Վանաշեն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
|
Վանաշեն
|
Վանաշենը գյուղ է ՀՀ Արարատի մարզի, Արարատի տարածաշրջանում: Գյուղն ունի զարգացածգյուղատնտեսություն[փա՞ստ], մոտ 2000 բնակիչ, միջնակարգ դպրոց, գրադարան և մարզադաշտ:
Գյուղը մինչև 1978 թվական կոչվել է Թայթան։ Գյուղի անվանափոխության մեջ ներդրում ունի Հովհաննես Շիրազը [1], գյուղում պահպանվում է նրա այդ նամակ-առաջարկությունը։ 1889-ին գյուղը նշված էր արդեն քարտեզներում։ Եղիշե Չարենցը 1921-ին գրում է, որ ինքը այցելել է այս գյուղը։