«Արեգակնային համակարգ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 90. Տող 90.
<imagemap>
<imagemap>
Պատկեր: Solar planets.jpg|մինի|Արեգակնային համակարգի մոլորակները
Պատկեր: Solar planets.jpg|մինի|Արեգակնային համակարգի մոլորակները
circle 108 0 20 [[Солнце]]
circle 108 0 20 [[Արեգակ]]
circle 108 53 5 [[Меркурий]]
circle 108 53 5 [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրի]]
circle 108 85 10 [[Венера]]
circle 108 85 10 [[Վեներա (մոլորակ)|Վեներա]]
circle 108 115 10 [[Земля]]
circle 108 115 10 [[Երկիր]]
circle 108 145 7 [[Марс]]
circle 108 145 7 [[Մարս (մոլորակ)|Մարս]]
circle 108 262 73 [[Юпитер]]
circle 108 262 73 [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտեր]]
circle 108 417 59 [[Сатурн]]
circle 108 417 59 [[Սատուրն (մոլորակ)|Սատուրն]]
circle 108 531 26 [[Уран (планета)|Уран]]
circle 108 531 26 [[Ուրան (մոլորակ)|Ուրան]]
circle 108 599 24 [[Нептун]]
circle 108 599 24 [[Նեպտուն]]
</imagemap>
</imagemap>
* [[Արեգակ]]
* [[Արեգակ]]
Տող 104. Տող 104.
* Արեգակնային համակարգի ներքին հատված
* Արեգակնային համակարգի ներքին հատված
** [[Երկրային խմբի մոլորակներ]]
** [[Երկրային խմբի մոլորակներ]]
*** 1. [[Մերկուրի]]
*** 1. [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրի]]
*** 2. [[Վեներա]]
*** 2. [[Վեներա (մոլորակ)|Վեներա]]
*** 3. [[Երկիր]]
*** 3. [[Երկիր]]
**** [[Լուսին]]
**** [[Լուսին]]
*** 4. [[Մարս]]
*** 4. [[Մարս (մոլորակ)|Մարս]]
**** [[Մարսի արբանյակներ]] ([[Ֆոբոս]] և [[Դեմոս]])
**** [[Մարսի արբանյակներ]] ([[Ֆոբոս]] և [[Դեմոս]])
** [[Աստղակերպերի գոտի]]
** [[Աստերոիդների գոտի|Աստղակերպերի գոտի]]
*** [[Ցերեա]]
*** [[Սերես]]
* Արեգակնային համակարգի արտաքին մասը
* Արեգակնային համակարգի արտաքին մասը
** [[Հսկա մոլորակներ]]
** [[Հսկա մոլորակ]]ներ
*** 5. [[Յուպիտեր]]
*** 5. [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտեր]]
*** [[Յուպիտերի արբանյակներ]]
*** [[Յուպիտերի արբանյակներ]]
**** [[Յուպիտերի օղակներ]]
**** [[Յուպիտերի օղակներ]]
*** 6. [[Սատուրն]]
*** 6. [[Սատուրն (մոլորակ)|Սատուրն]]
**** [[Սատուրնի արբանյակներ]]
**** [[Սատուրնի արբանյակներ]]
**** [[Սատուրի օղակներ]]
**** [[Սատուրնի օղակներ]]
*** 7. [[Ուրան (մոլորակ)|Ուրան]]
*** 7. [[Ուրան (մոլորակ)|Ուրան]]
**** [[Ուրանի արբանյակներ]]
**** [[Ուրանի արբանյակներ]]
Տող 126. Տող 126.
**** [[Նեպտունի արբանյակներ]]
**** [[Նեպտունի արբանյակներ]]
**** [[Նեպտունի օղակներ]]
**** [[Նեպտունի օղակներ]]
** [[Գիսավորներ]]
** [[Գիսաստղ|Գիսավորներ]]
** [[Կենտավրոսներ (աստերոիդների խումբ)|Կենտավրոսներ ]]
** [[Կենտավրոսներ (աստերոիդների խումբ)|Կենտավրոսներ ]]
** [[Տրանսնեպտունային մարմիններ]]
** [[Տրանսնեպտունային մարմիններ]]
*** [[Կոպերի գոտի]]
*** [[Կոյպերի գոտի]]
**** [[Պլուտոն]]<ref>Մինչ 2006 թվականի օգոստոսի 24-ը Պլուտոնը համարվում էր Արեգակնային համակարգի [[Մոլորակ|մոլորակ]], բայց [[Միջազգային աստղագիտական միություն|Միջազգային աստղագիտական միության]] XXVI Գլխավոր համաժողովի որոշմամբ, նմանատիպ մի քանի մարմինների հայտնագործումից հետո, զրկվեց ադ կարգավիճակից:</ref>
**** [[Պլուտոն]]<ref>Մինչ 2006 թվականի օգոստոսի 24-ը Պլուտոնը համարվում էր Արեգակնային համակարգի [[Մոլորակ|մոլորակ]], բայց [[Միջազգային աստղագիտական միություն|Միջազգային աստղագիտական միության]] XXVI Գլխավոր համաժողովի որոշմամբ, նմանատիպ մի քանի մարմինների հայտնագործումից հետո, զրկվեց ադ կարգավիճակից:</ref>
***** [[Պլուտոնի արբանյակներ]]
***** [[Պլուտոնի արբանյակներ]]
**** [[Հաումեա]]<ref>{{cite web|url=http://www.iau.org/news/pressreleases/detail/iau0807/|title=IAU names fifth dwarf planet Haumea|publisher=International Astronomical Union|lang=en}}</ref>
**** [[Հոմեա]]<ref>{{cite web|url=http://www.iau.org/news/pressreleases/detail/iau0807/|title=IAU names fifth dwarf planet Haumea|publisher=International Astronomical Union|lang=en}}</ref>
***** [[Հաումեայի արբանյակներ]]
***** [[Հոմեայի արբանյակներ]]
**** [[Մակեմակե]]
**** [[Մակեմակե]]
***** [[S/2015 (136472) 1]]
***** [[S/2015 (136472) 1]]
*** [[Ցրված սկավառակ]]
*** [[Ցրված սկավառակ]]
**** [[Էրիդա]]
**** [[Էրիս]]
***** [[Դիսնոմիա]]
***** [[Դիսնոմիա]]
* Հեռավոր շրջաններ
* Հեռավոր շրջաններ

10:53, 19 փետրվարի 2020-ի տարբերակ

Արեգակնային համակարգի մոլորակները և գաճաճ մոլորակները։

Արեգակնային համակարգ, մոլորակային համակարգ, որը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ[1] և բաղկացած է Արեգակից[2] և այլ երկնային մարմիններից, որոնք ձգողությամբ կապում են նրա ութ մոլորակները,[3][4] նրանց 167 բնական արբանյակները,[5] հինգ գաճաճ մոլորակները (Ցերերա, Պլուտոն, Հոմեա, Մակեմակե և Էրիս[6] և նրանց վեց բնական արբանյակները) և միլիարդավոր այլ փոքր մարմիններ։ Այս վերջինը բաղկացած է աստերոիդներից, Կոյպերի գոտու մարմիններից, գիսաստղերից, աստղաքարերից և տիեզերական փոշուց։

Արեգակնային համակարգը ձևավորվել է մոտ 4,57 միլիարդ տարի առաջ տիեզերական ձգողականության գազափոշային ամպի կոլապսի ճանապարհով[7]։

Արեգակնային համակարգի օբյեկտների զանգվածի մեծ մասը բաժին է ընկնում Արեգակին, մնացած մասը պարունակվում է ութ համամատաբար մեկուսացված մոլորակներում, որոնք ունեն գրեթե շրջանաձև ուղեծիր և դասավորված են գրեթե հարթ սկավառակի սահմաններում՝ խավարածրի հարթությամբ։

Չորս ամենափոքր ներքին մոլորակներն են Մերկուրին, Վեներան, Երկիրը և Մարսը (նաև կոչվում են երկրային խմբի մոլորակներ), հիմնականում բաղկացած են սիլիկատներից և մետաղներից։ Չորս արտաքին մոլորակներն են՝ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը (նաև կոչվում են գազային հսկաներ կամ պարզապես հսկա մոլորակներ), ավելի զանգվածեղ են, քան երկրային խմբի մոլորակները։ Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակներ Յուպիտերն ու Սատուրնը գլխավորապես բաղկացած են ջրածնից և հելիումից, արտաքին ավելի փոքր Ուրանն ու Նեպտուն, ջրածնից և հելիումից բացի պարունակում են նաև մեթան և շմոլ գազ[8]։ Այդպիսի մոլորակները մտնում են առանձին դասի՝ «սառցային հսկաների» մեջ[9]։

Արեգակնային համակարգում կան փոքր մարմիններով զբաղեցված երկու մարմիններ։ Աստերոիդների գոտին, որը գտնվում է Մարսի և Յուպիտերի միջև, կառուցվածքով համընկնում է երկրային համակարգի մոլորակների հետ, քանի որ կազմված է սիլիկատներից և մետաղներից։ Աստերոիդների գոտու խոշորագույն օբյեկտներ են համարվում թզուկ մոլորակ Սերեսը, Պալասը, Վեստան, և Հիգեան։ Նեպտունի ուղեծրից այն կողմ տեղավորված են տրանսնեպտունային մարմինները, որոնցից խոշորագույններն են՝ Պլուտոնը, Սեդնան, Հոմեան, Մակեմակեն, Կվավարը, Օրկը, Էրիսը, բաղկացած սառած ջրից, ամոնիակից և մեթանից։ Արեգակնային համակարգում գոյություն ունեն այլ փոքրագույն մարմինների պոպուլյացիաներ ևս, ինչպիսիք են մոլորակային քվազիարբանյակները և տրոյացիները, մերձերկրյա աստերոիդները, կենտավրոսները, դամոկլոիդները, ինչպես նաև համակարգով տեղափոխվող գիսաստղերը, երկնաքարերը և տիեզերական փոշին։

Արեգակնային քամին (Արեգակից պլազմայի հոսքը) միջաստղային միջավայրում առաջացնում է հելիոսֆերա անվանմամաբ պղպջակ, որը տարածվում է համակարգում մինչև ցրված սկավառակի եզրը։ Օորտի ամպը՝ երկարակյաց գիսաստղի աղբյուրը, կարող է տարածվել մոտավորապես հազար անգամ հելիոսֆերայից այն կողմ։

Արեգակնային համակարգը մտնում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ։

Կառուցվածք

Արեգակնային համակարգի օբյեկտների ուղեծրեր

Արեգակնային համակարգի կենտրոնական օբյեկտն Արեգակն է՝ G2V սպեկտրալ շարքի գլխավոր հաջորդականության աստղը, դեղին թզուկ։ Արեգակի մեջ է կենտրոնացած համակարգի զանգվածի գերակշռող մասը (մոտ 99,866 %)։ Այն իր ձգողականության շնորհիվ պահում է մոլորակները և այլ տիեզերական մարմիններ, որոնք պատկանում են Արեգակնային համակարգին[10]։ Չորս ամենամեծ օբյեկտները՝ գազային հսկաները, զբաղեցնում են մնացած զանգվածի 99 % (ընդ որում, մեծ մասը բաժին է հասնում Յուպիտերին և Սատուրնին՝ մոտ 90 %)։

Արեգակի շուրջը առաջացած մեծ օբյեկտներից շատերը շարժվում են գրեթե մեկ հարթությամբ, որը կոչվում է էկլիպտիկ հարթություն։ Ընդ որում, գիսաստղերը և Կոյպերի գոտու օբյեկտները սովորաբար օժտված են այդ հարթությունների նկատմամբ մեծ թեքության անկյուններով[11][12]։

Բոլոր մոլորակների և այլ օբյեկտների մեծամասնությունը շարժվում է Արեգակի շուրջը Արեգակի շարժման մի ուղղությամբ (եթե դիտելու լինենք Արեգակի հյուսիսային բևեռից, ապա՝ ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ)։ Կան բացառություններ, օրինակ՝ Գալեա գիսաստղը։ Ամենամեծ անկյունային արագությամբ օժտված է Մերկուրին, որը հասցնում է Արեգակի շուրջը կատարել մեկ ամբողջ պտույտ 88 երկրային օրվա ընթացքում։ Իսկ ամենահեռու գտնվող մոլորակի՝ Նեպտունի պտտման պարբերությունը կազմում է 165 երկրային տարի։

Մոլորակների մեծ մասը պտտվում է իր առանցքի շուրջը՝ Արեգակի շուրջ պտտվելուն զուգահեռ։ Բացառություններ են կազմում Վեներան և Ուրանը, ընդ որում, Ուրանը պտտվում է գրեթե «կողքի վրա պառկած» (առանցքի թեքությունը գրեթե կազմում է 90°)։ Այս պտույտի ցուցադրության համար օգտագործում են հատուկ սարք՝ թելուրիում (լատին․՝ tellus՝ «Երկիր»)։

Արեգակնային համակարգի շատ մոդելներ պայմանականորեն ցույց են տալիս մոլորակների ուղեծրերը հավասար ժամանակամիջոցների ընթացքում, սակայն, իրականում, փոքր բացառությամբ, որքան հեռու է մոլորակը կամ բևեռը Արեգակից, այնքան մեծ է այդ մոլորակի և նախորդ մոլորակի ուղեծրերի միջև հեռավորությունը։ Օրինակ՝ Վեներան գտնվում է Արեգակից մոտ 0.33 ա.մ. ավելի հեռու, քան Մերկուրին, այն դեպքում, երբ Սատուրնը գտնվում է 4.3 ա.մ. ավելի հեռու, քան Յուպիտերը, իսկ Նեպտունը 10.5 ա.մ. ավելի հեռու, քան Ուրանը։ Արվել են փորձեր ուղեծրերի միջև հեռավորությունների որոշման և մոդելավորման համար (Տիցիուս-Բոդեի օրենք)[13], սակայն ոչ մի տեսություն համաշխարհային լայն ճանաչման չի հասել։

Օբյեկտների ուղեծրերը Արեգակի շուրջը նկարագրվում են Կեպլերի օրենքներով։ Այդ օրենքների համաձայն՝ յուրաքանչյուր օբյեկտ շարժվում է էլիպտիկ ուղեծրով, որի կիզակետերից մեկում գտնվում է Արեգակը։ Արեգակին ավելի մոտ գտնվող օբյեկտների (մեծ կիսաառանցքի փոքր չափսեր ունեցողների) համար մեծ է պտտման անկյունային արագությունը, այդ իսկ պատճառով, կարճ է պտտման պարբերությունը (տարի)։ Էլիպտիկ ուղեծրի վրա օբյեկտի հեռավորությունը Արեգակից փոխվում է տարվա ընթացքում։ Ուղեծրի վրա Արեգակին ամենամոտ կետը անվանում են պերիգելիա, իսկ ամենահեռացվածը՝ աֆելիա։ Յուրաքանչյուր օբյեկտ շարժվում է արագ իր պերիգալիայում, իսկ դանդաղ՝ իր աֆելիայում։ Մոլորակների ուղեծրերը մոտ են շրջանագծին, սակայն բազմաթիվ գիսաստղեր, աստերոիդներ և Կոյպերի գոտու օբյեկտներ ունեն լավ ձգված էլիպտիկ ուղեծրեր։

Արեգակնային համակարգի մոլորակներից շատերը ունեն սեփական համակարգեր։ Շատերը շրջապատված են արբանյակներով (արբանյակներից մի քանիսը նույնսիկ գերազանցում են իրենց չափերով անգամ Մերկուրիին)։ Մեծ արբանյակներից շատերը գտնվում են միաժամանակյա շարժման մեջ. նրանց մի կողմը միշտ ուղղված է դեպի մոլորակը։ Չորս խոշորագույն մոլորակները՝ գազային հսկաները, օժտված են նաև օղակներով, փոքր մասնիկների բարակ շերտով, որոնք պտտվում են իրար շատ մոտ ուղեծրերով։

Տերմինաբանություն

Երբեմն Արեգակնային համակարգը բաժանում են շրջանների: Արեգակնային համակարգի ներքին շրջանը իր մեջ ներառում է երկնային խմբի չորս մոլորակները և աստղակերպերի գոտին: Արտաքին մասը սկսվում է աստղակերպերի գոտու սահամններից և ներառում է չորս գազային հսկաներին[14]: աստղակերպերի գոտու ներսի մոլորակներին երբեմն անվանում են նաև ներքին, իսկ գոտու արտաքին մասի մոլորակներին՝ արտաքին[15]: սակայն, երբեմն, այս տերմինները օգտագործում են երկրային ուղեծրից ներքև և վերև գտնվող համապատասխան մոլորակների համար[16]: Կոյպերի գոտու հայտնագործումից հետո, Արեգակնային համակարգի ավելի հեռավոր մաս անվանում են, այն շրջանը, որը կազմված է Նեպտունից այն կողմ գտնվող օբյեկտների[17]: Արեգակնայն համակարգի, Արեգակի շուրջը պտտվող բոլոր օբյեկտները, պաշտոնապես բաժանվում են երեք կատեգորիաների՝ մոլորակներ, թզուկ կամ գաճաճ մոլորակներ և Արեգակնային համակարգի փոքր մարմիններ: Մոլորկակը՝ Արեգակի շուրջ ուղեծրով ցանկացած մարմին է, որը ունի բավականաչափ զանգված, որպեսզի ձեռք բերի գնդձև տեսք, բայց ջերմամիջուկային սինթեզի առաջացման համար ոչ այնքան բավականափափ զանգվածով, և պետք է կարողանա մաքրել իր ուղեծրի շրջակայքը Պլանետեզեմալից: Համաձայն այդ որոշման Արեգականային համակարգում կան ութ հայտնի մոլորակներ՝ Մերկուրին, Վեներան, Երկիրը, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Պլուտոնը (մինչ 2006 թվականը համարվում էր մոլորակ) չի համապատասխանում այդ որոշմանը, որովհետև չի մաքրել իր ուղեծիրը Կոյպերի գոտու օբյեկտներից[18]: Գաճաճ մոլորակը՝ Աստղագիտական մարմին է, որը կազմավորվում է Արեգակի շուրջ ունեցած ուղեծիր, այն բավականաչափ զանգվածեղ է, որպեսզի սեփական գրավիտացիոն ուժերի ազդեցությամբ պահպանի շրջանին մոտ ձև, բայց որը չի մաքրել իր ուղեծրի տարածությունը պլանետեզեմալից և չի հանդիսանում մոլորակի արբանյակ[18]: Այս որոշման համաձայն Արեգակնային համակարգում կան գաճաճ մոլորակ համարվող հինգ մարմին՝ Ցերերան, Պլուտոնը, Հոմեան, Մակեմակեն և Էրիսը[19]: Ապագայում այլ օբյեկտներ կարող են դասակարգվել որպես թզուկ մոլորակներ, օրինակ, Սեդնան, Օրկը и Կվավարը[20]: Թզուկ մոլորակները, որոնց ուղեծրերը գտնվում են Տրանսնեպտունային մարմինների շրջանից դուրս, անվանովում են Պլուտոիդներ[21]: Արեգակի շրջակայքի մնացած օբյեկտները կոչվում են Արեգակնային համակարգի փոքր մարմիններ[18]: Գազ, սառույց և քար տերմինները օգտագործում են, որպեսզի նկարագրեն Արեգակնային համակարգում ամենուրեք հանդիպող նյութի տարբեր դասեր: Քարը օգտագործում են, որ նկարագրեն բարձր ջերմաստիճանով Կոնդենսացման կամ հալման միացությունները, որոնք մնացել են պրոտոմոլորակային միգամածությունում, համարյա բոլոր պայմաններում, պինդ վիճակում[22]: Քարային միացությունները սովորաբար ներառում են այնպիսի սիլիկատներ և մետաղներ, ինչպիսիք են երկաթը և նիկելը[23]: Նրանք գերակշռում են Արեգակնային համակարգի ներքին շրջանում, ձևավորելով երկրային խմբի մոլորակները և աստղակերպերը: Գազերը՝ հալման բացարձակ ցածր ջերմաստիճանով և բարձր ճնշմամբ հագեցած գոլորշիներ են, այնպիսիք, ինչպիսիք են մոլեկուլային ջրածինը և նեոնը, որոնք միգամածության մեջ միշտ գազային վիճակում են գտնվում[22]: Նրանք գերակշռում են Արեգակնային համակարգի միջին շրջանում, կազմելով Յուպիտերի և Սատուրնի մեծ մասը: Այնպիսի նյութերի սառույցները, ինչպիսիք են ջուրը, մեթանը, ամոնիակը, ծծմբաջրածինը և ածխաթթու գազը[23] ունեն մինչև մի քանի հարյուր կելվինի հասնող հալման ջերմաստիճաններ, այն ժամանակ երբ նրանց թերմոդինաիկ փուլերը կախված են շրջապատի ճնշումից և ջերմաստիճանից[22]: Նրանք կարող են հանդիպել ինչպես սառույց, հեղուկ կամ գազային վիճակում, Արեգակնային համակարգի տարբեր շրջաններում, իսկ միգամածության մեջ նրանք միայն պինդ և գազային վիճակով էին[22]: Հսկա մոլորակների արբանյակներից շատերը,ինչպես նաև Ուրանը և նեպտունը (այպես կոչված «Սառցե հսկաները») և բազմաթիվ փոքր օբյեկտներ, որոնք գտնվում են Նեպտունի ուղեծրից դուրս[23][24], պարունակում են սառցե միացություններ: Գազերը և սառույցը միասին դասակարգվում են որպես թռչող նյութեր[25]:

Բաղադրություն

ԱրեգակՄերկուրիՎեներաԵրկիրՄարսՅուպիտերՍատուրնՈւրանՆեպտուն
Արեգակնային համակարգի մոլորակները

Արեգակնային համակարգի ութ մոլորակների անվանումների և հաջորդական կարգի հիշելու համար կարող են կիրառվել բազմաթիվ մնեմոնիկաի կանոններ:

Արեգակ

Վեներայի անցումը Արեգակաի սկավառակով

Արեգակը Արեգակնային համակարգի աստղն է և նրա գլխավոր բաղադրիչը: Նրա զանգվածը (332 900 անգամ մեծ է Երկրի զանգվածից)[28] բավականաչափ մեծ է, որպեսզի իր միջուկում այն ջերմամիջուկային ռեակցիան[29], որի ընթացքում անջատվում է էներգիայի մեծ քանակություն, որը, հիմնականում էլեկտրամագնիսական ճառագայթման տեսքով, ճառագայթվում է տիեզերական տարածություն, ճառագայթման մաքսիմումը համընկնում է 400—700 նմ երկարության ալիքների, որն էլ համապատասխանում է տեսանելի լույսի տիրույթին[30]: Աստղային դասկարգմամբ Արեգակը տիպիկ Դեղին թզուկ G2 դասի աստղ է: Այս անվանումը կարող է թյուրիմածության մեջ գցել, քանի որ մեր Գալակտիկայի աստղերի մեծ մասի հետ համեմատած, Արեգակը բավականաչափ պայծառ աստղ է[31]: Աստղի դասը որոշվում է Հերցեպրունգ-Ռեսելի դիագրամ վրա նրա դիրքով, որը ցույց է տալիս աստղի պայծառության և նրա մակերևույթի ջերմաստիճանի միջև կապը: Սովորաբար առավել տաք աստղերը ավելի պայծառ են: Աստղերի մեծ մասը գտնվում են այդ դիագրամի գլխավոր հաջորդականության վրա, Արեգակը գտնվում է այս հաջորդականության մեջտեղում: Առավել պայծառ և տաք, քան Արեգակը, աստղերը համեմատաբար քիչ են, իսկ ավելի սառը և խավար աստղերը (Կարմիր թզուկներ) ավելի հաճախ են հանդիպում, կազմելով Գալակտիկայի 85 %-ը[31][32]: Գլխավոր հաջորդականության վրա Արեգակի տեղը ցույց է տալիս, որ այն դեռևս չի սպառել ջերմամիջուկային ռեակցիայի իր ջրածնի պաշարը և գտնվում է էվոլյուցիայի մեջտեղում: Այժմ Արեգակը դառնում է աստիճանաբար ավելի պայծառ, զարգացման ավելի վաղ փուլերում նրա պայծառությունը կազմել է այժմյանի ընդամենը 70 %-ը[33]: Արեգակը Աստղային բնակչության I տիպի աստղ է, այն կազմավորվել է Տիեզերքի զարգացման ավելի վաղ աստիճանում և դրա համար էլ բնութագրվում է ծանր ջրածնի և հելիումի մեծ պաշարների պարունակությամբ (իսկ աստղագիտության ընդունված է այս տարրերը անվանել մետաղներ), քան պարունակում են II տիպի աստղերը[34]: Ջրածնից և հելիումից ծանր տարրերը, ձևավորվում են առաջին տիպի աստղերի միջուկներում, դրա համար էլ, մինչ Տիեզերքը հագեցած լինելով այս տարրերով, կարող էր անցնել աստղերի առաջին սերունդը: Առավել ծեր աստղերը պարունակում են քիչ մետաղներ, իսկ երիտասրդները՝ շատ: Ենթադրվում է, որ բարձր մետաղայնությունը կարևոր գործոն է դարձել Արեգակի մոլորակային համակարգի ձևավորման համար, քանի որ մոլորակները ձևավորվում են մետաղների Աճանստվածքով[35]:

Միջմոլորակային միջավայր

Հելիոսֆերիկ հոսանքային շերտ

Լույսի հետ միաժամանակ, Արեգակը ճառագայթում է լիցքավորված մասնիկների (պլազմա) անընդհատ հոսք, որը հայտնի է որպես արեգակնային քամի: Այդ մասնիկների հոսքը տարածվում է մոտավորապես 1,5 մլն կմ ժամում[36]: Այն հայտնի է որպես միջմոլորակային միջավայր: Արեգակի ակտիվության դրսևորումից է Արեգակի մակերևույթին արեգակնային բռնկումները և արևապսակի նյութի արտանետումեր, գրգռում են հելիոսֆերան, առաջացնելով Տիեզերական եղանակ[37]: Հելիոսֆերայի սահմաններում խոշոր պարուրաձև մակերևույթային կառուցվածք է հելիոսֆերիկ հոսանքային շերտը իրենից ներկայացնում է պարուրաձև մակերևույթ, որը առաջանում է միջմոլորակային տարածության վրա Արեգակիի պտտվող մագնիսական դաշտի շնորհիվ[38][39]: Երկրի մագնիսական դաշտը խանգարում է արեգակնային քամուն խաթարել Երկրի մթնոլորտը: Վեներան և Մարսը չունեն մագնիսական դաշտ, և դրա արդյունքում արեգակնային քամին աստիճանաբար փքում է նրանց մթնոլորտները դեպի տիեզերք[40]: Նյութի լուսապսակային արտանետումները և նմանատիպ երևույթները փոխում են մագնիսական դաշտը և արտահանում են ահռելի քանակությամբ՝ մոտ 109—1010 տոննա ժամում, նյութ Արեգակի մակերևույթից[41]: Փոխազդելով Երկրի մագնիսական դաշտի հետ, այդ նյութը ներթափանցում է Երկրի մերձբևեռային շերտեր, որտեղ այդպիսի փոխազդեցությունից ծագում են բևեռափայլեր, որոնք ավելիի շատ դիտվում են մագնիսական բևեռների մոտ: Տիեզերական ճառագայթները առաջանում են Արեգակնային համակարգից դուրս: Հելիոսֆերան և, մոլորակների մագնիսական դաշտերը, մասնավորապես, պահպանում են Արեգակնային համակարգը արտաքին ազդեցությունններից: Ինչպես տիեզերական ճառագայթների խտությունը միջաստղային միջավայրում, այնպես էլ Արեգակի մագնիսական դաշտի ուժը փոփոխվում են կախված ժամանակից՝ այնպես, որ Արեգակնային համակարգում տիեզերական ճառագայթման մակարդակը փոփոխական է, չնայած շեղումների մեծությունը անհայտ է[42]: Միջմոլորակային միջավայրը հանդիսանում է, ծայրահեղ դեպքում, երկու սկավառականման տիեզերական փոշու շերտերի ձևավորման տեղը: Առաջին, կենդանակերպային փոշու ամպը գտնվում է Արեգակնային համակարգի ներքին շրջանում և հանդիսանում է այն պատճառը, որի հետևանքով ծագում է կենդանակերպային լույսը: Հավանաբար, այն ծագել է աստղակերպերի շրջանի սահմաններում, մոլորակների հետ փոխազդեցության արդյունքում[43]: Երկրորդ շրջանը տարածվում է մոտովորապես 10-ից 40 ա.մ. սահմաններում, և հավանաբար, առաջացել է Կոյպերի գոտում նույն տիպի բախումների արդյունքում[44][45]:

Արեգակնային համակարգի ներքին շրջան

Ներքին շրջանը նեևառում է երկրային խմբի մոլորակներն ու աստղակերպերը: Նրանք հիմնականում բաղկացած են սիլիկատներից և մետաղներից, համեմատաբար մոտ են Արեգակին, այն համակարգի ամենափոքր հատվածն է, որի շառավիղը ավելի փոքր է, քան Յուպիտերի ու Սատուրնի միջուղեծրային տարածությունը:

Երկրային խմբի մոլորակներ

Երկրային խմբի մոլորակներ: Ձախից աջ՝ Մերկուրի, Վեներա, Երկիր և Մարս (Չափերի մասշտաբը պահպանված է, իսկ միջմոլորակային տարածություններինը՝ ոչ)

Արեգակին մոտ չորս հսկա մոլորակները, որոնք կոչվում են երկրային խմբի մոլորակներ, հիմնականում բաղկացած են ծանր տարրերից, ունեն փոքր քանակությամբ արբանյակներ (0—2), նրանց մոտ բացակայում են օղակները: Նրանք էականորեն կազմված են այնպիսի դժվարահալ մետաղներից, ինչպիսին են սիլիկատները, որոնք ձևավորում են Երկրի Վերին մանթիան և Երկրակեղևը, և այնպիսի մետաղներց, ինչպիսին են երկաթը և նիկելը, որոնցից կազմված են մոլորակների միջուկը: Այս երեք մոլորակներն՝ Վեներան, Երկիրը և Մարսը, ունեն մթնոլորտ, բոլորն ունեն հարվածային խառնարան և ռելիեֆի այնպիսի տեկտոնական դետալներ, ինչպիսիք են ռիֆտային իջվածքները և հրաբուխները[46][47][48][49][50][51]:

Մերկուրի

Մերկուրին (Արեգակից 0,4 ա.մ. հեռավորության վրա) հանդիսանում է Արեգակին ամենամոտ և ամենափոքր զանգվածով (նրա զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 0,055 մասը) մոլորակը: Մոլորակը չունի բնական արբանյակներ: Նրա մակերևույթի բնութագրիչ տարրերից, հարվածային խառնարաններին զուգահեռ, հանդիսանում են, հարյուրավոր կիլոմետրեր ձգվող, բազմաթիվ թիակաձև սանդղավանդները: Համարվում է, որ նրանք ծագել են մոլորակի պատմության ավելի վաղ շրջանների մակընթացային դեֆորմացիաների արդյունքում, դեռևս այն ժամանակ, երբ Մերկուրիի, իր առանցքի և Արեգակի շուրջ պտտման պարբերությունները, դեռ ռեզոնանս չէին առաջացրել[52]: Մերկուրին ունի ծայրահեղորեն նոսր մթնոլորտ, որը կազմված է մոլորակի մակերևույթից, արեգակնային քամիների շնորհիվ, «դուրս թռած» ատոմներից[53]: Մերկուրիի համեմատաբար մեծ միջուկը և նրա բարակ կեղևը, դեռևս չեն գտել բավարար գնահատական կամ բացատրություն: Ըստ հիպոթեզի՝ մոլորակի, թեթև տարրեից կազմված, արտաքին շերտերը, պոկվել են հսկայական բախման արդյունքում, որի հետևանքով մոլորակի չափերը փոքրացել են[54]: Երիտասարդ Արեգակի այլընտրանքային ճառագայթումը կարող էր խանգարել նյութի աճանստվածքին[55]:

Վեներա

Վեներան չափերով մոտ է Երկրին (նրա զանգվածը կազմում է Երկիրի զանգվածի 0,815 մասը) և, ինչպես և Երկիրը, երկաթային միջուկի շուրջը ունի սիլիկատային հաստ թաղանթ (դրա պատճառով Վեներային անվանում են Երկրի «քույր» մոլորակ): Նրա ներքին երկրաբանական ակտիվության մասին ևս տվյալներ կան: Սակյան ջրի քանակությունը Վեներայի վրա էականորեն քիչ է, իսկ մթնոլորտի խտությունը 90 անգամ շատ է երկրայինի համեմատ: Վեներան արբանյակներ չունի: Այն մեր համակրգության ամենատաք մոլորակն է, մակերևույթի ջերմաստիճանը գերազանցում է 400 °C-ը: Այսաստիճան բարձր ջերմաստիճանը պայմանավորված է ջերմոցային էֆեկտով, որը ծագում է ածխաթթու գազով հարուստ մթնոլորտի խտության պատճառով[56]: Վեներայի երկրաբանական ժամանակակից ակտիվության պատճառը հայտնաբերված չէ, բայց, քանի որ այն մագնիսական դաշտ չունի, որը որ կկանխարգալերեր մթնոլորտի հետագա խտացումը, դա թույլատրում է ենթադրել, որ

Երկիր

Երկիրը համարվում է, երկրային խմբի մոլորակներից, ամենախոշորն ու ամենախիտը: Երկրի վրա դիտվում է սալերի տեկտոնիկա: Կյանքի գոյության հարցին որևէ այլ տեղ, բացի Երկրից, դեռևս պատասխանված չէ[57]: Երկրային խմբի մոլորակների մեջ Երկիրը յուրահատուկ է (առաջնահերթ իր ջրոլորտի պատճառով): Երկրի մթնոլորտը արմատապես տարբերվում է այլ մոլորակների մթնոլորտներից, այն պարունակում է ազատ թթվածին[58]: Երկիրն ունի մեկ բնական արբանյակ՝ Լուսինը, որը նաև, Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակն է:

Մարս

Մարսը փոքր է Երկրից և Վեներայից (զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 0,107 մասը): Այն ունի մթնոլորտ, որը հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից, մակերևույթային 6,1 մբար ճնշումով[59]: Նրա մակերևույթին կան հրաբուխներ, որոնցից ամենամեծը Օլիմպիոսն է, այն գերազանցում է իր չափերով երկրային բոլոր հրաբուխներին՝ հասնելով 21,2 կմ բարձրության[60]: Մարիների հովիտների ճեղքվածքային իջվածքները վկայում են ներկա երկրաբանական ակտիվության մասին, որը, որոշ տվյալներով, շարունակվում է նույնիսկ վերջին թ միլիոն տարիների ընթացքում[61]: Մոլորակի կարմիր գույնը պայմանավորված է երկաթի օքսիդի մեծ քանակության առկայությամբ[62]: Մարսը ունի երկու արբանյակ՝ Ֆոբոսը և Դեյմոսը: Ենթադրվում է, որ նրանք հանդիսանում են Արեգակնային համակարգի կողմից գերեվարված աստղակերպեր[63]: Այսօրվա դրությամբ (Երկրից հետո), Մարսը համարվում է Արեգակնային համակարգի ամենամանրակրկիտ ուսումնասիրված մոլորակը:

Աստղակերպերի գոտի

Աստղակերպերի գոտի (սպիտակ գույնը) և Յուպիտերի տրոյացի աստերոիդներ (կանաչ գույն)

Աստղակերպերտները Արեգակնային համակարգի ամենատարածված փոքր մարմիններն են: Աստղակերպերի գոտին զբաղեցնում է Մարսի և Յուպիտերի միջև ուղեծիրը, որը ընկած է 2,3-ից 3,3 ա.մ. հեռավորության վրա Արեգակից: Մարսի և Յուպիտերիի միջև այլ մոլորակի գոյության մասին առաջադրվում էին բազմաթիվ հիպոթեզներ, որոնք սակայն չէին հաստատվում (օրնակ, հիպոթեզային մոլորակ Ֆաետոնը), որը Արեգակնային համակարգի ձևավորման վաղ ժամանակաշրջանում այնպես է քայքայվել, որ նրա բեկորները վերածվել են աստղակերպերի՝ ձևավորելով աստղակերպերի գոտին: Համաձայն ժամանակակից հայացքների, աստղակերպերը Պլանետեզեմալի՝ Արեգակնային համակարգի ձևավորման մնացորդներն են, որոնք Յուպիտերի գրավիտացիոն խոտորումների պատճառով, իվիճակի չէին ավելի մեծ մարմին ձևավորելու[64]: Աստղակերպերի չափերը տատանվում են մի քանի մետրից մինչև մի քանի հարյուր կիլոմետր: Բոլոր աստղակերպերը դասակարգվում են որպես Արեգակնային համակարգի փոքր մարմիններ, բայց այժմ որոշ մարմիններ, համարվում են աստղակերպեր, օրինակ (4) Վեստան և (10) Հիգեան, կարող են վերադասակարգվել որպես թզուկ մոլորակներ, եթե ապացուցվի, որ նրանք պահպանում են իրենց հիդրոստատիկ հավասարակշռությունը[65]: գոտին պարունակում է տասնյակ հազարավոր, հնարավոր է, միլիոնավոր մի կիլոմետր տրամագծով օբյեկտներ[66]: Չնայած դրան, աստղակերպերի ընդհանուր զանգվածը հազիվ թե շատ լինի Երկրի զանգվածի մեկ հազարերորդական մասից[67]: 100 մկմ-ից մինչև 10 մ տրամագծով աստղագիտական մարմինները համարվում են աստղաքարեր[68]: Ավելի փոքր մարմինները համարվում են տիեզերական փոշի:

Աստղակերպերի խմբեր

Աստղակերպերը ըստ իրենց բնութագրերի և ուղեծրերի միավորվում են ընտանիքների և խմբերի մեջ: Աստղակերպերի արբանյակները՝ աստղակերպեր են, որոնք պտտվում են այլ աստղակերպերի շուրջ: Նրանք այդքան էլ հստակ չեն որոշվում, ինչպես մոլորակների արբանյակները, լինելով երբեմն նույնքան մեծ, որքան իրենց ընկերակիցը: Աստղակերպերի գոտին պարունակում է նաև աստղակերպերի հիմնական գոտու գիսավորներ, որոնք հնարավոր է եղել են Երկիր մոլորակի ջրի ակունքները[69]: Յուպիտերի տրոյացի աստերոիդները տեղաբաշխված են Յուպիտերի Լագրանժի կետում (մոլորակի ազդեցության գրավիտացիոն հաստատուն կետեր, որոնք տեղափոխվում են մոլորակի հետ նրա պտտման արդյունքում), «տրոյացի» տերմինը օգտագործում են նաև այնպիսի աստերոիդների համար, որոնք գտնվում են այլ մոլորակների կամ նրանց արբանյակների Լագրանժի կետերում (բացի Յուպիտերի տրոյացիներից, հայտնի են նաև Երկրի տրոյացի աստերոիդները, Մարսի տրոյացի աստերոիդները, Ուրանի տրոյացի աստերոիրդները և Նեպտունի տրոյացի աստերոիդները): Հիլդայի ընտանիքի աստերոիդները գտնվում են Կիրկվուդի ճեղքերով Յուպիտերի հետ ռեզոնանսի մեջ, այսինքն նրանք Արեգակի շուրջ կատարում են երեք պտույտ այնքան ժամանակում, երբ Յուպիտերը կատարում է երկու լրիվ պտույտ[70]:

Հեռավորություն Արեգակից

Կարգով հեռավորությամբ Արեգակից՝

Երկրային խմբի մոլորակներն՝

Գազային հսկաներն՝

Գաճաճ մոլորակներ՝

Վեց մոլորակներ և երեք գաճաճ մոլորակներ ունեն բնական արբանյակներ, որոնք նաև կոչվում են «լուսիններ»։ Գազային հսկա մոլորակները նաև շրջապատված են օղակներով։ Մոլորակներից վեցն ունեն հայերեն անվանում, սակայն նրանց հետ միասին օգտագործվում են նաև հունա-հռոմեական անվանումները, որոնք ծագում են դիցաբանական աստվածների անուններից։

Մոլորակների հիմնական տվյալների համեմատական աղյուսակ

Բոլոր տվյալները, բացի խտությունից, բերված են նրանց հարաբերությամբ Երկրի նմանատիպ տվյալներին։

Մոլորակ Տրամագիծը, համեմատաբար Զանգվածը, համեմատաբար Ուղեծրային շառավիղը, ա. մ. Պտույտի պարբերությունը, երկրային տարի Օրվա տևողությունը, համեմատաբար Խտությունը, կգ/մ3 Արբանյակները
Մերկուրի 0,382 0,06 0,38 0,241 58,6 5427 չկա
Վեներա 0,949 0,82 0,72 0,615 243[71] 5243 չկա
Երկիր 1,0 1,0 1,0 1,0 1,0 5515 1
Մարս 0,53 0,11 1,52 1,88 1,03 3933 2
Յուպիտեր 11,2 652 5,20 11,86 0,414 1326 67
Սատուրն 9,41 95 9,54 29,46 0,426 687 62
Ուրան 3,98 14,6 19,22 84,01 0,718[71] 1270 27
Նեպտուն 3,81 17,2 30,06 164,79 0,671 1638 13
Մոլորակների հեռավորությունը Արեգակից՝ 1) Մերկուրի 2) Վեներա 3) Երկիր 4) Մարս - Աստերոիդների գոտի - 5) Յուպիտեր 6) Սատուրն 7) Ուրան 8) Նեպտուն - Կոյպերի գոտի
Մոլորակների և Արեգակի չափերի մոտավոր համեմատությունը

Արեգակնային համակարգի ձևավորում

Գիտնականները Արեգակնային համակարգի այժմյան տեսքով ձևավորման շատ հիպոթեզներ են առաջ քաշել մոլորակային համակարգի առաջացման և զարգացման վերաբերյալ.

- Ըստ Կանտի՝ Արեգակը մի ժամանակ շրջապատված է եղել միգամածությունով, որը կազմված է եղել Արեգակի շուրջը տարբեր ուղղություններով քաոսաբար շարժվող մասնիկներից: Մասնիկների փոխադարձ բախման պատճառով ժամանակի ընթացքում այդ շարժումը կանոնավորվել է, և միգամածությունը սկսել է պտտվել Արեգակի շուրջը: Այդ պտտվող միգամածությունից հետագայում առաջացել են մոլորակները:

- Ըստ Լապլասի՝ սկզբնական շիկացած միգամածությունը իրենից ներկայացրել է արագ պտտվող Արեգակի չափազանց ընդարձակ մթնոլորտ, որի շնորհիվ էլ օժտված է եղել անհրաժեշտ պտտման մոմենտով: Սառելու և դեպի կենտրոն ունեցած ձգողության հետևանքով ժամանակի ընթացքում այդ միգամածությունը սեղմվել է: Շարունակվող սեղմման հետևանքով այդ պրոցեսը կրկնվել է, և անջատվել են մի շարք օղակներ: Նրանցից յուրաքանչյուրն իր բաղադրիչ մասնիկների փոխադարձ ձգողության ուժի ազդեցությամբ հավաքվել է մի գնդաձև մարմնում՝ մոլորակում, որը սկզբում եղել է շիկացած, բայց ջերմության առաքման հետևանքով սառել է:

- Ըստ Ջ. Ջինսի՝ Արեգակնային համակարգն առաջացել է Արեգակի մոտով այլ աստղի անցնելու շնորհիվ: Նա ենթադրում էր, որ մոտեցման ժամանակ աստղի ու Արեգակի հեռավորությունը փոքրացել էր մինչև նրանց տրամագծերի մեծության կարգը, որից հետո աստղը հեռացել է դեպի տիեզերական տարածություն: Իր ձգողությամբ աստղն իբր Արեգակի ներքին շերտում խախտել է հավասարակշռությունը, որից հետո անցնող աստղի ուղղությամբ դուրս է շպրտվել նյութի ահագին շիթ, որից, բաժանման ու հետագա խտացման հետևանքով, կազմվել են մոլորակները:

- Ըստ Օ. Յու. Շմիդտի ենթադրության՝ մոլորակներն առաջացել են տիեզերական փոշու ամպից, որը մի ժամանակ պտտվել է Արեգակի շուրջը: Արեգակը շրջապատող այդպիսի փոշային ամպը մասնիկների փոխադարձ բախման հետևանքով պետք է արագորեն վերածվեր առանձին կուտակումների, իսկ հետագայում կուտակումները պետք է հետզհետե միանային ու կազմեին մեծ մոլորակներ:

- Ըստ այժմյան առավել տարածում գտած Արեգակնային համակարգի առաջացման հիպոթեզի՝ մոլորակները իրենցից ներկայացնում են կոլապսի երևույթին չենթարկված և հավասարաչափ աստղային զարգացում ապրած մահացած աստղեր, որոնք արտաքին տիեզերական քայքայիչ գործոնների ազդեցության տակ մինչև իրենց լրիվ քայքայվելը և տիեզերական փոշու կամ ասուպների փոխակերպվելը հասցնում են ընկնել որևիցե աստղի գրավիտացիոն դաշտի ձգողության ոլորտը և պտտվելով վերջինիս շուրջը, համալրել նրա մոլորակային համակարգը:

Ծանոթագրություններ


  1. English, J. (2000). «Exposing the Stuff Between the Stars». Hubble News Desk. Վերցված է 2007-05-10-ին.
  2. «Sun: Facts & Figures». NASA. Արխիվացված է օրիգինալից 2008-01-02-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 14-ին.
  3. nineplanets.org. «An Overview of the Solar System». Վերցված է 2007 թ․ փետրվարի 15-ին.
  4. Amir Alexander (2006). «New Horizons Set to Launch on 9-Year Voyage to Pluto and the Kuiper Belt». The Planetary Society. Արխիվացված է օրիգինալից 2006-02-22-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 8–ին-ին.
  5. Moons of the Solar System planetary.org
  6. «Dwarf Planets and their Systems». Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). 2008-07-11. Վերցված է 2008 թ․ հուլիսի 13-ին.
  7. Bouvier, Audrey and Meenakshi Wadhwa. The age of the Solar System redefined by the oldest Pb—Pb age of a meteoritic inclusion. Nature Geoscience, Nature Publishing Group, a division of Macmillan Publishers Limited. Published online 2010-08-22, retrieved 2010-08-26, doi:10.1038/NGEO941 (անգլ.)
  8. Lunine, Jonathan I. (1993). «The Atmospheres of Uranus and Neptune». Lunar and Planetary Observatory, University of Arizona. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-08-17.-ին. Վերցված է 2008-03-10-ին.
  9. «В структуре ледяных гигантов должен быть мощный слой суперионной воды». Компьюлента. 3 сентября 2010. Արխիվացված է օրիգինալից 2010-09-05-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 9–ին-ին.
  10. M. Woolfson. The origin and evolution of the solar system(անգլ.) // Astronomy & Geophysics. — 2000. — Vol. 41. — P. 1.12. — doi:10.1046/j.1468-4004.2000.00012.x
  11. Harold F. Levison, Alessandro Morbidelli. (2003). «The formation of the Kuiper belt by the outward transport of bodies during Neptune's migration» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-08-22-ին. Վերցված է 2009-11-23-ին.
  12. Harold F. Levison, Martin J Duncan. From the Kuiper Belt to Jupiter-Family Comets: The Spatial Distribution of Ecliptic Comets(անգլ.) // Icarus. — 1997. — В. 1. — Vol. 127. — P. 13—32. — doi:10.1006/icar.1996.5637
  13. «Dawn: A Journey to the Beginning of the Solar System». Space Physics Center: UCLA (անգլերեն). 2005. Արխիվացված է օրիգինալից 2011-08-22-ին. Վերցված է 2009-11-24-ին.
  14. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Overview» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  15. Внешние планеты հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  16. П. Г. Куликовский Справочник любителя астрономии. — 4-е изд. — М: Наука, 1971. — С. 252. — 635 с. — ISBN 9785458272117
  17. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «New Horizons» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  18. 18,0 18,1 18,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «FinalResolution» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  19. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Dwarf Planets» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  20. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Definition Committee» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «IAU0804» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. 22,0 22,1 22,2 22,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Podolak2000» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  23. 23,0 23,1 23,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Podolak1995» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  24. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «zeilik» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  25. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Placxo» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  26. Մինչ 2006 թվականի օգոստոսի 24-ը Պլուտոնը համարվում էր Արեգակնային համակարգի մոլորակ, բայց Միջազգային աստղագիտական միության XXVI Գլխավոր համաժողովի որոշմամբ, նմանատիպ մի քանի մարմինների հայտնագործումից հետո, զրկվեց ադ կարգավիճակից:
  27. «IAU names fifth dwarf planet Haumea» (անգլերեն). International Astronomical Union.
  28. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Sun Facts» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  29. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Jack B% Zirker» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  30. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Visible light» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  31. 31,0 31,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «sun» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  32. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Smart» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  33. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Early Sun» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  34. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Two Groups» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  35. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Metallicity» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  36. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Solar Wind» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  37. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «SunFlip» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  38. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Star Poles» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  39. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Solar cycle» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  40. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Erosion by Wind» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  41. Schrijver, Carolus J.; Zwaan, Cornelis (2000). Solar and stellar magnetic activity. Cambridge University Press. ISBN 0-521-58286-5.
  42. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Langner et al 2005» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  43. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Zodiacal Cloud» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  44. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Shortlist stars» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  45. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Dust beyond Jupiter» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  46. Солнечная система
  47. Марс
  48. Поверхность Марса
  49. Поверхность Венеры
  50. Венера — кривое зеркало Земли
  51. Астрономия: Учеб. для 11 кл. общеобразоват. учреждений/ Е. П. Левитан. — 9-е изд. — М.: Просвещение. С. 73—75.
  52. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Schenk» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  53. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Bill Arnett» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  54. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Collisional stripping» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  55. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Partial volatilization» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  56. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Climate on Venus» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  57. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «life» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  58. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Earths Atmosphere» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  59. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Mars Atmosphere» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  60. Ж. Ф. Родионова, Ю. А. Илюхина. Новая карта рельефа Марса
  61. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «David Noever» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  62. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Kids Eye» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  63. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Satellites of Mars» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  64. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Petit» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  65. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Planet Definition» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  66. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Twice asteroids» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  67. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Krasinsky2002» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  68. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Meteoroid» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  69. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Earths Water» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  70. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «Barucci» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  71. 71,0 71,1 Վեներան և Ուրանը իրենց առանցքի շուրջ պտտվում են հակառակ ուղեծրային ուղղության։