Հատող ուղեծիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներքին ուղեծիր՝ ձախ, վերևում; Արտաքին ուղեծիր՝ ձախ, ներքևում;
Ներքին գրեյզեր: միջին, վերևում; Արտաքին գրեյզեր՝ միջին, ներքևում;
Համաուղեծիր ուղեծիր: աջ, վերևում; Հատող ուղեծիր: աջ, ներքևում

Հատող ուղեծիր, վեց տեսակի ուղեծրերից մեկն է, որով շարժվում են աստերոիդները և տիեզերական սարքերը Արեգակի շուրջ Արեգակնային համակարգի մոլորակների նկատմամբ։ Նկարում այն պատկերված է աջից ներքևում։ Արեգակը նշված է նարնջագույն կետով, հաստ դեղին շրջանագիծը ներքին մոլորակի ուղեծիրն է, հաստությունը ցույց է տալիս ուղեծրի պերիհելիի և ապոհելիի տարբերությունը։ Այսպիսի աստերոիդի պերիհելին գտնվում է Արեգակին ավելի մոտ քան մոլորակի պերիհելին է, իսկ ապոհելին համապատասխանաբար ավելի հեռու։ Արդյունքում, իր շարժման ընթացքում Արեգակի շուրջ աստերոիդը երկու անգամ հատում է մոլորակի ուղեծիրը մեկ պտույտի ընթացքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]