Շահումյան (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Շահումյան (այլ կիրառումներ)
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։

Շահումյան, գյուղ Արարատի մարզ, նախկինում Յուվա Ղամարլուի շրջան, նախասովետական շրջանում Ուվայ Էրիվանի նահանգ Բնակավայրը գոյություն ունի շատ վաղուց, գտնվելով հայոց հին մայրաքաղաքների Դվինի և Արտաշատի արանքում բաց դաշտավայրում միշտ ավիրվել է ու վերակառուցվել. Այժմյան գյուղի տեղում մինչ հեղափոխությունը եղել է 4 բնակավայր տարբեր անուններով (Այդ են վկայում գյուղում մինչեվ վերջերս գոյություն ունեցող մի քանի գերեզմանոցները). (Ուվայ) Յուվա, Թեզխարաբ, Յոնջալղ, Դարղալու(ներքին).Վերջինս ստալինյան տարիներին տեղահանվել է թուրք եվ քուրդ բնակչությանը սահմանից հեռացնելու պատրվակով. Այս անունները իհարկե թուրքերի կողմից խեղաթյուրված են մեզ մնացել, իսկ Ուվայ տեղանվանը ես առաջին անգամ հանդիպելեմ "Գիտություն եվ տեխնիկա" սովետահայ ամսագրի 1970-ականների մի հոդվածից, որտեղ պատմվում է Ռուսական ցարի կողմից ուղարկված, որդան կարմիր փնտրող գիտական արշավախմբի ղեկավար ակադեմիկոս Հանելի հաշվետվությունում, կազմած 1835 թ. մեջբերումեմ "Որդան կարմիրը տարածված է Արաքսի ափով ողջ արարատյան դաշտի երկայնքով Արմավիրի մոտակայքից, Այղր լճից մինչեվ Խոր վիրապ, մինչեվ Ուվայ գյուղը".

Անունը ստուգաբանված չէ. Երեվի առաջացել է ինչպես մյուս հայկ. տեղանունները (Ուշի, Ուջան եվ այլն). Հնուց իվեր մինչեվ կոլեկտիվացման շրջանը ՈՒՎԱՅԵՑԻՔ Գառնի գյուղի մոտակայքում ունեցելեն ամառանոցներ, որտեղ պատսպարվել են ինչպես ամառվա տապից այնպեսել թշնամու ասպատակություններից. 1827թ գյուղում վերաբնակվածները (Խոյից եվ Սալմաստից) կառուցել են Սուրբ Աստվածածին եկեղեցին, հին ավերված եկեղեցու տեղում,որը 2008 վերանորոգվել է վաղամեռիկ բարերար Վարդանի կողմից եվ գործում է. Հեղափոխության տարիներին գյուղի տարածքում տեղի է ունեցել քաղաքացիական կռիվներ, իսկ բոլշեվիկների իշխանության սկզբի տարիներին կազմավորվել է "Յուվայի կոմունան" որի բազայի վրա ել հիմնվել է "Կիրովի" անվան կոլտնտեսությունը, իսկ հետո նաեվ "Կիրովի" անվան սովխոզը, հետագայում դառնալով առանձին գյուղ այժմ Տափերական. Գյուղի տարածքում առկա է բրուտագործական կավահողի հսկայական պաշարներ եվ գյուղում մեծ զարգացում է ապրել բրուտագործությունը, բացի մեծ թվով անհատներից գործել է կոլխոզի բրուտագործական արհեստանոցը իր թրծման փռով եվ խանութով, խանութեր են ունեցել նաեվ Արտաշատում, Գյումրիում եվ Երեվանում.Մինչեվ այժմ մի քանի անհատներ գյուղում խեցեգործական իրեր եվ թոիր են պատրաստում. դրա հիման վրա սովետական շրջանում գյուղում ստեղծվել է խեցե իրերի եվ կերամիկայի մեծ գործարան. Գյուղի տարածքում 1962թ. հիմնվելե Արտաշատի պահածոների գործարանը(արտֆուդ), պարկետի ֆաբրիկան, բեռնաուղեվորատար ավտոձեռնարկությունը, գյուղ տեխնիկայի բազան, վերամբարձ կռունկների վարչությունը, հայկոոպ բազան, պանրի գործարանը, 5-րդ տրեստի ավտոշարասյունը, կերամիկայի գործարանը, մեխ.գործարանը.արտաշատի ճան-շինը, որոնք այժմ միացվել են Արտաշատին. Գյուղում գործել է գյուղ մթերման պունկտը (եկեղեցու տարածքում) եվ գինու գործարանը.Կոլտնտեսությունը լավագույն տարիներին ունեցել է խոշոր խոզաբուծարան եվ թռչնանոց, խոշոր եվ մանր անասնահոտ եվ տարածաշրջանում եզակի գոմեշի ֆերմա. Գյուղը ունի մոտ 1100 տնտեսություն, 4000-4500 բնակչություն.Շահումյան համայնքի վարչական տարածքը կազմում է 1900 հա, որից` 1500 հա գյուղատնտեսական նշանակության հողեր , 150 հա` տնամերձ։