Այգավան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Այգավան
39°51′53″ հս. լ. 44°40′14″ ավ. ե. / 39.864722° հս. լ. 44.670556° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արարատի մարզ
Գյուղապետ Վիգեն Հարությունյան
Մակերես 21.2 կմ²
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 4422[1] մարդ (2008)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+3
##Այգավան (Հայաստան)
Red pog.png
##Այգավան (Արարատի մարզ)
Red pog.png

Այգավան, գյուղ ՀՀ Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում։ Մարզկենտրոնից գտնվում է 12 կմ հեռավորության վրա։ Նախկինում ունեցել է Այգեվան, Ռեհանլու, Ռիկանլու, Սարիբաշիյուրդ անվանումները։ Գյուղը հիմնադրվել է 1828 թ.-ին և Այգավան է վերանվանվել 1946 թ.-ին։

Հայտնաբերվել են մ.թ.ա. 10-8-րդ դարերի զանազանություններ, կավե ամաններ, անասնապահական բնակավայրերի մնացորդներ։ Գտնվում է ծովի մակարդակից 840 մ բարձրության վրա։

Կլիմա[խմբագրել]

Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -13-ից -15 աստիճան։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը 42աստիճան։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։

Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել]

Տարի 1873 1931 1941 1959 1979 2011
Բնակիչ 206 594 467 1 992 3 103 4 442

Ըստ 2011 թ.-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչության 49% տղամարդիկ են, իսկ կանայք՝ 51%։ Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 29%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները 63%, հետաշխատունակները՝ 8%։

Տնտեսություն[խմբագրել]

Գյուղն ունի 1300 տնտեսություն։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկապարտեզ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 570 հա։ Գյուղատնտեսական հողհանդակները ոռոգվում են, դրանք զբաղեցնում են ողջ մակերեսի 70%։

Համայնքի հողերի օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 65 հա և 169.9 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 3627 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերում, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։

Համայնքի հիմնախնդիրներից է ոռոգման և խմելու ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների, մշակույթի տան և մսուր-մանկապարտեզի վերանորոգումը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png