Երկրին մոտեցող աստերոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2004 FH աստերոիդը շարժման մեջ
2004 FH աստերոիդը շարժման մեջ

Երկրին մոտեցող աստերոիդներ, աստերոիդներ են, որոնց պերիհելիոնը 1.3 ա. մ.[1][2]-ից փոքր է։

Հնարավոր վտանգավոր մարմիններ (ՀՎՄ) համարվում են այն աստերոիդները, որոնք կարող են տեսանելի ապագայում մոտենալ Երկրին 0.05 ա. մ. (7, 5 * 106 կմ) հեռավորության վրա կամ ավելի մոտ և որոնց բացարձակ աստղային մեծությունը չի գերազանցում 22-ը[2]։ Եթե ընդունենք աստերոիդների ալբեդոյի միջին արժեքը հավասար 0.13-ի, ապա այս պայմանը նշանակում է, որ աստերոիդը ունի մոտավորապես 150 մետր տրամագիծ։ Այս դասակարգումը տրվել է ելնելով այն փաստից, որ ավելի փոքր մարմինը մինչև Երկիր հասնելն ամբողջովին կոչնչանա մթնոլորտում։

Սպառնալիքի աստիճանը և վտանգավորության սանդղակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառնալիքի աստիճանը մերձերկրյա մարմիններից տարբեր է և գնահատվում է որոշ մեթոդներով՝ կախված նրանց չափերից, Երկրին մոտենալու նվազագույն հեռավորությունից և նրա հետ ընդհարվելու հավանականությունից։

Խոշոր տիեզերական մարմինները, որոնց տրամագիծը կազմում է ավելին քան կիլոմետր, Երկրի հետ ընդհարման դեպքում սպառնում են մարդկությանը որպես բացահայտ գլոբալ աղետ։ Դրանից ավելի փոքր աստերոիդները (օրինակ՝ 270-մետրանոց Ապոֆիս և 270-մետրանոց 2007 TU24) կարող են առաջացնել համարյա նույն տեսակի լրջագույն հետևանքներ։ Դատելով երկրաբանական տվյալներից (մի քանի հարյուր հարվածային խառնարանների հետազոտություններ), մեր մոլորակի պատմության մեջ խոշոր երկնային մարմնի հետ ընդհարումներ եղել են ոչ մեկ անգամ։ Որոշ գիտնականներ այսպիսի մի խոշոր մարմնի անկման հետ են կապում զանգվածային կենդանի օրգանիզմների անհետացումը (մոտ 250 միլիոն տարի առաջ)։ Մեկ այլ մարմին, համաձայն Ու. Ալվարեսի տեսության[3], բերեց դինոզավրերի անհետացմանը։

Համեմատաբար փոքր մարմինները նույնպես հանդիսանում են Երկրի համար լուրջ վտանգ, քանի որ նրանց պայթյունները բնակելի վայրերի մոտակայքում կարող են բերել զգալի ավերածությունների, որոնք համեմատելի են ատոմային պայթյունի հետևանքների հետ։ Միայն պատահաբար 1908 թվականին Տուգուսկյան երկնաքարի անկումը բնակավայրերից հեռու վայրում չհանգեցրեց այդպիսի հետևանքների։

Միայն փոքր աստերոիդների-երկնաքարերի մուտքը Երկրի մթնոլորտ և անկումը (ինչպես, օրինակ՝ մետրանոց 2008 TC3 2008 թվականին), որպես կանոն, չեն հանգեցնում լուրջ հետևանքների։

ՀՎՄ-երի սպառնալիքի գնահատման համար գոյություն ունեն մի քանի սանդղակներ։

Թուրինի սանդղակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենահայտնի սանդղակն է Թուրինյան սանդղակը։ Կախված աստերոիդի ուղեծրից, զանգվածից և արագությունից նրան շնորհվում են բալեր 0-ից մինչև 10[4].

  • Աստերոիդների (0 բալ) - ընդհարման հետևանքներ՝ Երկրի հետ հանդիպելու հավանականություն չկա։
  • Աստերոիդների (10 բալ) - ընդհարման հետևանքներ՝ մոլորակը բնակեցնող կենդանիների տեսակները պետք է պակասեն մի քանի անգամ։

Պալերմոյի սանղակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալերմոյի սանդղակով (անգլ.՝ Palermo Technical Impact Hazard Scale) գնահատականների փոխարեն օգտագործվում է PS (անգլ.՝ Palermo Scale բառակապացության հապավում) անընդհատ ինդեքսը, որը որոշվում է որպես հաշվարկված ժամանակահատվածի ընթացքում որոշակի մարմնի հետ ընդհարման սպասելի հավանականության և նույն ժամանակահատվածում նման մարմինների հետ ֆոնային ընդհարման հավանականության հարաբերության լոգարիթմ

Աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արեգակնային համակարգում տեղաշարժվում են հսկայական քանակի գիսաստղեր և աստերոիդներ։ Նրանց հիմնական զանգվածը (ավելին քան 98%) կենտրոնացած է աստերոիդների հիմնական գոտում (տեղաբաշխված է Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև), Կոյպերի գոտում և Օորտի ամպում (ամպի գոյությունը դեռևս ապացուցում են միայն օժանդակ տվյալները)։ Պարբերաբար, այս շրջանների մարմինները հարևանների հետ ընդհարումների կամ ավելի մեծ մարմինների ձգողության ուժերի ազդեցության հետևանքով լքում են իրենց ուղեծրերը և կարող են ուղղվել, օրինակ դեպի Երկիր[5]։ Գիսաստղերից սպասվող հնարավոր վնասը ավելի քիչ հավանական է, գիտնականներին առաջին հերթին հետաքրքրում են աստերոիդները։

Գոյություն ունեն նույնպես ոչ քիչ այնպիսի աստերոիդներ (որոնք կազմում են այսպես կոչված Ապոլոնի խումբը), որոնց ուղեծրերը հատում են երկրայինը, և դա ստեղծում է հնարավոր հավանական ընդհարման վտանգ։ Չի կարելի բացառել նաև վտանգը այն աստերոիդների կողմից, որոնց ուղեծրերը գտնվում են Երկրի ուղեծրի ներսում (Ատենի խումբ) կամ դրսում, սակայն շատ մոտ (Ամուրի խումբ

Երկրին մոտեցող ամենահայտնի աստերոիդներից մեկը Ատենի խմբին պատկանող 270 մետրանոց Ապոֆիսն է, որի անցումը Երկրին մոտ տարածության վրա սպասվում է 2029 թվականին։ 2004 թվականին ՆԱՍԱՄերձերկրյա մարմինների հսկողության ծառայությունը (անգլ.՝ Near Earth Object Program Office) հայտարարեց, որ Ապոֆիս աստերոիդին տրվում է երկու բալ՝ ըստ Թուրինի սանդղակի (մարմինը կմոտենա Երկրին, սակայն ընդհարումը քիչ հավանական է)։ Ավելի ուշ Ապոֆիսին ավելացրին ևս երկու բալ (ընդհարման հավանականությունը ավելին է քան մեկ տոկոսը; արդյունքում հնարավոր են տեղային ավերածություններ)։ Ավելի նոր հաշվարկները նրան հավասարեցրին այլ ՀՎՄ-ների հետ[5].

Հայտնի է նաև նույն մեծության (250-մետրանոց) 2007 TU24 աստերոիդը, որը 2008 թվականի հունվարի 29-ին մոտեցել էր Երկրին 1.5 անգամ ավելի մեծ հեռավորության վրա քան Լուսինն է։

Երկրին ամենաշատը մոտեցել են շատ փոքր (մեկից մինչև մի քանի մետր տրամագծով) հետևյալ աստերոիդները. 2004 TS26-ը՝ մինչև 6150 կմ 2008 թվականի հոկտեմբերի 9-ին; 2004 FU162-ը՝ 6535 կմ 2004 թվականի մարտի 31-ին; 2009 VA-ը՝ 14000 կմ 2009 թվականի նոյեմբերի 6-ին[6].

Փոքր աստերոիդներից որոշները, ինչպես օրինակ՝ մեկ մետրանոց 2008 TC3-ը, մտնում են Երկրի մթնոլորտ և վառվում երկնաքարերի նման)։

Հայտնաբերման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրին մոտեցող ուղեծրով պատմականորեն առաջին հայտնաբերված աստերոիդն է Ամուրի խմբի Էրոսը (1898 թվականին)։ Ամուրի խմբի ամենախոշոր աստերոիդն է Գանիմեդը (որը պետք չէ շփոթել Յուպիտերի արբանյակ Գանիմեդի հետ), նրա տրամագիծը մոտավորապես կազմում է 32 կմ (Էրոսինը՝ մոտ 17 կմ)։

Վերջին մի քանի աստերոիդները՝

  • Աստերոիդ 2008 TC3՝ հայտնաբերվել է 20 ժամ առաջ այն բանից, երբ այն այրվեց մթնոլորտում Սուդանի երկնքում 2008 թվականի հոկտեմբերի 7-ին։
  • Աստերոիդ 2009 DD45՝ հայտնաբերվել է 2009 թվականի փետրվարի 28-ին (նվազագույն հեռավորության վրա Երկրին մերձենալուց երեք օր առաջ) աստղագետ Ռոբերտ ՄաքՆոտի կողմից, երկնքի լուսանկարների ուսումնասիրման ժամանակ։ Աստերոիդը առավելագույնս մոտեցել է Երկրին 2009 թվականի մարտի 2-ին (15։44 Երևանի ժամանակով, 13։44 Գրինվիչի ժամանակով)։ Չափերը՝ 20-50 (27-40) մետր։ Հեռավորությունը Երկրից՝ 66 (72) հազ. կմ։ Թվերի տարբերությունը ծագել է նրանից, որ աստերոիդների տրամագիծը հաշվարկվում է հիմնվելով նրանց ալբեդոյի վրա, և քանի որ աստղագետները չգիտեն թե որքան լույս է արտացոլում 2009 DD45-ի մակերևույթը, նրանք հաշվարկների ընթացքում հիմնվում են միջին արժեքների վրա։ Աստերոիդի շարժման արագությունը (Երկրին առավելագույն մերձեցման պահին )՝ 20 կմ/վ։ Ընդհարման դեպքում պայթյունի էներգիան հավասար կլիներ տրոտիլի համարժեքովմեգատոննա (մեծ հզորության մեկ ատոմային ռումբ)։ Համեմատության համար՝ Տունգուսկայի երկնաքարի անկման հետևանքով (պայթել է մթնոլորտում Սիբիրի վրա 1908 թվականի հունիսի 30-ին) 80 միլիոն ծառեր էին պառկեցվել մոտավորապես 2000 քառակուսի մետր տարածության վրա, որը համապատասխանում է տրոտիլի համարժեքի 10-ից 40 մեգատոննա պայթյունին[7]։
  • Աստերոիդ 2009 VA՝ 7 մետրանոց երկնային մարմին, որը անցել է Երկրից մոտով 14 000 կիլոմետր հեռավորության վրա 2009 թվականի նոյեմբերի 9-ին[8].
  • Աստերոիդ 2010 AL30՝ հայտնաբերվել է 2010 թվականի հունվարր 11-ին։ Մարմնի չափերն էին մոտ 15 մետր։ Հունվարի 13-ին մոտ 12։48 Գրինվիչի ժամանակով (16։48 Երևանի ժամանակով) այն անցավ Երկրից 130 հազ. կմ հեռավորության վրա։ Այս աստերոիդը հետաքրքիր է նրանով, որ իր ուղեծրով նրա պտույտի պարբերությունը համարյա հավասար է մեկ տարու[9]։ Ենթադրություն է առաջադրվել, որ այս մարմինը իրենից ներկայացնում է Արհեստական արբանյակի բեկոր[10]։
  • Աստերոիդ 2006 HZ51՝ հայտնաբերվել է 2006 թվականի ապրիլի 27-ին։ Նախնական հաշվարկները ցույց տվեցին Երկրի հետ ընդհարման նշանակալի հավանականություն, սակայն հետագայում այս հաշվարկները չհաստատվեցին, և մոտակա հարյուր տարվա ընթացքում այս աստերոիդի հետ ընդհարում չի կանխատեսվում։
  • Աստերոիդ 2011 AG5՝ հայտնաբերվել է 2011 թվականի հունվարի 8-ին։ Տրամագիծը մոտ 140 մ։ Նրան շնորհվել է 1 բալ՝ ըստ Թուրինի սանդղակի[11][12].
  • Աստերոիդ 2005 YU55՝ ունի մուգ մակերևույթ, տրամագիծը մոտ 400 մետր։ 2011 թվականի նոյեմբերի 8-ին ժամը 15։28 ԱՄՆ խաղաղօվկիանոսյա ափի ժամանակով (9 նոյեմբերին, 02։28 Երևանի ժմկ.) անցավ մոտ 324, 6 հազ. կմ հեռավորության վրա Երկրից, որը կազմում է Երկրից Լուսին ընկած հեռավորության մոտ 85 %-ը[13]։
  • Աստերոիդ 2008 HJ՝ ունի անսովոր արագ պտույտ իր առանցքի շուրջ(42 վայրկյան)[14].

Ժամանակակից իրավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ գրանցված են մոտ 6200 մարմիններ, որոնք մոտենում են Երկրին մինչև1, 3 աստղագիտական միավոր հեռավորության վրա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երկրին մոտեցող աստերոիդների խմբերը Արխիվացված 2017-02-13 Wayback Machine (անգլ.)
  2. 2,0 2,1 Ն. Բ. Ժելեզնով Աստերոիդա-գիսաստղային վտանգ` խնդրի ժամանակակից վիճակը: (ռուս.)
  3. Դինոզավրերին կործանեցին… տիեզերական ճանապարհորդները (ռուս.)
  4. «Թուրինյան սանդղակ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին. (անգլ.)
  5. 5,0 5,1 Անսպասելի հյուրեր (ռուս.)
  6. Երկիրը չբախվեց անհայտ աստերոիդի հետ (ռուս.)
  7. Ն. Վ. Վասիլյև։ Տունգուսկյան երկնաքարի պարադոքսները և խնդիրները: (ռուս.)
  8. «Փոքր աստերոիդ 2009 VA սլացավ Երկրի մոտով». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 19.12.2009-ին. (անգլ.)
  9. «2010 AL30՝ աստերոիդը մոտենում է» (անգլերեն). Discovery News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 13.01.2010-ին. (անգլ.)
  10. «Աստղագետները հայտնաբերել են Երկրի կողքին կասկածելի աստերոիդ». Lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 13.01.2010-ին. (ռուս.)
  11. 2011 AG5 աստերոիդը - Աստղագիտության նորություններ (անգլ.)
  12. Այս ընդհարման սպառնալիքները Արխիվացված 2013-05-19 Wayback Machine (անգլ.)
  13. Նոյեմբերի 9-ին Երկրին մոտ կանցնի 400-մետրանոց աստերոիդ: Արխիվացված 2012-10-15 Wayback Machine (ռուս.)
  14. ԲիԲիՍի Նյուս՝ Պտույտի առանցքը նոր հայտնաբերված աստերոիդի համար (2008) (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]