Արգավանդ (Արարատի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Արգավանդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Հիմնադրված է1873[1] թ.
ԲԾՄ850 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1950[2] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Արգավանդ (Արարատի մարզ) (Հայաստան)##
Արգավանդ (Արարատի մարզ) (Հայաստան)

Արգավանդ, գյուղ Հայաստանի Արարատի մարզում, Մասիս քաղաքից 13 կմ հյուսիս՝ Երևան-Վաղարշապատ խճուղու վրա։ Մարզկենտրոնից գտնվում է 27 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ունեցել է Ջաֆարաբադ, Ջաֆարապատ անվանումները, որը մտել է Երևան նահանգի Երևան գավառի մեջ։ Արգավանդ է վերանվանվել 1946 թվականին։

Պատմամշակութային կոթողներից հիշատակության է արժանի իրանական դամբարանը՝ կառուցված XIII դարում, իսկ գյուղի գերեզմանատանը դեռ մնում են V-VI դարերում կառուցված Սուրբ Հարություն եկեղեցու ավերակները։

Գյուղն ընկած է Հրազդան գետի աջ ափին։ Ծովի մակարդակից ունի 877 մ բարձրություն։

Պիր Խուսեյնի դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգավանդ գյուղում գտնվում է 1413 թվականին կառուցված դամբարան։ Դամբարանը կառուցել է Էմիր Սաադի որդի Պիր Խուսեյնը Կարա Կոյունլու տոհմից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի 1873 1897 1926 1939 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 136 165 386 469 917 1047 1623 1734 1950[2]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի 461 տնտեսություն։ Գործում են դպրոց, գրադարան, բուժկետ։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 50 հա։ Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Հրազդան գետի ջրերով։ Համայնքի հողերը օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 20 հա։ Կան նաև պտղատու և խաղողի այգիներ, որոնք գտնվում են տնամերձ հողերում; Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Արոտավայրեր չկան։ Արդյունաբերություն չունի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգավանդ (Արարատի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 707