Կոստանդին Արմենոպուլոս
Կոստանդին Արմենոպուլոս (Կոստանդին Հայորդի) (1320, Կ.Պոլիս, 1380/1383, Կ. Պոլիս), միջնադարի խոշոր բյուզանդահայ իրավաբան, իրավագետ
Կենսագրություն [խմբագրել]
Կոստանդին Արմենոպուլոսը ծնվել է 1320 թվականին Կոստանդնուպոլսում: Նա երկար տարիներ եղել է Լեսալոնիկի դատավոր, զբաղվել է մանկավարժությամբ, դասախոսել իրավաբանություն, իրավունք, մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժամանակի գիտության բնագավառի երևելիների, այնպես էլ Բյուզանդական կայսրության իշխանավորների շրջանում, ժողովրդի մեջ: Կոստանդին Արմենոպուլոսը եղել է Բյուզանդական կայսրության Գերագույն ատյանի անդամ, նրա ելույթին ու առաջարկությունները լսվում էին ուշադրությամբ և մեծ մասամբ հաշվի էին առնվում, պետական, կառավարական ատյանների կողմից, երկրին վերաբերվող այս կամ այն հարցի լուծման ժամանակ: Նա եղել է Հովհաննես VI-րդ Կանտակուզինոս կայսրի (1347-1354 թթ.) իրավախորհրդատուն, նրա վստահելի անձը, ապա և պալատական տնտեսավարը (1356-ից), պաշտոն, որով առնչվում էր կայսերական արքունքների բոլոր հարցերին: Իրավաբանական բարձր գիտելիքերի, երկրին ու կայսրին մատուցած արժանի ծառայությունների համար Կոստանդին Արմենուպոլսին շնորհում են «Թեսալոնիկի գլխավոէ ավագ», ապա և «Օգոստոսյան կղեր» պատվավոր տիտղոսներ: Հետագայում, օրենքի առջև նրա ազնիվ ծառայությունների գնահատականն է դառնում «Օրենքի մեծ պահապան» կոչման շնորհումը: Կոստանդին Հայորդին իրավաբանության բնագվառին վերաբերվող մի շարք նշանավոր աշխատություններ է գրել, կատարել կարևոր ուսումնասիրություններ: Սակայն նրան փառք բերեց և հիրավի անմահացրեց «Առձեռն օրենսգիրքը» կամ «Վեցատյանը»: Արմենոպուլոսը մահացել է Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսում 1380 կամ 1383 թվականին:
Տես նաև [խմբագրել]
Գրականություն [խմբագրել]
- Սերգեյ Ավագյան // Հայ իրավաբաններ // Երևան: «Զանգակ - 97», 2005. — էջ {{{մեջբերվող էջեր}}}. — 236 էջ. — 200 հատ.
|
|
||
|---|---|---|
| Պատմություն և ներկան | Ուրարտական իրավունք • Կիլիկիյան Հայաստանի իրավունք • Մեծ Հայքի իրավունք • Ավատատիրական Հայաստանի իրավունք • Հայաստանի Հանրապետության իրավունք | |
| Ճյուղեր | Քաղաքացիական • Քաղաքացիական դատավարություն • Քրեական • Քրեական դատավարություն • Քրեակատարողական • Հողային • Սահմանադրական • Աշխատանքային • Վարչական • | |
| Հուշարձաններ | Լվովի հայերի կանոնադրություն • Աստրախանի հայերի դատաստանագիրք • Մխիթար Գոշի դատաստանագիրք • Որոգայթ փառաց • Ներսես Լամբրոնացու օրենքներ • Կանոնագիրք Հայոց | |
| Անձինք | Ներսես Լամբրոնացի • Մխիթար Գոշ • Հովհաննես Գ Օձնեցի • Դավիթ Ալավկաորդի • Իգնացի Գժեգոժ • Կոստանդին Արմենոպուլոս • Յուրի Ղամբարյան • Շահամիր Շահամիրյան • Հակոբ Շահամիրյան | |
| Կապված | ՀՀ Սահմանադրություն | |
| Պորտալ:Իրավունք | ||