«Իլհամ Ալիև»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
չ 141.136.89.163 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Voskanyan մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
չ Protected "Իլհամ Ալիև": Հաճախակի վանդալություններ ([Խմբագրում=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (անժամկետ) [Տեղափոխել=Պաշտպանել նոր և չգրանցված մասնակիցներից] (անժամկետ))
(Տարբերություն չկա)

04:56, 2 Հոկտեմբերի 2020-ի տարբերակ

Իլհամ Ալիև
 
Կուսակցություն՝ Նոր Ադրբեջան
Կրթություն՝ Baku city secondary school number 6? և Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ քաղաքագիտության դոկտոր և պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ և շիա իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1961(1961-12-24)[1][2][3] (62 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դինաստիա Aliyev family?
Քաղաքացիություն  Ադրբեջան
Հայր Հեյդար Ալիև
Մայր Զարիֆա Ալիևա
Ամուսին Մեհրիբան Ալիևա
Զավակներ Լեյլա Ալիևա, Արզու Ալիևա և Heydar Aliyev?
 
Կայք՝ president.az
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Իլհամ Հեյդար օղլու Ալիև (ադրբ.՝ İlham Heydər oğlu Əliyev, դեկտեմբերի 24, 1961(1961-12-24)[1][2][3], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ),ընթացիկ նախագահն է Ադրբեջանի և ղեկավարը Նոր Ադրբեջան կուսակցության։ 2003 թվականի օգոստոսին Ալիևը վարչապետ է նշանակվել։ 2003 թվականի հոկտեմբերին Հեյդար Ալիևը, ով հիվանդացել էր, հրաժարվել է նախագահությունից և վիճելի կերպով, նշանակել է իր զավակին՝ Իլհամ Ալիևին իբրև իր կուսակցության միակ նախագահական թեկնածու։ Իլհամ Ալիևը ընտրվել է Ադրբեջանի նախագահ 2003 թվականի նախագահական ընտրություններում, վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին[8]:

Կենսագրություն

Իլհամ Ալիևը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 24-ին Բաքվում: Նա սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում (1967-1977): 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ: Ավարտելուց հետո նա ստացել է ինստիտուտի հետբուհական կրթություն: 1985 թվականին ստացել է պատմական գիտությունների թեկնածվի աստիճան: 1985-1990 թվականներին աշխատել է որպես դասախոս Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում։ 1994 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ադրբեջանի Պետական նավթային ընկերության առաջին փոխնախագահ:

1995 և 2000 թվականներին ընտրվել է Ադրբեջանի ազգային ժողովի պատգամավոր։

2003 թվականին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ։ 1997 թվականից հանդիսանում է Ադրբեջանի Օլիմպիական կոմիտեի նախագահ: Իլհամ Ալիևը պարգևատրվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանով:

1999 թվականին ընտրվել է Նոր Ադրբեջան կուսակցության փոխնախագահ, 2001 թվականին` նախագահի առաջին տեղակալ և 2005 թվականին` կուսակցության նախագահ:

2003 թվականի հունվարին ընտրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի տեղակալ: Իլհամ Ալիևը 2004 թվականի ապրիլին պարգևատրվել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մեդալով:

2003 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության վարչապետ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ: Նա վերընտրվել է 2008 թվականին[9][10]: 2013 թվականին երրորդ անգամ ընտրվել է նախագահ և այժմ Ադրբեջանի Հանրապետության նախագահն է[11]:

Ընտանիք

Իլհամ Ալիևը ամուսնացել է Մեհրիբան Փաշաևայի հետ 1983 թվականի դեկտեմբերի 22-ին Բաքվում: Ունի երեք երեխա՝ Լեյլա, Արզու ու Հեյդար, և 4 թոռնիկ։ Բացի ադրբեջաներենից, տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, ռուսերենի և թուրքերենի[9][12]:

Կոչումներ և պարգևներ

Իլհամ Ալիևն ունի հետևյալ կոչումները և պարգևները[13]։

  • ԱդրբեջանՀեյդար Ալիևի շքանշան;
  • Սաուդյան Արաբիա«Քրալը Աբդուլ Ազիզ»ի շքանշան;
  • Վրաստան«Պատվո» շքանշան;
  • Քուվեյթ«Մյուբարաք ալ-Քաբիր»ի շքանշան;
  • Ֆրանսիա«Պատվո Լեգեոնի շքանշան»;
  • ԲուլղարիաԲուլղարիայի Հանրապետության Գերագույն մրցանակը «Ստարա Պլանինա» շքանշան;
  • ԲելառուսԲելառուսի Հանրապետության բարեկամության շքանշան;
  • Թուրքիա«Ըհսան Դողրամաջի մրցանակ»;
  • Ռումինիա«Տարվա մարդ»-2010;
  • ՀունաստանՀունաստանի խորհրդարանի ոսկե մեդալ;
  • ԱդրբեջանՇեյխուլիսլամի շքանշան;
  • ՌուսաստանՌուսական ուղղափառ եկեղեցու Սերգիյ Ռադոնեժսկու առաջին աստիչճանի շքանշան;
  • Տաջիկստան«Իսմոիլի Սոմոնաի» շքանշան;
  • Բելառուս«Մարդկանց բարեկամությունը»
  • ԹուրքիաԹուրքիայի Հանրապետության առաջին կարգի շքանշան;
  • ՈւկրաինաԱզատության շքանշան;
  • Անկախ պետությունների համագործակցություն«Պատվո» շքանշան;
  • Անկախ պետությունների համագործակցությունՄիության օրդեն;
  • ՄԱԿ«Հարավային մրցանակ»;

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլհամ Ալիև» հոդվածին։