարական աշխատանքներ։
Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[1]։ Այս տեսանկյունից Հայաստանն ունի 17 միջպետական նշանակության ճանապարհ, որոնք դասակարգվում են օրենքով նախատեսված կարգով։ Համաձայն օրենքի՝ միջպետական նշանակության ճանապարհների անվանումները սկսվում են «Մ» («M») տառով։ Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների առաջնային տվյալները.[2]
Նշանի պատկեր |
Հայերեն անվանում |
Ուղղություն (ըստ բնակավայրերի) |
Երկարություն (կմ) |
---|---|---|---|
Երևան - Գյումրի - Բավրա - Վրաստանի սահման | |||
Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման | |||
Թուրքիայի սահման - Մարգարա - Վանաձոր - Տաշիր - Վրաստանի սահման | |||
Երևան - Սևան - Իջևան - Ադրբեջանի սահման | |||
Երևան - Արմավիր - Թուրքիայի սահման | |||
Վանաձոր (Մ 3 հատման կետ) - Ալավերդի - Վրաստանի սահման | |||
Մ 3 - Սպիտակ - Գյումրի - Թուրքիայի սահման | |||
Վանաձոր (Մ 6 հատման կետ) - Դիլիջան | |||
Մ 1 - Թալին - Քարակերտ - Թուրքիայի սահման | |||
Սևան - Մարտունի - Գետափ | |||
Մարտունի - Վարդենիս - Արցախի սահման | |||
Գորիս - Արցախի սահման | |||
Մ 2 - Անգեղակոթ - Նախիջևանի սահման | |||
Մ 4 - Շորժա - Վարդենիս | |||
Բալահովիտ - Մասիս (Երևանի շրջանց) | |||
Մ 4 - Ոսկեպար - Նոյեմբերյան - Մ 6 | |||
Մ 2 - Կապան - Ծավ - Մ 2 |
Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ[1]։ Այս տեսանկյունից Հայաստանն ունի 84 հանրապետական նշանակության ճանապարհ, որոնք դասակարգվում են օրենքով նախատեսված կարգով։ Համաձայն օրենքի՝ հանրապետական նշանակության ճանապարհների անվանումները սկսվում են «Հ» («H») տառով։ Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են ՀՀ հանրապետական նշանակության ճանապարհների առաջնային տվյալները.[2]
Նշանի պատկեր |
Հայերեն անվանում |
Ուղղություն (ըստ բնակավայրերի) |
Երկարություն (կմ) |
---|---|---|---|
Մ4 - Ջրաբեր - Հրազդան -Հրազդանի քրեակատարողական հիմնարկ | |||
Հ1 - Աբովյան - Արզնի - Նոր Գեղի | |||
Երևան (Մ-4-ի հետ հատման կետ)-Գառնի - Գեղարդի վանք | |||
Երևան -Եղվարդ - Արագյուղ - Հարթավան -Մ3 | |||
Հ6 - Նոր Գեղի - Արգել - Արզական - Հրազդան | |||
Հ2 - Եղվարդի տրանսպորտային հանգույց - Մ1 | |||
Հ5 - Կարենիս - Չարենցավան - Ֆանտան | |||
Երևան - Արտաշատ - Այգավան - Մ2 | |||
Հ8 - Բերքանուշ - Դվին | |||
Մ2 - Մ8 - Ոսկետափ - Վեդի - Լանջառ - Մ2 | |||
Մ2 - Փոքր Վեդի - Լուսառատ - Եղեգնավան - Մ2 | |||
Հ8 - Այնթապ - Մասիս - Ռանչպար - Արաքս - Ջրառատ - Մ3 | |||
Վաղարշապատ - Մասիս - Մ2 | |||
Երևան -Մասիս | |||
Մ5 - Արմավիր - Արգավանդ - Մարգարա | |||
Մ5 - Մեծամոր - ՀԱԷԿ - Մ5 | |||
Մ5 - Արմավիր - Մ9 | |||
Մ5 - Վանանդ - Մ9 | |||
Աշտարակ - Օշական - Դաշտ - Մ3 | |||
Մ1 - Ագարակ (Աշտարակի շրջ.) - Բյուրական - Քարի լիճ | |||
Հ75 - Հոռոմ - Արթիկ - Ալագյազ | |||
Մ6 - Դսեղ - Մարց | |||
Մ3 - Պուշկինյան լեռնանցք - Մ3 | |||
Մ3- Գյուլագարակ - Կուրթան - Մ6 | |||
Մ6 - Հաղպատի վանք | |||
Մ4 - Ենոքավան – Կարմիր գյուղ (գյուղատեղի) - Մ16 | |||
Հ28 - Մեղրաձոր - Մարգահովիտ- Մ8 | |||
Ջրառատ - Մեղրաձոր - Հանքավան | |||
Սևան- Ծաղկունք - Զովաբեր | |||
Մ4 - Ճամբարակ - Դրախտիկ - Մ14 | |||
Մ1 - Վարդաղբյուր - Տաշիր- Մ3 | |||
Մ1 - Գյումրի - Կապս - Ամասիա - Մ1 | |||
Մ3 - Ստեփանավան - Յաղդան - Այգեհատ | |||
Մ3 - Ստեփանավան - Պրիվոլնոյե- Վրաստանի սահման | |||
Մ6 -Օձուն - Արևածագ - Հ24 | |||
Մ4 - Իջևան - Նավուր - Բերդ - Այգեպար | |||
Մ4 - Այգեհովիտ - Վազաշեն - Պառավաքար - Այգեպար | |||
Հ30 - Թթուջուր - Նավուր - Հ36 | |||
Մ10 - Գավառ - Մ10 | |||
Մ2 - Արենի - Խաչիկ - Գնիշիկ - Եղեգնաձոր | |||
Մ2 - Նորավանքի պատմական հուշարձան | |||
Մ2 - Զառիթափ - Նախիջևանի սահման | |||
Մ2 – Գնդևազ -Ջերմուկ - Արցախի սահման | |||
Մ2 - Ջերմուկ | |||
Մ2 - Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի | |||
Մ2 - Տաթև -Աղվանի - Կապան - Մ2 | |||
Մ17 - Շիշկերտ | |||
Մ2 - Վերնաշեն - Գլաձորի պատմական հուշարձան | |||
Մ17- Նռնաձոր- Արցախի սահման | |||
Մ2 - Մեղրու օդանավակայան - Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ | |||
Մ4 - Հաղարծնի պատմական հուշարձան | |||
Մ2 - Մալիշկա- Մ2 | |||
Մ4 - Սեմյոնովկա- Մ4 | |||
Մ16 - Բաղանիս- Մ16 | |||
Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր | |||
Մ3 - Մուղնի-Օհանավան - Մ3 | |||
Մ3 - Արտաշավան-Սաղմոսավան | |||
Ալավերդի-Ջիլիզա-Վրաստանի սահման | |||
Մ3 - Սարչապետ | |||
Մ3 - Մեծավան-Ձյունաշող | |||
Մ16 - Բերքաբեր | |||
Նոյեմբերյան-Դովեղ | |||
Մ-16 - Կոթի-Բարեկամավան | |||
Բերդ-Արծվաբերդ-Չինարի | |||
Հ64- Նորաշեն-Մովսես | |||
Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ1 | |||
Ամասիա-Բերդաշեն-Հ66 | |||
Հ-31 - Փոքր Սարիար-Լոռու մարզի սահման-Սարալանջ-Մ7 | |||
Հ-21 - Հառիճ | |||
Մ6 - Մարց-Աթան | |||
Հ33-Լոռի Բերդ-Ամրոց | |||
Մ2 - Վահանավանք | |||
Մ4 - Պարզ լիճ | |||
Մ2 - Սիսիան | |||
Մ9 - Իսահակյան-Գյումրի - Մ7 | |||
Մ5 - Մեծամորի թանգարան | |||
Մ5 - Ռուս զինվորի հուշարձան- Մ3 | |||
Մ4 - Սևանի թերակղզի | |||
Մ3-Ստեփանավանի օդանավակայան | |||
Մ2 -Սիսիանի օդանավակայան | |||
Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 | |||
Մ17 - Մեղրի | |||
Հ21 (Արթիկ)-Պեմզաշեն-Մ1 | |||
Մ4-Սևան-Մ4 |
Մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ[1]։ Այս տեսանկյունից Հայաստանի մարզային ճանապարհները դասակարգվում են ըստ մարզերի։ Ստորև աղյուսակի տեսքով ներկայացված են ՀՀ մարզային նշանակության ճանապարհների առաջնային տվյալները.[2]
Պայմանական նշան |
Ճանապարհն ըստ աշխարհագրական դիրքի |
Երկարություն (կմ) |
---|---|---|
Արագածոտնի մարզի տեղական նշանակության ճանապարհներ | ||
Արարատի մարզի տեղական նշանակության ճանապարհներ | ||
Արմավիրի մարզի տեղական նշանակության ճանապարհներ | ||
Գեղարքունիքի մարզի տեղական նշանակության ճանապարհներ | ||
Լոռու մարզի տեղական նշանակության ճանապարհներ | ||
Կոտայքի մարզի տեղական նշանակության ճանապարհներ | ||
Շիրակի մարզի տեղական նշանակության ճանապարհներ | ||
Սյունիքի մարզի տեղական նշանակության ճանապարհներ | ||
Վայոց ձորի մարզի տեղական նշանակության ճանապարհներ | ||
Տավուշի մարզի տեղական նշանակության ճանապարհներ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «ՀՀ օրենքը ավտոմոբիլային ճանապարհների մասին» ընդունված 2006 թվականի դեկտեմբերի 5-ին, հաստատված ՀՀ նախագահի կողմից 2006 թվականի դեկտեմբերի 21-ին։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՀՀ կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի N 265-Ն որոշմում «ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկի» մասին: Արխիվացված 2016-07-16 Wayback Machine
- ↑ Ս.Հովհաննիսյան Ստրաբոն. աշխարհագրություն, Երևան 2011թ. 160էջ:
- ↑ Я. А. Манадяи. О торговле и городах Армении в связи с мировой тор- говлей древних времен. Ереван, 1954, с. 53.(ռուս.)
- ↑ «Հ.Հ.Մարտիրոսյան, Հայաստանը մետաքսի ճանապարհի խաչուղիներում:» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.