Ֆաետոն (մոլորակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆաետոնը նկարչի պատկերացմամբ

Ֆաետոն կամ Օլբերսա, հիպոթետիկ մոլորակ, որը ըստ թեորիայի, գոյություն է ունեցել նախկինում Մարսի և Յուպիտերի միջև, իսկ հետագայում բաժանվել է մասերի, ստեղծելով Աստերոիդների գոտին ։

Որոնման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիցիուս

18-րդ դարում Տիցիուս և Բոդե աստղագետները հայտնաբերեցին, որ այդ ժամանակ հայտնի մոլորակների միջև եղած հեռավորությունը ենթարկվում է երկրաչափական պրոգրեսիայի ալգորիթմ-օրինաչափությանը (հետագայում այն կոչվեց Տիցիուս-Բոդեի օրենք)։ Սկայան, այդ հաջորդականության մեջ կար մի «ազատ» տեղ՝ բացակայում էր մի մոլորակ, որը պետք է գտնվեր Մարսի և Յուպիտերի միջև։ Այն պետք է գտնվեր արեգակից մոտ 2,8 ա․մ․ հեռավորության վրա։

1781 թվականին հայտնաբերվեց Ուրանը, որի հեռավորությունը արեգակից համարյա բոլորովին համընկնում էր Տիցիուց-Բոդեի օրենքի հետ։ Դրանից հետո սկսվեցին պակասող մոլորակի որոնումները։ Դրա համար ձևավորվեց 24 տիեզերագետներից կազմված խումբ, որը մամուլում կոչվեց «Երկնային ոստիկանների ջոկատ»։ 1801 թվականին իտալիացի աստղագետ Ջուզեպպե Պյացցին իսկապես հայտնաբերեց գաճաճ մոլորակ անհրաժեշտ ուղեծիրի վրա (Սերես), սակայն այն շատ փոքր էր մոլորակի համար։ 1802 թվականին Հենրիխ Օլբերսը հայտնաբերեց ևս մի աստերոիդ (Պալաս

Դրանից հետո Օլբերսը ենթադրեց, որ այդ փոքր մոլորակները նախկինում գոյություն ունեցող մեծ մոլորակի բեկորներն են։ Քանի որ մոլորակի բեկորները, ըստ երկնային մեխանիկայի, պետք է անցնեին այն կետով, որտեղ մոլորակը քայքայվել էր, ապա հաշվարկումեր կատարելով, Օլբերսը ենթադրեց, թե որտեղ կարելի է գտնել նոր աստերոիդներ։ 1804 թվականին ենթադրյալ վայրում հայտնաբերվեց Ջունոն, իսկ 1807 թվականին ինքը՝ Օլբերսը հայտնաբերեց Վեստան։

Հետագայում հայտնաբերվերվեց մի ամբողջ աստերոիդների գոտի, որը գտնվում էր հենց այնտեղ, որտեղ պետք է գտնվեր հիպոթետիկ մոլորակը։ Ըստ թեորիայի, այն քանդվել էր Յուպիտերի հզոր ձգողության ազդեցության տակ, այսինքն, մոլորակը «պատռվեց» Մարսի և Յուպիտերի ձգողական ուժերի տակ։

Սակայն, հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ վարկածը, հավանաբար, ճշմարիտ չէ[1]։ Հաշվարկումները, որոնք արվել էին անցյալում աստերոիդների շարժումները պարզելու համար, ցույց տվեցին, որ նրանք երբեք մի մոլորակի մաս չէին։ Փաստարկ էր այն, որ աստերոիդների ընդհանուր զանգվածը շատ փոքր էր, ինչպես նաև, համարյա թե հնարավոր չէր հզոր ձգողական ազդեցությունների տակ արեգակնային համակարգում այդպիսի մեծ մոլորակի առկայությունը։ Այսպիսով, աստերոիդների գոտին ոչ թե քայքայված մոլորակ է եղել, այլ եղել է աստերոիդներ, որոնք այդպես էլ չմիացան մեկ մոլորակի մեջ։ Բացի դրանից, այն աստերոիդները, որոնք աստերոիդների գոտիից դուրս էին եկել և ընկել երկիր, իրենց մեջ օրգանական նյութեր չէին պարունակում, որոնք անհրաժեշտ են մոլորակների առաջացման համար։

Մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Վասիլի Լիվանովը ստեղծեց կարճամետրաժ «Ֆաետոն՝ Արևի Որդի» գիտական մուլտֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]