Աստերոիդների խմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
InnerSolarSystem-en.png

Աստերոիդների խմբեր կամ փոքր մոլորակների խմբեր փոքր մոլորակների բազմություններ են որոնք ունեն հիմնականում նման ուղեծրեր։ Խմբերի անդամները հիմնականում իրար հետ կապված չեն, ինչպես աստերոիդների ընտանիքները, որոնք հիմնականում առաջացել են մեկ հիմնական մարմնի տարանջատման արդյունքում։ Ընդունված է անվանել աստերոիդների խմբերը խմբի աստերոիդներից առաջին հայտնաբերվածի անունով, որը հաճախ հանդիսանում է նաև ամենամեծը։

Վուլկանոիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուլկանոիդներ, հիպոթետիկ աստերոիդներ, որոնք կարող են ունենալ ուղեծրեր, Արեգակից 0,08-ից 0,21 ա. մ. միջև ընկած դինամիկորեն կայուն գոտում, այսինքն Մերկուրիի ուղեծրի ներսում։ Մինչև այժմ վուլկանոիդներ չեն հայտնաբերվել։

Երկրին մոտեցող աստերոիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ատիրայի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը ամբողջությամբ ընկած են երկրային ուղեծրի ներսում (նրանց ապոհելին փոքր է Երկրի պերիհելիից, Q < 0,983 ա. մ.)։ Այս խմբի մեջ են ներառվում նույնպես Մերկուրիին և Վեներաին մոտ շարժվող աստերոիդները, որորնք ունեն մեծ էքսցենտրիսիտետ։ Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (163693) Ատիրա։
  • Ատենի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը հատում են երկրի ուղեծիրը ներքին մասից (ապոհելին մեծ է Երկրի պերիհելիից, Q > 0,983 ա. մ., սակայն a < 1 ա. ե.)։ Այս մարմինների ուղեծրերը ընդհանուր առմամբ դեռևս ընկնում են Երկրի ուղեծրի ներսում, սակայն արդեն հատվում են նրա հետ պորիհելիի շրջանում։ Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (2062) Ատենը։
  • Ապոլոնի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը հատում են երկրի ուղեծիրը արտաքին կողմից (նրանց պերիհելին փոքր է Երկրի ապոհելիից, q > 1,017 ա. մ., սակայն a > 1 ա. մ.)։ Այս մարմինների ուղեծրերը ընդհանուր առմամբ արդեն ընկնում են Երկրի ուղեծրից դուրս, սակայն դեռևս հատվում են նրա հետ Երկրի ապոհելիի շրջանում։ Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (1862) Ապոլոնը։
  • Ամուրի աստերոիդներ, այս աստերոիդների ուղեծրերը ամբողջությամբ ընկած են երկրային ուղեծրից դուրս (նրանց պերիհելին մեծ է Երկրի ապոհելիից, q < 1,017 ա. մ.)։ Այս խմբին են դասվում նաև Մարսի մոտ շարժվող աստերոիդները։ Այս խմբի առավել հայտնի աստերոիդն է (1221) Ամուրը։

Աստերոիդների գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոլորակների ուղեծրերը հատող աստերոիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ուղեծիր՝ ձախ, վերևում; Արտաքին ուղեծիր՝ ձախ, ներքևում;
Ներքին գրեյզեր: միջին, վերևում; Արտաքին գրեյզեր՝ միջին, ներքևում;
Համաուղեծիր ուղեծիր: աջ, վերևում; Հատող ուղեծիր: աջ, ներքևում

Տրոյացի աստերոիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտավրոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսնեպտունային մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դամոկլոիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]