Լվովի հայերի կանոնադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լվովի հայերի կանոնադրությունը (լեհ.՝ Statut Ormian lwowskich) Լեհաստանի տիրապետության տակ գտնվող Լվովի, Լուցկի, Սնյատինի, Ստանիսլավի, Տերնոպոլի և տարածաշրջանի մի քանի այլ քաղաքների հայկական համայնքների միջնադարյահ իրավունքի հուշարձան է: 1344 և 1356 թվականների դեկտերներով Լեհաստանի թագավոր Կազիմիր Գ Մեծը հայերին դատական ինքնավարություն է տրամադրել, որը նրանք օգտագործում էին մինչև 1784 թվականը:

Տեղականան հայկական դատարանները այդ ժամանակի ընթացքում օգտվում էին սկզբում ավանդական հին հայկական իրավունքով, այսինքն Մխիթար Գոշի դատաստանագրքով, իսկ հետագայում Լվովի հայերի կանոնադրություով, որը ընդունել է պետրկուվյան սեյմը 1519 թվականի մարտի 5-ին և հաստատել է Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ Ա-ն: 16-րդ դարի երկրորդ կեսում Լվովի հայերի կանոնադրությանը ավելացվել է նաև դատաքննության հարցերը կարգավորող «Հայ իրավունքի դատարանների և գործերի կարգը»:

Արտաքին հղումներ [խմբագրել]