Կանոնական իրավունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանոնական իրավունք, եկեղեցական ժողովներում ընդունված կանոնների համակցություն։ Վերաբերում է ոչ միայն եկեղեցական, այլև արտաեկեղեցական՝ պետական, վարչական, քաղաքացիական, ամուսնաընտանեկան, քրեական, իրավահարաբերություններին։ Կանոնական իրավունքի առաջին համակարգումը Արևմտյան Եվրոպայում ձեռնարկվել է XII դ.՝ Բոլոնիայում, հետագայում, դրա հիման վրա, լրացված և մշակված հրատարակվել է 1582-ին, Հռոմում (Corpus juris canonici)։ Հայաստանում կանոնական իրավունքը համակարգվել է VIII դ. ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png