ԲՄ-21
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԲՄ-21 «Գրադ» (ռուս.՝ БМ-21 «Град»), ԽՍՀՄ-ում նախագծված համազարկային կրակի ռեակտիվ համակարգ 122մմ տրամաչափով: Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, առանց զրահի և թեթև զրահապատ թիրախների ոչնչացման համար: Կախված հրթիռային զինամթերքի տեսակից, կարող է օգտագործվել նաև այլ նպատակների համար (ականապատում, հետախուզում և այլն):