(10) Հիգեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NAU Stars.png
Spacer-133x3.gif
CD 2c.png
CD 2c.png
Հիգեա
Hygiea
Hygeia.GIF
10 Hygiea 2MASS.jpg
Հիմնական տվյալներ
Հայտնաբերել է Անիբալե դե Գասպարիս,
12 ապրիլի 1849 թ.
Ժամանակավոր համար A900 GA[1]
Պատկանում է խմբին աստերոիդների գոտի[1]
JPL Small-Body Database 2000010[1]
Բացարձակ մեծություն (H) 5,43
Հեռավորությունը Արեգակից 3,137446 ա. մ.
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին 2,773 ա. մ.
Ապոհելին 3,5019 ա. մ.
Մեծ կիսաառանցք 3,137446 ա. մ.[2]
Էքսցենտրիսիտետ 0,116167208898213
Սիդերիկ պարբերություն 2029,85 օր (5,56 տարի)
Միջին շարժում 0,177353 աստիճան/օր
Թեքվածություն 3,84° (Խավարածրի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն 283,42°
Պերիկենտրոնի արգումենտ 312,84°
Միջին անոմալիա 86,39
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ 203,56 կմ[2]
Պտույտի պարբերություն 27,623 ժ
Սպեկտրալ դաս աստերոիդների դաս C[1]
Ալբեդո 0,0717

10 Hygiea Վիքիպահեստում

(10) Հիգեա (անգլ.՝ Hygiea), աստերոիդ աստերոիդների հիմնական գոտում։ Զանգվածով և ծավալով Արեգակնային համակարգի չորրորդ աստերոիդն է։

Բնութագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամագիծն ունի ձգվածություն և հասնում է 350-500&nbsp։ կմ, զանգվածը կազմում է գոտու ամբողջ զանգվածի 2.9%-ը։[3] Ածխածնային մակերևույթ ունեցող C դասի մուգ աստերոիդներից ամենախոշորն է։

Հայտնաբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է 1849 թվականի ապրիլի 12-ին Անիբալե դե Գասպարիսի կողմից Նեապոլում[2]։
Չնայած իր չափսերին, Երկրից նայելիս երևում է շատ աղոտ՝ իր մուգ գույնի և Արեգակից միջինից ավելի մեծ հեռավորության վրա գտնվելու պատճառով։ Սա է պատճառը, որ մի քանի ավելի փոքր աստերոիդներ դիտվել են ավելի շուտ։

Ուղեծրի բնութագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջինը՝ 3.14 ա.մ.
Առավելագույնը՝ 3.50 ա.մ.[2]
Նվազագույնը՝ 2.77 ա.մ.[4]
  • Արեգակի շուրջ մեկ ամբողջական պտույտ է կատարում 2029.85 երկրային օրվա ընթացքում
  • Ուղեծրով շարժման միջին արագությունը՝ 0.18 աստիճան/օր
  • Խավարածրի հարթության հետ ուղեծրի հարթության կազմած անկյունը՝ 3.84°։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիգեա աստերոիդը գլխավորում է Հիգեայի աստերոիդների ընտանիքը, որի մեջ ներառված են հիմնական գոտու այս պահին հայտնի բոլոր աստերոիդների մոտ 1%-ը։ Ընտանիքի ներքին սահմանը անցնում է Արեգակից 3.06 ա. մ. հեռավորության, իսկ արտաքինը՝ 3.22 ա. մ.-ի վրա, ուղեծրերի թեքումը գտնվում է 4, 2 - 5, 8° միջակայքում, իսկ էքսցենտրիսիտետի սահամններն են՝ 0, 109 - 0, 163։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Թոլենի սպեկտրալ դասակարգման պատկանում է C դասին[2]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունն ստացել է առողջության աստվածուհի Հիգեայի` Էսկուլապուսի դստեր պատվին։ Որպես տարբերանշան ընտրվել է օձի պատկերը, որ կրում էր Հիգեան`10 Hygiea Astronomical Symbol.svg

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 JPL Small-Body Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ՆԱՍԱ-ի Ռեակտիվ Շարժման Լաբորատորիայի (ՌՇԼ) Փոքր մարմինների տվյալների շտեմարան (10) Հիգեա»։ ՌՇԼ  (անգլ.)
  3. "Mass of 10 Hygiea" 0.445 / "Mass of Mbelt" 15 = 0.0296
  4. Երկրի ուղեծրին Դելիա աստերոիդը նվազագույնը մոտենում է մինչև 1.76 ա. մ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]