Լեյլա Ալիևա (պետական գործիչ)
Լեյլա Ալիևա | |
![]() | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | լրագրող, գրող և քաղաքական գործիչ |
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | հուլիսի 3, 1984 (35 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | Իլհամ Ալիև |
Մայր | Մեհրիբան Ալիևա |
Ամուսին | Emin |
Կայք՝ | leyla-aliyeva.az/en/ |
Պարգևներ |
Taraggi Medal?, Պուշկինի մեդալ և Սուրբ հավասար առաքելական իշխանուհի Օլգայի շքանշան |
Լեյլա Իլհամ կըզը Ալիևա (ադրբ.՝ Leyla İlham qızı Əliyeva, հուլիսի 3, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), ադրբեջանցի քաղաքական[փա՞ստ] և հասարակական գործիչ, 2007 թվականից `Հեյդար Ալիևի հիմնադրամի Ռուսաստանի մասնաճյուղի ղեկավար, 2007 թվականից «Baku» ամսագրի հիմնադիրը և գլխավոր խմբագիրը, 2011 թվականից `Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ, «Շրջակա միջավայրի պահպանման միջազգային երկխոսություն» կազմակերպության (IDEA) հիմնադիր ու ղեկավար, Իսլամական կոնֆերանս կազմակերպության Երիտասարդական ֆորումի միջմշակութային երկխոսության գլխավոր համակարգողը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ավագ դուստրը[1];
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյլա Ալիևան ծնվել է 1984 թվականի հուլիսի 3-ին Մոսկվայում `Իլհամ Ալիևի և Մեհրիբան Ալիևայի ընտանիքում: 1989-2000 թվականներին սովորել է Բաքվի թիվ 160 միջնակարգ դպրոցում: Միջնակարգ դպրոցի ավարտելուց հետո նա ընդունվել է Եվրոպական բիզնեսի դպրոց: 2006-2008 թվականներին Ռուսաստանի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի կոչում[2]։
2006 թվականի ապրիլի 30-ին նա ամուսնացավ երգիչ և երաժիշտ, երգերի հեղինակ, գործարար և Crocus Group-ի փոխնախագահ Էմին Աղալարովի հետ: Ամուսնանալուց հետո տեղափոխվել է Մոսկվա: 2007 թվականի դեկտեմբերի 19-ին նա հրատարակեց «Բաքու» ամսագիրը Ռուսաստանում: 2011 թվականից հանդիսանում է Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահը[3]: 2011 թվականի հուլիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրեց նրան «Պրոգրես» մեդալով: 2015 թվականի հոկտեմբեր 20-ին պարգեւատրվել է «Պուշկին» մեդալով:
2015 թվականի մայիսի 30-ին Լեյլա Ալիևան և Էմին Աղալարովը հայտարարեցին ամուսնալուծության մասին:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ Իլհամ Ալիև, Ադրբեջանի նախագահ
- Մայրը՝ Մեհրիբան Ալիևա, Ադրբեջանի առաջին փոխնախագահը
- Փոքր քույրք՝ Արզու Ալիևա
Երեխաներ
- Որդին՝ Ալի (2008 թվական)
- Որդին՝ Միքայիլ (2008 թվական)
- Դուստրը՝ Ամինա