ՀՀ զինված ուժեր
| ՀՀ զինված ուժեր |
|
|---|---|
![]() |
|
|
Ղեկավարություն
|
|
| Պաշտպանության Նախարար | Սեյրան Օհանյան |
| Գլխավոր շտաբ | Յուրի Խաչատուրով |
|
Զինվորական անձնակազմ
|
|
| Ակտիվ անձնակազմ | 46,684 |
| Պահեստայիններ | |
| Զորակոչային տարիք | 18 (19) տարեկան |
| Զինծառայության տարիք ունեցող բնակչություն | Տղամարդիկ (18-49 տարեկան). 653.7 հզ. (20-49 տարեկանների կտրվածքով տվյալներ, 2011թ.)[2] կանայք (18-49 տարեկան). 708,8 հզ. (20-49 տարեկանների կտրվածքով տվյալներ, 2011թ.)[1] |
| Պիտանի զինվորական ծառայության | Տղամարդիկ (18-49 տարեկան). 551,938[փա՞ստ] Կանայք (18-49 տարեկան). 656,493[փա՞ստ] |
| Զորակոչային տարիքին հասնողների թիվը (տարեկան) | Տղամարդիկ. 31,774[փա՞ստ] Կանայք. 31,182[փա՞ստ] |
| Մասնաճյուղեր | |
|
Արդյունաբերություն
|
|
| Տարեկան ծախսերի հանրագումար | 182,74 մլրդ դրամ,- պաշտպանական ծախսեր (2013) [3] |
| ՀՆԱ-ի տոկոս | |
| Ներքին մատակարարողներ | |
| Միջազգային մատակարարողներ | |
ՀՀ զինված ուժերը կազմված են ՊՆ վարչություններից և բաժիններից, ԶՈՒ ԳՇ վարչություններից ու բաժիններից և 5 բանակային կորպուսներից:
Բովանդակություն |
Ընդհանուր տեղեկանք [խմբագրել]
Հայաստանի ազգային բանակի ստեղծման և զարգացման ուղին կարելի է բաժանել երեք փուլի.
1-ին փուլ - 1988-ի փետրվարից - 1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ:
2-րդ փուլ - 1992 թվականի հունիսից - 1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետություն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը:
3-րդ փուլ - 1994 թվականի հունիսից մինչ այսօր: Այս փուլը, կարելի է անվանել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ:
1988 - ից մինչև 1992 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Բանակը» կազմված էր իրարից անկախ գործող կամավորական ջոկատները (թվով շուրջ 80), որոնք ռազմականացված հիմնարկություններից, հակակարկտային հրետանու կրակակետերից, ռազմագիտության դասարաններից ու բոլոր հնարավոր այլ վայրերից զենք հայթայթելով, կամավորաբար մեկնում էին սահման` անհավասար կռիվ մղելու հակառակորդի դեմ: Հակառակորդը, որ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և հայերի զանգվածային տեղահանություն իրականացնելով բացահայտ ռազմարշավ էր սկսել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ամենն իրագործվում էր կոմունիստական վարչակարգի ակնհայտ թողտվությամբ, իսկ երբեմն նաև գործուն մասնակցությամբ: Դրա ամենավառ ապացույցը եղավ 1991թ-ի. ապրիլ-մայիս ամիսներին իրականացված տխրահռչակ «Կոլցո» օպերացիան, որի արդյունքում հայաթափվեցին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Դրան հաջորդեցին Հադրութի շրջանի մեկ տասնյակից ավելի գյուղերի ու Բերդաձորի ենթաշրջանի ողջ հայ բնակչության բռնի տեղահանումները:
1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը, նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: Նույն տարվա սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեցին հինգ վաշտեր: 1991թ.-ին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտե: Նմանատիպ կառույց արդեն գործում էր Լեռնային Ղարաբաղում: Սրանով զգալիորեն հեշտացվեց բարդագույն պայմաններում Հայաստանի, Արցախի և Շահումյանի պաշտպանական գործողությունների համակարգման խնդիրը` միաժամանակ դառնալով այն հիմքը, որի վրա քիչ ավելի ուշ պետք է ստեղծվեր ՀՀ պաշտպանության նախարարությունը :
ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը [խմբագրել]
- ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատա -- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան
- ՀՀ պաշտպանության նախարար -- Սեյրան Օհանյան, պաշտոնավարում է 2008թ.-ից,
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ -- Յուրի Խաչատուրով, գեներալ-գնդապետ, պաշտոնավարում է 2008թ.-ից,
- ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ -- Դավիթ Տոնոյան, պաշտոնավարում է 2010թ.-ից,
- ՀՀ ՊՆ տեղակալ -- Ալիկ Միրզաբեկյան, պաշտոնավարում է 2001թ.-ից
- ՀՀ ՊՆ տեղակալ -- Արա Նազարյան, պաշտոնավարում է 2007թ.-ից
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի 1-ին տեղակալ -- Էնրիկո Ապրիամով, գեներալ-լեյտենանտ, պաշտոնավորում է որպես տեղակալ 2000թ.-ից,
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ -- Լյովա Մնացականյան, գեներալ-մայոր, պաշտոնավարում է 2012թ.-ից ,
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ -- Հայկազ Բաղմանյան, գեներալ-լեյտենանտ, պաշտոնավարում է 2009թ.-ից,
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ -- Ստեփան Գալստյան, գեներալ-լեյտենանտ, պաշտոնավարում է 2009թ.-ից:
Միջազգային խաղաղապահ գործողություններ [խմբագրել]
2004 թվականին Հայաստանը, մեկ դասակի կազմով, միացել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը Կոսովոյում: Հայ զինվորականները ծառայության են անցել Կոսովոյի բազմազգ «Արևելք» բրիգադում, որը տեղակայված էր Կոսովոյի և Մակեդոնիայի սահմանամերձ շրջանում՝ Ֆերիզաչ քաղաքի մերձակայքում: Հայ խաղաղապահների դասակն ընդգրկված էր հունական խաղաղապահ գումարտակի կազմում: Այժմ Կոսովոյում են ԶՈՒ խաղաղապահ բրիգադի 35 պայմանագրային զինծառայողներ (2 սպա, 1 ենթասպա և 32 շարքային):
2005 թվականի հունվարին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը միացել է Իրաքում իրականացվող բազմազգ խաղաղապահ առաքելությանը, հիմնականում մասնակցելով ականազերծման, բեռնափոխադրումների և բժշկական ապահովման աշխատանքներին: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը դուրս է բերվել Իրաքից 2009 թվականի հոկտեմբերին:
Սկսած 2010 թվականի փետրվարից ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը (մեկ դասակ) ընդգրկվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հրամանատարության տակ գտնվող ՄԱԱՈՒ (Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժեր) (ISAF) հյուսիսային հրամանատարության կազմում և իրականացնում է Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգության ապահովման խնդիրները: Մինչև Աֆղանստան մեկնելը հայկական զորախումբը 3-4 շաբաթյա նախատեղակայման վարժանք է անցնում Գերմանիայում: 2011թ.-ին ավելացվել է Աֆղանստան գործուղված հայ խաղաղապահների թվակազմը` հասնելով 121-ի, որոնցից 40 պայմանագրային զինծառայողներ առաքելություն են իրականացնում Կունդուզ քաղաքում, իսկ 81-ը պաշտպանում են Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը: Եվս 5 հայ սպաներ վերապատրաստում են անցնում Կունդուզում` հետագայում աֆղանական բանակում որպես հրահանգիչներ ծառայելու համար:
Զորակոչ [խմբագրել]
ՀՀ-ում զորակոչը նախատեսված է 18 - 27 տարեկան արական սեռի ներկայացուցիչների համար՝ 2 տարի ժամկետով, որը կարգավորվում է ՀՀ զինապարտության մասին օրենքով: 2011 թ.-ին օրենքում լրացում կատարելուց հետո, այն քաղաքացիները, որոնք հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողներ են համարվում, օրենքը գործում է 19 տարեկանից: Զորակոչը կատարվում է տարեկան 2 անգամ:
Զինապարտության մասին օրենքի 2012 թ.-ի փոփոխությունները [խմբագրել]
2012թ.-ի մարտի 19-ին օրենքում կատարվեց փոփոխություններ և լրացումներ, որոնց համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ժամանակ բնակության վայրին մոտ գտնվող զորամասում ծառայելու արտոնությունից օգտվում են երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաեւ միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր(մինչ այդ փոփոխությունը այդ արտոնությունից օգտվում էին բոլոր միակողմանի ծնողազուրկ երեխաները), իսկ բնակության վայրին մոտ գտնվող զորամաս է համարվում մինչև 150 կմ տեղակայված զորամասը(մինչ փոփոխությունը 100 կմ էր)[4]:
Զոհերը զինված ուժերում [խմբագրել]
2012 թ.-ին 49 զինվոր է զոհվել, որից.
- հրադադարի խախտումից զոհեր - 12 հոգի
- ինքնասպանություններ - 11հոգի
- զենքի հետ անզգույշ վարվելուց - 1 հոգի
- առողջական խնդիրներից եւ ոչ պատշաճ բժշկական օգնության արդյունքում - 6 հոգի
- սպանություն - 1 հոգի
- ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով - 3 հոգի
- դժբախտ պատահարներից - 15 հոգի[5]
Պատկերներ [խմբագրել]
-
ԲՄ-21 Գրադ
Տես նաև [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ ՀՀ մշտական բնակչության սեռատարիքային կազմն
- ↑ ՀՀ մշտական բնակչության սեռատարիքային կազմն
- ↑ ՀՀ օրենք 2013 թ. պետական բյուջեի մասին
- ↑ «ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, հայկական բանակում 2012թ.-ին 49 հայ զինվոր է զոհվել
