Հակոբ Շահամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հակոբ Շահամիրի Շահամիրյան (1745 - 1774), հայ իրավագետ, առևտրական:

Կենսագրություն[խմբագրել]

Հայրը քաղաքական, առևտրական իրավական, հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործըչ Շահամիր Շահամիրյանն էր: Շահամիրյանները սերում են ջուղայեցի վաճառականներ Սուլթանում տոհմից: Հետագայում տեղափոխվելով Հնդկաստան՝ Մադրաս քաղաք, առևտրական խոշոր գործունեությունից զատ զբաղվել են հայ կրթական, մշակութային և ազգային-ազատագրական խոշոր գործունեությամբ: Հակոբ Շահամիրյանը, ստանալով հիմնարար կրթություն, հոր հանձնարարությամբ շարադրում է Մադրասի հայերի ինքնավարության կանոնադրությունը: Հակոբ Շահամիրյանը 18 -րդ դարի հայ, նաև համաշխարհային իրավական մտքի հանճարներից էր: Դեռևս երիտասարդական տարիներին, ընդամենը 27-28 տարեկանում, գրում է աշխարհում առաջաին իրավաբանական փաստաթուղթը՝ «Որոգայթ փառացը», որը ժամանակի իրավական գործերի գլուխգործոցն ու գագաթներից մեկն է հանդիսանում: Լինելով ժամանակի իրավական խոշոր փաստաթուղթ, անվանյալ սահմանադրություն՝ նրանից օգտվել են աշխարհի շատ երկրներ: Հայ տաղանդավոր իրավաբան Հակոբ Շահամիրյանը դեռևս ԱՄՆ-ի սահմանադրության ընդունումից վեց տարի առաջ՝ 1783 թվականին, տվել է դրա փայլուն օրինակը: Աշխարհում կազմված առաջին սահմանադրություն Շահամիրյանները նախատեսել էին ապագայում ստեղծվող հայկական անկախ պետության համար: Այսն մասնակիորեն գործածվել է Մադրասի հայ համայնքում:

Հակոբ Շահամիրյանը մահացել է երիտասարդ տարիքում՝ 1774 թվականին և թաղվել Մալայզիայի Մալակա թերալշզում եղած իր ընդարձակ կալվածքներից մեկում: Հետագայում նրա աճյունը տեղափոխվում է Մալաքա քաղաք և հողին հանձնվում Անգլիկյանների Քրայստ Չորչ եկեղեցու ներսում: Այստեղ, նրա տապանաքարի վրա գրված է. «Ողջույն ընդ քեզ դամբարանիս տառն ընթերցող, տուր ինձ լուրն ազատութեան ազգին իմոյ, որ եմ տենչող...»: Մեծ հայրենասերը մահվանից հետո էլ ցանկաում է իմանալ իր ազգի՝ հայերի ազատության և անկախության լուրը, որի համար նա գրել է օրենքների օրենքը՝ Սահմանադրությունը: 1998 թվականի Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգաիյին ակադեմիայում կազմակերպվել էր գիտաժողով նվիրված Հայոց առաջին սահմանադրության՝ «Որոգայթ փառացի» 225-ամյակին:

Գրականություն[խմբագրել]