ՀՀ Սահմանադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1991 թվականին Հայաստանը հռչակեց իր անկախությունը: Հայությունը մեծ ցնծությամբ ընդունեց անկախ պետության ստեղծումը: Այս շրջանում տակավին մանուկ հանրապետությունը դեռ նոր էր կառավարման փորձ կուտակում: Արցախյան պատերազմի բովով անցնելուց հետո ժողովուդը եւ կառավարությունը գիտակցեցին, որ ինքնուրույն հանրապետությունը պետք է ունենա սահմանադրություն, պետական զինանշան, դրոշ եւ օրհներգ: 1995-ի հուլիսի 5-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որով ժողովուրդը հաստատեց երկրի մայր օրենքը: Դրանով Հայաստանը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, ինքնավար պետություն, տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերը` օրենսդիր, գործադիր եւ դատական: Սահմանադրության մեջ արտահայտվեցին հայ ժողովրդի համազգային նպատակները, ընդհանուր բարեկեցության, քաղաքացիական համերաշխության եւ այլ երազանքները: Սակայն այս ամենն ըստ էության, մնացին թղթի վրա` փաստում են իրավագետները Բնականաբար, այն երկրում, որտեղ գործում է ուժի օրենքը, սահմանադրությունը, հատկապես ժողովրդավարական սկզբունքներով գրված,

խանգարում է սեփական օրենքները կիրառողներին: 2001 թվականի մարտին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց սահմանադրության
նոր նախագիծ, որը քաղաքական ուժերը տարբեր գնահատականների աժրանացրին եւ արդյունքում այն մերժվեց: Հիմնական օրենքի 

բարեփոխման անհրաժեշտության հարցը դարձյալ առաջ եկավ, երբ Հայաստանն անդամակցեց Եվրոպայի Խորհրդին: Սահմանադրական նոր փոփոխության հանրաքվեն անցկացվեց 2005-ի նոյեմբերի 27-ին:

Նոր սահմանադրությունը թեեւ ունի առավելություններ, ավելի վառ են արտահայտվում մարդու հիմնարար իրավունքները, սակայն շոշափելի 

փոփոխություն հասարակության կյանքում չզգացվեց: Այն կարծես արեւմուտքի ցույց տալու համար միայն մշակվեց:

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ