Այգեզարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այգեզարդ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից ընկած է 3-4 կմ արևելք: Մարզկենտրոնից գտնվում է 6.5 կմ հեռավորության վրա:

Պատմություն [խմբագրել]

Նախկինում ունեցել է Անաստասավան, Դարղալը, Դարիդաղի, Դարղալու Վերին, Թազա Դարղալու անվանումները: Գյուղը հիմնադրվել է մինչ հայրենական պատերազմը, գտնվել է Շահումյան (Յուվա) գյուղից ներքև դեպի Արաքսի ափ, որտեղ մինչև վերջերս պահպանվել էին մի քանի ավերակներ, իսկ գյուղի եկեղեցու ավերակների տեղում մի քանի հավատացյալներ 1970-ականներին մատուռ կառուցեցին: Պատերազմի սկզբին գյուղը տեղահանվել է, մոտակայքում կառուցվել են պաշտպանական կառույցներ, փորվել են խրամատներ, իսկ տներում ապրել են զինվորներ: Պատերազմից հետո գյուղը միացնում են Մասումլու հարևան գյուղին և վերանվանում Անաստասավան, ի պատիվ Անաստաս Միկոյանի, իսկ Ստալինի մահից հետո 1956թ. նորից բաժանում և վերանվանում արդեն Այգեզարդ:

Բնակչություն [խմբագրել]

1831 թ-ին ունեցել է 353, 1873թ-ին` 789, 1908 թ-ին` 1277, 1979 թ-ին` 2894 հայ բնակիչ: Ըստ 2005 թ-ի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքի բնակչությունը կազմում է 3329 մարդ, որից 48% տղամարդիկ են, իսկ կանայք` 52%: Մինչաշխատունակ տարիքի բնակչությունը կազմում է 23%, աշխատունակ տարիքի ներկայացուցիչները` 63%, հետաշխատունակները` 14%: Գյուղն ունի 926 տնտեսություն: Ունի դպրոց, մշակույթի տուն, գրադարան, ծննդատուն, մանկապարտեզ: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: