Լանջազատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Լանջազատ
40°03′41″ հս. լ. 44°34′40″ ավ. ե. / 40.061389° հս. լ. 44.577778° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Արարատի
Բարձրություն ծովի մակարդակից 965 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 2819 մարդ (2011)
Ազգային կազմ Հայեր
Ժամային գոտի UTC+4
##Լանջազատ (Հայաստան)
Red pog.png

Լանջազատ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում Արտաշատի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել]

Բնակիչների նախնիները գաղթել են Խոյ և Սալմաստ գավառների գյուղերից։ Նախկինում ունեցել է Զովաշեն, Ճանադլու, Ջահնաթլու, Ջանաթլու անվանումները։ Նախկիում եղել է Երևանի նահանգի Երևան գավառի մեջ։ Գյուղն ընկած է Ազատ գետի հովտի ստորին հոսանքում։ Ծովի մակարդակից ունի 965 մ բարձրություն։ Գյուղի մոտ է կառուցված Ազատի ջրամբարը։

Կլիման[խմբագրել]

Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -30-ից -40։ Ամառը տևական է` մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 աստիճան, իսկ առավելագույնը` 42 աստիճան։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250 -300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1979 2001 2004 2011
Բնակիչ 59 219 232 232 636 918 1460 1405 1630

Տնտեսություն[խմբագրել]

Գյուղն ունի առկա 350 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 3222 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր` զբաղեցնելով մոտ 142 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Գյուղում մեծ բաժին ունեն արոտավայրերը և խոտհարքերը, որոնք համապատասխանաբար կազմում են 2890 և 105 հեկտար։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Հղումներ[խմբագրել]