Արջուտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արջուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Արջուտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ համայնք[1] | ||
Մակերես | 26,95 կմ² | ||
ԲԾՄ | 1400-1600 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼990 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | արջուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Արջուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։
Գյուղը տեղադրված է Փամբակի գոգավորությունում, բլրապատ, մեղմաթեք լեռնալանջի վրա՝ ծովի մակարդակից 1400-1600 մ բարձրության վրա, Վանաձոր քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արևելք։
Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնք Գուգարքի տարածաշրջանում։ Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում է Արջուտ համայնքը և նրան կից Արջուտ կայարան բնակավայրը։ Վերջինս ստեղծվել է որպես երկաթուղային կայանին կից ավան և համանուն գյուղից հեռու է 1-2 կմ։ Նախկինում ունեցել է Արչուտ, Արջիտի անվանումները։ Ընկած է Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղուց աջ։ Գյուղը տեղադրված է Փամբակի գոգավորությունում` բլրապատ, մեղմաթեք լեռնալանջի վրա։ Ունի ածխաթթվային համեմատաբար խոնավ։ Ագրոկլիմայական տեսակետից հանքային աղբյուրներ և տուֆի պաշարներ[3]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 600-700 մմ։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1897 թվականին ուներ 574, 1926 թվականին՝ 823, 1939 թվականին՝ 1052, 1959 թվականին՝ 1295, 1970 թվականին՝ 2003, 1979 թվականին՝ 2172, 2001 թվականին՝ 1007, 2011 թվականին՝ 990 բնակիչ[3]։ Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Արջուտի մշտական բնակչությունը կազմել է 990, առկա բնակչությունը՝ 723 մարդ[4]։ Մինչև 1988-1988 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5]։
Արջուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.
Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղատնտեսությունում մեծ բաժին ունեն վարելահողերը (170 հա)։ Կան պտղատու այգիներ (6 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր (780 հա), խոտհարքներ (73 հա), վարելահողեր (77 հա)։
Բնակչության հիմնական զբաղվածությունը հանդիասանում է դաշտավարությունը, անասնապահությունը, բանջարաբուծությունն ու մեղվաբուծությունը։
Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արջուտում կան ածխաթթվային հանքային աղբյուրներ և տուֆի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արջուտն ունի Առաքելոց խաչ անվանմամբ մատուռ։
Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թ.-ի դրությամբ Արջուտն ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Փամբակ համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 11․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ 3,0 3,1 Հակոբյան, Սամվել; Հակոբյան, Արտեմ (2015). Հայաստանի Հանրապետության պատմական հանրագիտարան. Երևան: Հեղինակային հրատարակություն. էջեր 431–432.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 574. — 4696 p.
- ↑ «Արջուտ». Վերցված է 2013 Նոյեմբերի 29-ին.
|
|