«Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)»–ի խմբագրումների տարբերություն
Տող 175. | Տող 175. | ||
Վախենալով ռուսական ազդեցության մեծացումից Բալկաններում` [[Մեծ տերություններ]]ը հետագայում պայմանագիրը վերափոխեցին [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի կոնգրես]]ում: Հիմնական փոփոխությունը Բուլղարիայի բաժանումն էր, որով Մեծ տերությունները ցանկանում էին կանխել նոր հզոր սլավոնական պետության ստեղծումը: Բուլղարիան բաժանվեց հյուսիսային և արևելյան մասերի, որոնք դարձան իշխանություններ (Բուլղարիա և Արևելյան Ռումելիա) տարբեր կառավարիչներով, իսկ Մակեդոնիա տարածաշրջանը, որ Սան Ստեֆանոյի պայմանաֆրով պետք է կազմեր Բուլղարիայի մաս, անցավ Օսմանյան կայսրության ուղիղ վերահսկողության ներո<ref>L.S. Stavrianos, ''The Balkans Since 1453 '' (1958) pp 408-12.</ref>: |
Վախենալով ռուսական ազդեցության մեծացումից Բալկաններում` [[Մեծ տերություններ]]ը հետագայում պայմանագիրը վերափոխեցին [[Բեռլինի կոնգրես (1878)|Բեռլինի կոնգրես]]ում: Հիմնական փոփոխությունը Բուլղարիայի բաժանումն էր, որով Մեծ տերությունները ցանկանում էին կանխել նոր հզոր սլավոնական պետության ստեղծումը: Բուլղարիան բաժանվեց հյուսիսային և արևելյան մասերի, որոնք դարձան իշխանություններ (Բուլղարիա և Արևելյան Ռումելիա) տարբեր կառավարիչներով, իսկ Մակեդոնիա տարածաշրջանը, որ Սան Ստեֆանոյի պայմանաֆրով պետք է կազմեր Բուլղարիայի մաս, անցավ Օսմանյան կայսրության ուղիղ վերահսկողության ներո<ref>L.S. Stavrianos, ''The Balkans Since 1453 '' (1958) pp 408-12.</ref>: |
||
===Բուլղարիայի մուսուլման և քրիստոնյա բնակչության վրա ազդեցություն=== |
|||
[[Պատկեր:Turkish refugees sumla1877 wiki.jpg|thumb|250px|Թուրք փախստականները [[Տարնովո]]յից գնում են [[Շումենի ուղղությամբ]]]] |
|||
[[Պատկեր:Klane na Stara Zagora.JPG|thumb|250px|[[Ստարա Զագորա]]յում սպանված բուլղարացիների ոսկորները]] |
|||
[[Պատկեր:Carol Popp de Szathmáry - Cerchez călare.jpg|thumb|250px|Չերքեզ ձիավորը Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ]] |
|||
Մուսուլմանական խաղաղ բնակչության կորուստները պատերազմի ժամանակ հաճախ հաշվվում են տասնյակ հազարների<ref>{{Citation | title = Genocide in the Age of the Nation State: The rise of the West and the coming of genocide | first = Mark | last = Levene | year = 2005 | url = https://books.google.com/books?id=3PsLXeDflfMC&pg=PA225&dq=muslims++1878+bulgaria+%22tens+of+thousands%22&hl=en&ei=tn89TdzJCY72sgaRttHzBg&sa=X&oi=book_result&ct=result&resnum=7&ved=0CD8Q6AEwBg#v=onepage&q=muslims%20%201878%20bulgaria%20%22tens%20of%20thousands%22&f=false | page = 225}}.</ref>: Կոտորոծների կազմակերպիչների մասով պատմաբանները վիճելի են համարում: Ամերիկացի պատմաբան [[Ջաստին Մակարտի (Ամերիկացի պատմաբան)|Ջաստին Մակարտի]]ն գտնում է որ կազմակերպիչներն են ռուս զինվորները, կազակները, ինչպես նաև բուլղարացի կամավորները<ref name="McCarthy, J. 2001, p. 48">{{Citation | last = McCarthy | first = J | title = The Ottoman Peoples and the end of Empire | year = 2001 | page = 48 | publisher = Oxford University Press}}.</ref>, մինչդեռ [[Ջեյմս Ջ. Ռեյդ]] գտնում է, որ հիմնական զորերը եղել են [[չերքեզներ]]ը և մեղավորները կարող են լինել Օսմանյան բանակից{{Sfn | Reid | 2000 | pp = 42–43}}: Ըստ [[Ջոն Ժոզեֆ (ակադեմիկոս)|Ջոն Ժոզեֆ]]ի ռուս զինվորները հաճախ կոտորել են մուսուլման գյուղացիներին, որպեսզի նրանք չխանգարեն զորքի մատակարարմանը և տեղաշարժին: [[Հարմանլիի կոտորած|Հարմանլիի ճակատամարտ]]ը ուղեկցվեց մահմեդական խաղաղ բնակչության նկատմամբ վրեժով, որի ժամանակ մեծ թվով մահմեդական քաղաքացիներ հարձակման ենթարկվեցին Ռուսական բանակի կողմից, արդյունքում սպանվեցին հազարավորները և նրանց գույքը բռնագրավվեց<ref>{{Citation | title = The Congress of Berlin and after | first = William Norton | last = Medlicott | page = 157}}</ref><ref>{{Citation | title = Muslim-Christian Relations and Inter-Christian Rivalries in the Middle East | first = John | last = Joseph | page = 84 | year = 1983}}.</ref>: ''Daily News''-ի լրագրողները զեկուցեցին, որ ըստ ականատեսների, ռուս զինվորները հրկիզել են հինգ թուրքական գյուղ, որպեսզի խուսափեն տարածաշրջանում թուրքերի պարտիզանական պայքարիզ{{Sfn | Reid | 2000 | p = 324}}: |
|||
Ըստ [[Էռջեյ Կրամպտոն]]ի փախստականների թիվը 130.000 էր<ref>{{Citation | last = Crampton | first = RJ | title = A Concise History of Bulgaria | year = 1997 | publisher = Cambridge University Press | ISBN = 0-521-56719-X | page = 426}}.</ref>: [[Ռիչարդ Կ. Ֆրուկտ]]ը համարում էր որ պատերազմից հետո մնաց մահմեդական բնակչության միայն կեսը (700,000), 216.000-ը սպանվեցին, մնացածը արտագաղթեցին<ref>{{Citation | title = Eastern Europe | first = Richard C | last = Frucht | page = 641 | year = 2005}}.</ref>: [[Դուգլաս Արտուր Հովարդ]]ը գտնում էր, որ պատերազմից առաջ Բուլղարիայում ապրող մոտ 1.5 միլիոն մահմեդական բնակչության, որոնց մեծ մասը թուրքեր էին, կեսը անհետացավ: 200.000-ը մահացան, մնացածը հավանաբար բնակություն հաստատեցին Օսմանյան կայսրության մյուս տարածքներում:<ref>{{Citation | title = The history of Turkey | first = Douglas Arthur | last = Howard | page = 67 | year = 2001}}</ref>: |
|||
== Տես նաև == |
== Տես նաև == |
07:02, 26 Սեպտեմբերի 2018-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուս-թուրքական պատերազմ (այլ կիրառումներ)
Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878) | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռուս-թուրքական պատերազմներ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Օսմանյան կայսրություն | Ռուսական կայսրություն | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
սուլթան Աբդուլ Համիդ II | ցար Ալեքսանդր II | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
Օսմանյան կայսրություն 281 000 |
Ռուսական կայսրություն 737 355 | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
Օսմանյան կայսրություն 30 000 զոհ 90 000 զոհ՝ վերքերից |
Ռուսական կայսրություն 15 567 զոհ 56 652 վիրավոր |
Ռուս-թուրքական պատերազմ 1877-1878 (թուրքերեն՝ 93 Harbi, անվանվել է, քանի որ պատերազմը Իսլամական օրացույցով տեղի է ունեցել 1293 թվականին, բուլղար․՝ Руско-турска Освободителна война, «Ռուս-թուրքական ազատագրական պատերազմ»), հակամարտություն Օսմանյան կայսրության և Ուղղափառ եկեղեցու դաշինքի միջև Ռուսական կայսրության գլխավորությամբ, որի մեջ էին մտնում Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան[1]: Մարտերը տեղի ունեցան Բալկաններում և Կովկասում, պատճառը 19-րդ դարի վերջին բալկանյան ազգայնականության աճն էր: Լրացուցիչ պատճառներից էին Ռուսաստանի նպատակները վերականգնելու տարածային կորուստները Ղրիմի պատերազմի ժամանակ, վերականգնել դիրքերը Սև ծովում Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ազատատենչ ժողովուրդների օգնույամբ:
Դաշնակիցները Ռուսաստանի գլխավորությամբ հաղթեցին պատերազմում: Արդյունքում Ռուսաստանին Կովկասում անցան Կարսը և Բաթումը, ինչպես նաև Բուդյակ տարածաշրջանը: Պաշտոնապես անկախություն ձեռք բերեցին Ռումինիան, Սերբիան և Չեռնոգորիան, որոնք դե ֆակտո անկախացել էին մինչև պատերազմը: Մոտ հինգ դար (1396–1878) լինելով օսմանյան լծի տակ` Բուլղարիան վերահիմնադրվեց որպես Բուլղարիայի իշխանություն, որի տարածքը անցնում էր Դանուբ գետից մինչև Ստարա Պլանինա (բացառությամբ հյուսիսային Դոբրուդջայից, որն անցավ Ռումիային), ինչպես նաև Սոֆիա տարածաշրջանը, որը դարձավ նոր պետության մայրաքաղաք: 1878 թվականի Բեռլինի կոնգրեսով թույլատրվեց Ավստրո-Հունգարիային օկուպացնել Բոսնիան և Հերցեգովինան, իսկ Մեծ Բրիտանիային` Կիպրոսը:
Սկզբում կնքված Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որը ստորագրվել է մարտի 3-ին, այժմ տոնվում է որպես ազատության օր Բուլղարիայում[2]:
Ռուս-թուրքական պատարերազմի արդյունքում նաև միջազգայնացվեց հայկական հարցը: Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի մեծ մասը ընդունում էր ռուսներին որպես ազատագրողներ:
Հակամարտության նախապատմություն
Քրիստոնյաների և Օսմանյան կայսրության պայմանավորվածություն
1856 թավականի Փարիզի հաշտության պայմանագրի 9-րդ հոդվածով, որով ավարտվեց Ղրիմի պատերազմը, Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր երաշխավորել կայսրությունում ապրող քրիստոնյաներին հավասար իրավունքների մուսուլմանների հետ միասին: Պայմանագրի ստորագրումից առաջ Օսմանյան կառավարությունը հրովարտակ ստորագրեց Հաթթը Շերիֆ անվանմամբ, որով հավասար իրավունքներ էր տրվում մուսուլմաններին և ոչ մուսուլմաններին[3] և դրա հետ կապված որոշակի բարեփոխումներ իրականացրեց: Օրինակ ոչ մուսուլմաններից հարկվող ջիզիե հարկատեսակը չեղարկվեց և ոչ մուսուլմաններին թույլատրվեց ծառայել բանակում[4]:
Այնուամենայնիվ, երկրում մնաց Զիմմի կարգավիճակը, ներառյալ քրիստոնյաների կողմից մուսուլմանների դեմ հայցերը, դատարաններում չէին քննարկվում:
Լիբանանի ճգնաժամ 1860
1858 թվականին մարոնական գյուղացիները, հոգեևորականների հորդորով, ապստամբեցին իրենց դրուզ ֆեոդալ կալվածատերերի դեմ և հիմնադրեցին գյուղացիական հանրապետություն: Հարավային Լիբանանում մարոնական գյուղացիները աշխատում էին դրուզ կալվածատերեի մոտ, իսկ դրուզ գյուղացիները սատարում էին իրենց կալվածատերին ընդդեմ մարոնականների, ինչը հակամարտությունը վերածեց քաղաքացիական պատերազմի: Չնայած երկու կողմն էլ կորուստներ ունեցան, մոտ 10.000 մարոնականներ կոտորվեցին դրուզների ձեռքով[5][6]:
Եվրոպական միջամտության վտանգի ներքո օսմանյան կառավարությունը վերականգնեց կարգը: Այնուամենայնիվ, տեղի ունեցավ ֆրանս-բրիտանական միջամտությունը[7]: Եվրոպական ճնշման ներքո սուլթանը համաձայնեց Լիբանանում նշանակել քրիստոնյա կառավարիչ, որը նշանակվում էր սուլթանի կողմից և թեկնացությանը հավանության էին տալիս Եվրոպական տերությունները[5]:
1860 թվականի մայիսի 27-ին մի խումբ մարոնականներ ավազակային հարձակում գործեցին դրուզների գյուղի վրա: Դրան հաջորդեցին կոտորածներ ոչ միայն Լիբանանում, այլև Սիրիայում: Կոտորածների վերջում բոլոր կրոններից սպանվեցին 7.000-ից 12.000 մարդ և ավելի քան 300 գյուղ, 500 եկեղեցի, 40 վանք և 30 դպրոց ավերվեցին: Քրիստոնյաները հարձակվեցին մուսուլմանների վրա Բեյրութում, ինչը հրահրեց Դամասկոսի մուսուլմաններին հարձակվեց քրիստոնյա փոքրամասնության վրա և սպանել 5.000-25.000 մարդու, ներառյալ ամերիկացի և հոլանդացի հյուպատոսները, ինչը ստացավ միջազգային արձագանք:
Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Մեհմեդ Ֆուադ փաշան ժամանեց Սիրիա և խնդիրը լուծելու համար փորձեց գտնել մեղավորների, այդ թվում նահանգապետին և այլ պաշտոնյաներին: Իրավիճակը կարգավորվեց և Լիբանանին տրվեց նոր ինքնավարություն` վախենալով եվրոպական միջամտությունից: Այնուամենայնիվ 1860 թվականին Ֆրանսիան նավատորմ ուղարկեց և նրան միացավ Բրիտանիան տեղում ֆրանսիական ազդեցությունը մեծացնելու համար[7]:
Կրետեի ապստամբություն 1866–1869
Կրետեի ապստամբությունը, որն սկսվել էր 1866 թվականին, արդյունք էր Օսմանյան կայսրության չհաջողված բարեփոխումների և կրետեցիների ցանկության Էնոզիսի միջոցով միանալ Հունաստանին[8]: Ապստամբները իրենց վերահսկողության տակ առան գրեթե ամբողջ կղզին, բացառությամբ հինգ քաղաքների, որտեղ մուսուլմանները ամրացել էին: Հունական մամուլը գրում էր, որ մուսուլմանները կոտորում են հույներին, և լուրերը սփռվեցին ամբողջ Եվրոպայով: Հազարավոր հույներ կամավորագրվեցին և ուղարկվեցին կղզի:
Արկադի վանքի պաշարումը հատկապես մեծ աղմուկ բարձրացրեց: 1866 թվականի նոյեմբերին 250 հույն զինվորներ և մոտ 600 կանայք և երեխաներ պաշարման մեջ ընկան 23.000 հիմնականում կրետեցի մուսուլմանների և օսմանյան զինվորների կողմից և այն մեծ աղմուկ բարձրացրեց Եվրոպայում: Արյունալի ճակատամարտից հետո երկու կողմերն ունեցան մեծ թվով կորուստներ: Կրետեի հույները անձնատուր եղան, երբ զինամթերքը վերջացավ, սակայն սպանվեցին հանձնվելուց հետո[9]:
1869 թվականի սկզբի դրությամբ ապստամբությունը ճնշվեց, սակայն Բարձր դուռ գնաց որոշ զիջումների` կղզուն տալով որոշակի ինքնավարություն և մեծացնելով քրիստոնյաների իրավունքները կղզում: Չնայած Կրետեի ճգնաժամը լավ ավարտ ունեցավ Օսմանյան կայսրության համար, առան որևէ դիվանագիտական միջադեպի, սակայն ապստամբության ճնշման դաժանություն բերեց Եվրոպայի մեծ տերությունների ուշադրությանը, հատկապես քրիստոնյաների կարգավիճակին Օսմանյան կայսրությունում:
Ուժերի դասավարվածության փոփոխություն Եվրոպայում
Չնայած հանդիսանալով Ղրիմի պատերազմի հաղթող կողմ` Օսմանյան կայսրությունը շարունակեց կորցնել հզորությունը և հեղինակությունը: Օսմանյան գանձարանի ֆինանսական վատ վիճակը ստիպեց Օսմանյան կայսրությանը մի շարք վարկեր ներգրավել օտարերկրյա պետություններից շատ բարձր տոկոսադրույքներով, որոնց պատճառով, չնայած տնտեսական բարեփոխումների Օսմանյան կայսրությունը հազիվ էր կարողանում մարել վորկերը: Իրավիճակը ավելի վատթարացավ, երբ մոտ 600.000 մուսուլման չերքեզներ արտաքսվեցին Ռուսների կողմից Կովկասից դեպի Անատատոլիայի սևծովյան նավահանգիստներ, ինչը շատ թանկ նստեց Օսմանյան կայսրության վրա[10]:
Նոր եվրոպական համակարգ
1814 թվականին հիմնադրված Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգը ցնցումների ենթարկվեց 1859 թվականին, երբ Ֆրանսիան և Ավստրիան ներքաշվեցին Իտալիայի պատերազմին: Դրանից հետո տեղի ունեցան Գերմանիայի վերամիավման պատերազմները, երբ Պրուսիայի թագավորությունը կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի գլխավորությամբ պարտության մատնեց Ավստրիային 1866 թվականին և Ֆրանսիային 1870 թվականին, իսկ Ավստրո-Հունգարիան դարձավ Կենտրոնական Եվրոպայի առաջադեմ տերությունը: Բրիտանիան Ղրիմի պատերազմից հետո զբաղված էր Իռլանդական հարցով և Արդյունաբերական հեղափոխությունից ծագաց հասարական խնդիրներով և որոշեց չխառնվել եվրոպական գործերին: Բիսմարկը չէր ցանկանում Օսմանյան կայսրության փլուզման հաշվին նոր թշնամիներ ձեռք բերել, որը կբերեր նոր պատերազմի, և Օսմանյան կայսրության փլուզումից հետո հնարավոր ռիսկերից խուսափելու համար ստեղծեց Երեք միապետների դաշինքը Ավստրիայի ու Ռուսաստանի հետ` թողնելով Ֆրանսիային մեկուսացված մայրցամաքում:
Ֆրանսիան պատասխանեց ազգային ազատագրական շարժումներին աջակցմամբ, հատկապես, եթե դրանք առնչվում էին երեք միապետներին և սուլթանին: Այսպիսով Լեհաստանի ապստամբությունները և Բալկանյան թերակղզու ազգային ազատագրական շարժումները հովանավորում էր Ֆրանսիան: Ռուսաստանը ցանկանում էր վերականգնել իր իրավունքները Սև ծովում ի հակադրություն Ֆրանսիայի ազդեցության բալկաններում, ռուսները առաջ էին տանում Պանսլավիզմը, համաձայն որի բոլոր սլավոնները պետք է միավորվեն Ռուսաստանի գլխավորությամբ: Սա կարելի էր իրագործել երկու կայսրությունների հաշվին, որտեղ ապրում էին սլավոնների մեծ մասը` Հաբսբուրգյան և Օսմանյան կայսրությունների:
Ռուսաստանը Ղրիմի պատերազմից հետո
Ռուսաստանը ավարտեց Ղրիմի պատերազմը նվազագույն տարածքային կորուստներով, սակայն ստիպված էր դուրս հանել Սևծովյան նավատորմը և Սևաստոպոլի ռազմական բազաները: Ռուսաստանի միջազգային հեղինակությունը ընկել էր և Ղրիմի պատերազմի ռևանշը դարձավ Ռուսաստանի արտաքին հարաբերությունների հիմնական նպատակը: Ռևանշի հասնելը հեշտ չէր, քանի որ Փարիզի պայմանագրով Օսմանյան կայսրության տարածային ամբողջականության երաշխավորներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրիան, միայն Պրուսիան էր Ռուսաստանի կողմից:
Ռուսաստանի նորանշանակ կանցլեր Ալեքսանդր Գորչակովը պահանջեց դաշինք կնքել Պրուսիայի և նրա կանցլեր Բիսմարկի հետ: Ռուսաստանը անուղղակի սատարեց Պրուսիային Դանիայի(1864), Ավստրիայի (1866) և Ֆրանսիայի (1870) դեմ պատերազմներում: 1871 թվականի մարտին օգտվելով Ֆրանսիայի պարտությունից և Գերմանիայի աջակցությունից` Ռուսաստանը հասավ Փարիզի պայմանագրի 11-րդ հոդվածի փոփոխմանը և վերականգնեց Սևծովյան նավատորմը:
Սակայն Փարիզի պայմանագրի մյուս կետերը մնացին անփոփոխ, հատկապես 8-րդ հոդվածը, որով Օսմանյան կայսրության տարածային ամբողջականության երաշխավորներն էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ավստրիան: Այդ պատճառով Ռուսաստանը զգույշ էր Օսմանյան կայսրության հետ հարաբերություններում` գործողությունները համաձայնացնելով եվրոպական տերությունների հետ: Պատերազմը Թուրքիայի հետ կհանգեցներ դեմ դուրս գալ Մեծ տերություններին և Ռուսաստանը սպասում էր հարմար պահի:
Բալկանյան ճգնաժամ 1875–1876
Օսմանյան վերահսկողությունը Բալկանների նկատմամբ շարունակեց վատթարանալ 19-րդ դարում, քանի որ կենտրոնական կառավարությունը գնալով կորցնում էր վերահսկողությունը տարածաշրջանների նկատմամբ: Եվրոպական տերությունների կողմից հրահրված բարեփոխումները փոքր ինչ լավացրեցին քրիստոնյա բնակչության հետ հարաբերությունները, սակայն վնասեցին մեծաքանակ մուսուլման բնակչության հետ հարաբերությունները: Բոսնիա և Հերցեգովինայում տեղի ունեցան մուսուլման բնակչության կազմակերպած նվազագույնը ապստամբությունների երկու ալիք, վերջինը` 1850 թվականին:
Ավստրիան վերականգնվեց դարի առաջին կեսի խառնաշփոթից հետո և սկսեց իր ընդլայնման քաղաքականությունը, հիմնականում Օսմանյան կայսրության հաշվին: Միևնույն ժամանակ դե ֆակտո անկախ Սերբիայի և Չեռնոգորիայի իշխանությունները նույնպես վարում էին տարածքների ընդլայնման քաղաքականություն իրենց սատարող բնակչություն ունեցող տարածքների հաշվին: Ազգայնական և իրրենդալիստական շարժումները ուժեղացան, որոց հովանավորում էր Ռուսաստանը: Այս նույն ընթացքում 1874 թվականի Անատոլիայի երաշտը և 1874 թվականի ջրհեղեղը բերեցին սովի և մեծ հարված հասցրեցին կայսրությանը: Գյուղատնտեսական դեֆիցիտը բերեց հավաքված հարկերի կրճատմանը, ինչը ստիպեց Օսմանյան կայսրությանը ավելացնել հարկերը որոշ շրջաններում, ներառյալ Բալկաններում:
Բալկանյան ապստամբություններ
Հերցեգովինայի ապստամբություն
1875 թվականի հուլիսին օսմանյան իշխանության դեմ ապստամբություն սկսվեց Հերցեգովինայում: Օգոստոսի դրությամբ գրեթե ամբողջ Հերցեգովինան ապստամբության մեջ էր և այն տարածվեց դեպի Բոսնիա: Ապստամբությանը սատարում էին ազգայնական կամավորականները Սերբիայից և Չեռնոգորիայից և Օսմանյան կայսրությունը ստիպված էր ավելի ու ավելի շատ զորք տրամադրել ապստամբությունը ճնշելու համար:
Բուլղարիայի ապստամբություն
Բոսնիա և Հերցեգովինայի ապստամբությունը ոգեշնչեց բուլղարացի հեղափոխականներին: 1875 թվականին բուլղարացիները ծրագրավորվեցին ապստամբել Օսմանյան կայսրության դեմ, սակայն այն մարվեց սկսելուց առաջ: 1876 թվականի գարնանը մեկ այլ ապստամբություն սկսվեց բուլղարական գողերի հարավ-կենտրոնական մասում, չնայած այս տարածաշրջանում կային մեծ թվով օսմանյան զորքեր:
Ապստամբությունը ճնշելու համար ստեղծվեց հատուկ թուրքական զինվորական կամիտե: Կանոնավոր (Նիզամ) և ոչ կանոնավոր զորքերը (բաշի բոզուկ) ուղարկվեցին բուլղարացիների դեմ կռվելու: Ոչ կանոնավոր զորքերը հիմնականում կազմված էին Բուլղարիայի տարածաշրջանների մուսուլմանական բնակչությունից, որոնցից շատերը Կովկասից գաղթած չերքեզներ էին կամ Ղրիմի թաթարներ, որոնք արտաքսվել էին Ղրիմի պատերազմի ընթացքում: Թուրքական բանակը ճնշեց ապստամբությունը` կոտորելով 30.000 մարդու[11][12][13][14]: Բատակի յոթ հազար գյուղացիներից հինգ հազարը սպանվեցին[15]: Բատակի և Պերուշտիցայի բնակչության մեծամասնությունը սրի քաշվեց[12]: Ջարդերի կազմակերպիչներից շատերը հետագայում խրախուսվեցին օսմանյան բարձրագույն հրամանատարության կողմից[12]: Ժամանակակից պատմաբանները կարծում են, որ սպանվել է 30.000-100.000 բուլղարացի:
Միջազգային արձագանքը Բուլղարիայի վայրագություններին
Բաշի բոզուկների վայրագություն բառը առաջին անգամ միջազգային հանրությանը հայտնի դարձավ ամերիկյան Ռոբերտ քոլեջի միջոցով, որը տեղակայված էր Կոստանդնուպոլսում: Ուսանողների մեծ մասը բուլղարացիներ էին և իրադարձությունների մասին իմացել էին իրենց ընտանիքներից: Շուտով արևմուտքի դիվանագիտական կառույցները Կոստանդնուպոլսում հեղեղվեցին նորություններում, ինչից հետո իրադարձություններին սկսեց հետևել արևմուտքի մամուլը: 1879 թվականին Կոստանդնուպոլսում բողոքական Ջորջ Ուորեն Վուդը զեկուցեց թուրք կառավարիչներին, որ Ամասիայում ճնշում են Սուխումի հայ փախստականներին: Նա կարողացավ բրիտանացի դիվանագետ Էդվարդ Մալետի միջոցով գրավել ուշադրությունը Բարձր դռան ուշադրությունը[16]: Բրիտանիայում Դիզրայելիի կառավարությունը սատարում էր Օսմանյան կայսրությանը Բալկանյան ճգնաժամում, և լիբերալ ընդդիմադիր օրաթերթ Daily News-ը վարձեց ամերիկացի լրագրող Յանուարիուս Մակգահանին, որը պետք է զեկուցեր ջարդերի մասին:
Մակգահանը այցելեց իրադարձությունների շրջան և նրա զեկույցները տեղ գտան Daily News-ի առաջին շապիկներին, ինչը փոխեց բրիտանացիների վերաբերմունքը Դիզրայելիի օսմանամետ կառավարության հանդեպ[17]: Սեպտեմբերին ընդդիմադիր առաջնորդ Ուիլյամ Գլադստոնը հրատարակեց Բուլղարական սարսափ և արևմուտքի հարց[18] գիրքը` կոչ անելով Բրիտանիային այլևս չաջակցել Օսմանյան կայսրությանը և պահանջել Բուլղարիայի անկախությունը[19]: Քանի որ վայրագությունները հայտնի դարձան ամբողջ Եվրոպայում, շատ մտավորականներ, այդ թվում Չարլզ Դարվինը, Օսկար Ուայլդը, Վիկտոր Հյուգոն և Ջուզեպպե Գարիբալդին հրապարակայնորեն քննադատեցին Օսմանյան կայսրության վարած քաղաքականությունը Բուլղարիայում[20]:
Ամենամեծ արձագանքը եղավ Ռուսաստանից: Բուլղարացիների նկատմամբ համատարած համակրանքը առաջացրեց մեծ հայրենասիրական պոռթկումներ, որը համեմատելի էր 1812 թվականի հայրենական պատերազմի հետ: 1875 թվականի աշնանից Բուլղարիայի ապստամբությանը սատարում էին ռուս հասարակության բոլոր դասերը: Սրանից հետո սկսվեցին հանրային քննարկումներ, պարզելու ռուսների նպատակները այս հակամարտությունում: Սլավոֆիլները, ներառյալ Դոստոևսկին տեսնում էին առաջիկա պատերազմում հնարավորություն միավորելու բոլոր ուղղափառ ազգերին Ռուսաստանի դրոշին ներքո, այսպիսով նրանք հավատում էին որ սա Ռուսաստանի պատմական հնարավարությունն է: Մյուս կողմից նրանց ընդդիմադիրները, արևմտամետները, հանձինս Տուրգենևի չէին կարևորում կրոնը և գտնում էին, որ Ռուսաստանի նպատակը չպետք է լինի ուղղափառներին պաշտպանելը, այլ Բուլղարիայի ազատագրումը[21]:
Սերբա-թուրքական պատերազմ և դիվանագիտական մանևրում
1876 թվականի հունիսի 30-ին Սերբիան Չեռնոգորիայից հետո պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: Հուլիսին և օգոստոսին վատ նախապատրաստված և վատ զինված սերբական բանակը ռուսական կամավորների օգնությամբ փորձեցին գրոհել Օսմանյան կայսրության դիրքերի վրա, սակայն անհաջող և փոխարենը Սերբիայի վրա սկսեցին գրոհել թուրքերը: Այս նույն ժամանակ Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ը և Ալեքսանդր Գորչակովը հանդիպեցին Ավստրո-Հունգարիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի և Դյուլա Անդրաշի Ավագի հետ Բոհեմիայում: Գրավոր ոչ մի փաստաթուղթ չկնքվեց, սակայն քննարկումների արդյունքում Ռուսաստանը համաձայնվեց սատարել Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիա և Հերցեգովինայի օկուպացիային, փոխարենը Ավստրո-Հունգարիան խոստացավ սատարել վերադարձնել հարավային Բեսարաբիան, որը ռուսները կորցրել էին Ղրիմի պատերազմի արդյունքում և Ռուսաստանի կցել Բաթում նավահանգիստը: Բուլղարիան պետք է լիներ ինքնավար (անկախ ըստ ռուսական կողմի տվյալների)[22]:
Քանի որ կռիվները Բոսնիա և Հերցեգովինայում շարունակվում էին, Սերբիան կրեց մի քանի ծանր պարտություն և ստիպված էր խնդրել Եվրոպական տերություններին միջամտելու, որպեսզի պատերազմն ավարտվի: Եվրոպական տերությունների միացյալ վերջնագիրը Բարձր դռանը ստիպեցին Սերբիային տրամադրել մեկամսյա հրադադար և սկսել հաշտության քննարկումներ: Սակայն Օսմանյան կայսրության առաջարկած հաշտության պայմանները մերժեցին Եվրոպական տերությունները, քանի որ դրանք չափազանց խիստ էին: Հոկտեմբերի սկզբին, հրադադարի ժամկետը լրանալուն պես Օսմանյան բանակը սկսեց գրոհել և սերբերը ընկան անելանելի վիճակի մեջ: Հոկտեմբերի 31-ին Ռուսաստանը վերջնագիր ներկայացրեց Օսմանյան կայսրությանը դադարեցնել ռազմական գործողությունները և նոր զինադադար կնքել Սերբիայի հետ 48 ժամվա ընթացքում: Դրան ուղղորդեց ռուսական բանակի մասնակի զորահավաքը (մոտ 20 դիվիզիա): Սուլթանը համաձայնվեց վերջնագրի պայմանների հետ:
Ճգնաժամը հարթելու նպատակով 1876 թվականի դեկտեմբերի 11-ին Մեծ տերությունները կազմակերպեցին Կոստանդնուպոլսի կոնֆերանսը (թուրքերը չէին հրավիրված): Կոնֆերանսում որոշվեց ինքնավարություն տալ Բուղարիային, իսկ Բոսնիան և Հերցեգովինան անցնում էին Եվրոպական տերությունների վերահսկողության ներքո: Օսնմանյան կայսրությունը այնուամենայնիվ չէր ցանկանում զոհաբերել իր անկախությունը և կոնֆերանսի փակման օրը դեկտեմբերի 23-ին հայտարարեց, որ ընդունելու է նոր սահմանադրություն, որի համաձայն կայսրության բոլոր կրոնական փոքրամասնություններն ունենալու են հավասար իրավունքներ: Օսմանցիները փորձեցին այս հնարքը օգտագործել, որպեսզի կոնֆերանսի որոշման վրա կարողանան ազդեցություն ունենալ: Երբ նրանք մերժում ստացան Մեծ տերությունների կողմից, հայտարարեցին, որ չեն ընդունում կոնֆերանսի արդյունքները:
1877 թվականի հունվարի 15-ին Ռուսաստանը և Ավստրո-Հունգարիան 1876 թվականի հուլիսի բանավոր պայմանավորվածության հիման վրա կնքեցին գրավոր պայմանագիր: Դրանով Ավստրո-Հունգարիան կպահպանել բարեկամական չեզոքություն գալիք պատերազմում: Սա նաև նշանակում էր, որ Ռուսաստանը կմղի պատերազմ, իսկ Ավստրո-Հունգարիան կստանա ավելի մեծ առավելություն: Այդ պատճառով Ռուսաստանը վերջին քայլերը կատարեց, որպեսզի իրավիճակը հարթվի խաղաղ պայմաններում: Երբ համաձայնության հասան Բալկանյան երկրների հետ և հակաօսմանյան տրամադրվածությունները Եվրոպայում մեծացան կապված Բուլղարիայի վայրագությունների և Կոստանդնուպոլսի կոնֆերանսի արդյունքների չընդունման հետ, Ռուսաստանը վերջապես ազատ էր պատերազմ հայտարարելու Օսմանյան կայսրությանը:
Պատերազմի ընթացք
Սկիզբ
Ռուսաստանը պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը 1877 թվականի ապրիլի 24-ին և իր զորքերը մտցրեց Ռումինիա Ունհենիի մոտ գտնվող Պրուտ գետի նոր կառուցված Էյֆելի կամրջի վրայով: 1877 թվականի ապրիլի 12-ին Ռումինիան թույլատրեց Ռուսաստանին օգտագործել իր տարածքը Օսմանյան կայսրության վրա հարձակվելու համար, քանի որ թուրքերը հրետակոծել էին Դանուբի ռումինական քաղաքները: 1877 թվականի մայիսի 10-ին Ռումինիայի իշանությունը, որը ֆորմալ գտնվում էր Օսմանյան կայսրության կազմի մեջ, հռչակեց իր անկախությունը[23]:
Պատերազմի սկզբում արդյունքը հեռու էր ակնհայտ լինելուց: Ռուսները Բալկաններում կարողացան հավաքագրել ավելի մեծաքանակ զորք, մոտ 300.000 զինվոր: Օսմանյան կայսրությունը Բալկաններում ուներ 200.000 զինվոր, որից 100.000-ը գտնվում էին ամրացված գառնիզոններում, իսկ ռազմական գործողությունների համար պատրաստ էր մոտ 100.000 զինվոր: Օսմանցիները ունեին առավելություն լինելով ամրացված, բացի այդ ունեին ռազմական նավակներ Դանուբ գետի երկայնքով[24]: Բացի այդ թուրքերը ավելի լավ էին զինված, ներառյալ բրիտանական և ամերիկյան արտադրության հրացանները և գերմանական արտադրության հրետանին:
Գորխնականում օսմանցիները հիմնականում ընտրում էին պասիվ պաշտպանողական մարտավարություն` մարտավարական առավելությունը թողնելով ռուսներին, որոնք որոշ սկզբնական սխալներից հետո այնուամենայնիվ գտան հաղթական մարտավարությունը: Օսմանցիների ռազմական հրամանատարությունը Կոստանդնուպոլսում չկարողացան պաշտպանողական լուրջ մեխանիզմ ընտրել ռուսների դեմ: Նրանք որոշել էին, որ ռուսներ կլինեն չափազանց ծույլ և չեն անցին Դանուբը դելտայից և կնախընտրեն կարճ ճանապարհը Սև ծովի ափով: Այդ պատճառով թուրքերը ամենահզոր ամրացված գոտիները կառուցել էին Սև ծովի ափին: Դանուբ գետի մոտ կար միայն մեկ լավ ամրացված գոտի, որը գտնվում էր Վիդինում: Այն մնացել էր, քանի որ Օսման փաշայի գառնիզոնը վերջերս էր ավարտել պաշտպանությունը սերբերից վերջին պատերազմում:
Ռուսների արշավանքը ավելի լավ էր պլանավորված: Ռուսների ամենամեծ սխալներից էր, որ սկզբում շատ քիչ զորք ուղարկեցին: Հունիսին Դանուբը կտրեց ռուսական 185.000 զորքը, որին դեմակայում էր թուրքական 200.000 զորքը: Հուլիսի անհաջողություններից հետո Ռուսաստանի ռազմական ղեկավարությունը հասկացավ, որ չունի բավարար պահեստազոր, որը կսատարեր գրոհին և որոշեցին անցնել պաշտպանության: Ռուսները անգամ չունեին բավարար ուժեր, որպեսզի պաշարեին Պլևենը մինչև օգոստոսի վերջ, ինչև հարցականի տակ դրեց ամբողջ արշավանքի արդյունավետությունը:
Բալկանյան թատերաբեմ
Պատերազմի սկզբին ռուսները և ռումինացիները ականապատեցին Դանուբ գետը, այսպիսով ռուսական զորքը կարող էր անցնել Դանուբ գետը և օսմանյան նավատորմը ի վիճակի չէր խանգարելու: Օսմանյան հրամանատարությունը չէր գնահատել ռուսների գործողությունների կարևորությունը: Հունիսին ռուսական մի փոքր զորամիավորում անցավ Դանուբի դելտան Գալացում և շարժվեց դեպի Ռուչուկ (ներկայիս Ռուսե): Սա ավելի շատ վստահեցրեց օսմանցիներին, որ ռուսները կգան իրենց լավ պաշտպանված դիրքերի ուղղությամբ:
Մայիսի 25-26-ին ռումինական տորպեդոնավ ռումինա-ռուսական անձնակազմով խորտակեց օսմանյան մոնիտորը Դանուբի վրա[25]: Գեներալ մայոր Միխայիլ Իվանովիչ Դրագոմիրովի հրամանատարության ներքո 1877 թվականի հունիսի 27/28-ի գիշերը ռուսները պոնտոն կամուրջ կառուցեցին Դանուբի վրա Սվիշտովում: Կարճ ճակատամարտից հետո, որում ռուսները ունեցան 812 սպանված և վիրավոր[26], կարողացան մյուս ափը վերցնել վերահսկողության ներքո և հետ մղել օսմանյան հետևակային բրիգադին, որը պաշտպանում էր Սվիշտովը: Այս կետից ռուսական զորքերը բաժանվեցին երեք մասի` արևելյան զորամիավորում ցարևեիչ Ալեքսանդր Ալեքսանդրովիչի հրամանատարությամբ, ով ապագա Ալեքսանդր III ցարն էր և պետք է նվաճեր Ռուսչուկ ամրոցը և փակեր բանակի արևելյան թևը: Արևմտյան զորամիավորումը պետք է նվաճեր Նիկրոպոլի ամրոցը և փակեր բանակի արևմտյան թևը և առաջավոր զորամիավորումը կոմս Իոսիֆ Վլադիմիրովիչ Գուրկոյի գլխավորությամբ, որը պետք է շարժվեր Վելիկո Տիռնովոյով և ներթափանցեր Բալկանյան լեռներ, որը Դանուբի և Կոստանդնուպոլսի ամենանշանակալի պատնեշն էր:
Արձագանքելով ռուսների կողմից Դանուբի անցումը, օսմանյան բարձր հրամանատարությունը հրամայեց Օսման Նուրի փաշային շարժվել դեպի Վիդին և նվաճել Նիկրոպոլ ամրոցը, որը ռուսների հենց արևելքում էր: Նիկրոպոլի ճանապարհին Օսման փաշան իմացավ, որ ռուսները արդեն գրավել են ամրոցը և փոխեց ուղղությունը դեպի Պլևնա (ներկայիս Պլևեն), որը նա նվաճեց մոտ 15.000 զորքով հուլիսի 19-ին[27]: Ռուսները մոտ 9.000 զորքով Գեներալ Շիլդեր-Շուլդների հրամանատարությամբ հասան Պլևնա վաղ առավոտյան և սկսվեց Պլևնայի պաշարումը:
Օսման փաշան կազմակերպեց պաշտպանությունը և հետ մղեց երկու ռուսական գրոհ` պատճառելով մեծ կորուստներ: Այս ժամանակ կողմերի ուժերը գրեթե հավասար էին, սակայն ռուսական բանակը հուսահատված էր[28]: Շատ վերլուծաբաններ կարծում էին, որ եթե օսմանցիները հակագրոհեին, ապա կորղ էին շարքից հանել ռուսական բրիգադը: Սակայն Օսման փաշան հրամայեց մնալ Պլևնայում և չլքել ամրոցը:
Ռուսները պետք է ավելի շատ զորք ուղղարկել Պլևնա և որոշեցին հանել ամրոցի պաշարումը և նույն ժամանակ[29] խնդրեցին ռումինացիների տրամադրել հավելյալ զորք: Օգոստոսի 9-ին Սուլեյման փաշան 30.000 զորքով փորձեց օգնության հասնել Օսման փաշային, սակայն նրան կանգնացրեցին բուլղարացիները Շիպկայի ճակատամարտում: Երեք օր տևած կռիվներից հետո բուլղարացի կամավորներին օգնության հասան ռուսական զորքերը Գեներալ Ռեդեսկիի գլխավորությամբ և թուրքերը նահանջեցին: Դրանից քիչ հետո ռումինական զորքերը անցան Դանուբը և միացան պաշարմանը:
Օսմանցիները Պլևնայի շրջակայքում կառուցեցին մի քանի ամրություններ, որոնց թիվը ռուսները և ռումինացիները աստիճանաբար կրճատեցին[30][31]: Ռումինական 4-րդ դիվիզիան Գեներալ Գեորգի Մանուի գլխավորությամբ չորս արյունալի փորձից հետո նվաճեց Գրիվիստա ամրոցը և պահեց այն մինչև պաշարման ավարտը: Պլևնայի պաշարումը (1877 թվականի հուլիսից դեկտեմբեր) հաղթանակով ավարտվեց միայն երբ ռուսները և ռումինացիները կտրեցին թուրքերի բոլոր մատակարարման ուղիները: Երբ մատակարարումները քչացան Օսման փաշան փորձեց ճեղքել ռուսների պաշարումը Օպանեցի ուղղությամբ: Դեկտեմբերի 9-ի կեսգիշերին, օսմանցիները կամուրջներ փռեցին Վիտ գետի վրա, անցան այն և ճեղքեցին ռուսների առաջին գծի խրամատները: Այստեղ կռիվը փոխվեց ձեռնամարտի: Ռուսները շատ լինելով օսմանցիներից հինգ անգամ հետ մղեցին նրանց Վիտ գետի մյուս ափ: Օսման փաշան վիրավորվեց ոտքից: Շարունակելով մարտը օսմանցիները հասկացան որ այն պարտվում են, նահանջեցին քաղաք` կորցնելով 5.000 զինվոր, ռուսները ունեցան 2.000 կորուստ: Մյուս օրն Օսման փաշան հանձնեց քաղաքը և իր սուրը հանձնեց ռումինացի գնդապետ Միխաիլ Չեկեզին: Նրան բուժեցին արժանապատվությամբ, սակայն նրա զինվորները մահացան ձյան մեջ, երբ գտնվում էին գերության մեջ: Ավելի ծանր վիրավորվածները մնացին, սակայն նրանց սպանեցին բուլղարացիները[32]:
Այս ժամանակից սկսած Սերբիան վերջապես դրամային օգնություն ստացավ Ռուսաստանից և նորից պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը: Այս ժամանակ սերբական բանակում ավելի քիչ ռուս սպաներ կային, սակայն շատ սպաներ մեծ փորձ ունեցին 1876-77 թվականների պատերազմում: Արքայազն Միլան Օբրենովիչի ֆորմալ հրամանատարության ներքո (փաստացի հրամանատարն էր գլխավոր շտաբի պետ Գեներալ Կոստա Պրոտիչը) Սերբական բանակը հարձակման անցավ ներկայիս արևելյան Սերբիայի հարավով: Նախատեսվում էր հարձակում օսմանյան Սանյակ Նովի Պազարի վրա, սակայն այն հետ կանչվեց Ավստրո-Հունգարիայի դիվանագիտական ճնշման արդյունքում, ինչը Սերբիան և Մոնտենեգորն ցանկանում էին կցել իրենց և որը ընկած էր Ավստրո-Հունգարիայի ազդեցության գոտում: Օսմանցիները թվով քիչ էին ի տարբերություն նախորդ պատերազմի և ընտրել էին ամրացված պաշտպանողական մարտավարություն: Ռազմական գործողությունների ավարտին սեբերը նվաճեցին Ակ-Պալանկան (այժմյան Բելա Պալանկա), Պիրոտը, Նիշը և Վրանեն:
Ռուսները Դաշտային գեներալ Իոսիֆ Վլադիմիրովիչ Գուրկոյի գլխավորությամբ հաջողությամբ նվաճեցին Ստարա Պլանինա լեռան ստորոտի հատվածը, ինչը ռազմավարական մեծ նշանակություն ուներ: Դրանից հետո երկու կողմերի միջև տեղի ունեցան մի շարք ճակատամարտեր Շիպկայի ստորոտի համար: Գուրկոն մի քանի գրոհ ձեռնարկեց Շիպկա լեռնացնքի ուղղությամբ և նվաճեց այն: Օսմանցիները փորձեցին վերանվաճել կարևորագույն լեռնանցքը, սակայն ապարդյուն: Օսմանցիների գրոհները Շիպկայի լեռնանցքի վրա համարվում է պատերազմի կոպտագույն սխալը, քանի որ մյուս լեռնանցքները գրեթե պաշտպանված չէին: Այս ընթացքում մեծ թվով օսմանյան զորքը մնացել էր Սև ծովում և իրականացրել էր փոքրաթիվ ռազմական գործողություններ:
Ռուսական բանակը անցավ Ստարա Պլանինան ձմեռային խիստ պայմաններում, որին օգնության հասան տեղի բուլղարացիները: Սա անսպասելի էր օսմանյան բանակի համար և թուրքերը պարտություն կրեցին Տաշկիսենի ճակատամարտում ու նվաճեցին Սոֆիան: Ռուսների համար ճանապարհ բացվեց Պլավդիվով և Ադրիանապոլսով դեպի Կոստանդնուպոլիս:
Բացի ռումինական բանակից (որն ուներ մոտ 130.000 զինվոր) ռուսների կողմից կար ուժեղ ֆիննական անձնակազմ և ավելի քան 12.000 բուլղարացի կամավորներ տեղի բուլղարացի բնակչությունից:
Կովկասյան թատերաբեմ
Ռուսական զորքերի կովկասյան կորպուսը տեղակայված էր Վրաստանում և Հայաստանում և ուներ մոտ 50.000 զինվոր և 202 հրանոթ, որի հրամանատարն էր Կովկասի գլխավոր նահանգապետ Միխայիլ Նիկոլաևիչը[33]: Ռուսական զորքին դիմակայում էր 100.000 օսմանյան բանակը Ահմեդ Մուխտար փաշայի հրամանատարությամբ: Չնայած ռուսական բանակը ավելի լավ էր նախապատրաստված տեղանքին, այն հետ էր տեխնիկական առումով, հիմնականում զիջում էր ծանր հրետանին[34]:
Կովկասյան կորպուսը առաջնորդում էին հայ հրամանատարների քառյակը` Գեներալներ Միքայել Լոռիս-Մելիքովը, Արշակ Տեր-Ղուկասովը (Տեր-Ղուկասյան), Իվան Լազարևը և Բեհբուտ Շելկովնիկովը[35]: Տեր-Ղուկասովի զորքը տեղակայված էր Երևանի մոտակայքում և առաջին ներխուժեց օսմանյան տարածք` նվաճելով Բայազետը 1877 թվականի ապրիլի 27-ին[36]: Տեր-Ղուկասովի հաջողությունից ոգևորված ռուսները նվաճեցին Արդահանի շրջանը մայիսի 17-ին և պաշարեցին Կարս քաղաքը մայիսի վերջին, սակայն օսմանցիները վերակազմավորվեցին և կարողացան հանել քաղաքը պաշարումից: Ստանալով համալրումներ 1877 թվականի նոյեմբերին Գեներալ Լազարևը նոր գրոհ ձեռնարկեց Կարսի վրա և նվաճեց այն նոյեմբերի 18-ին[37]: 1878 թվականի փետրվարի 19-ին երկար պաշարումից հետո ռուսական զորքերը կարողացան վերցնել կարևոր մարտավարական բերդաքաղաք Էրզրումը: Չնայած պատերազմի ավարտից հետո ռուսները վերադարձրեցին Օսմանյան կայսրությանը Էրզրումը, ռուսներին մնաց Բաթումը, Արդահանը, Կարսը, Օլթին և Սարիղամիշը, որոնք մտան Կարսի մարզի մեջ[38]:
Բուլղարիայի ժամանակավոր կառավարությունը պատերազմի ժամանակ
Պատերազմի ընթացքում Ռուսական բանակի կողմից ազատագրված բուլղարական տարածքները սկզբնական շրջանում կառավարում էր Ռուսական ժամանակավոր կառավարությունը, որը հիմնադրվեց 1877 թվականի ապրիլին: 1878 թվականի Բեռլինի պայմանագրով Ռուսական կառավարության գործունեության ժամկետ սահմանվեց մինչև 1879 թվականի մայիսը, երբ հիմնադրվեցին Բուլղարիայի իշխանությունը և Արևելյան Ռումելիան[39]: Ռուսական ժամանակավոր կառավարության հիմնական գործառույթներն էին պահպանել խաղաղությունը և նախապատրաստել նոր բուլղարական պետության ստեղծումը:
Հետևանքներ
Մեծ տերությունների միջամտում
Բրիտանիայի ճնշման ներքո ռուսները համաձայնվեցին Օսմանյան կայսրության առաջարկած զինադադարին 1878 թվականի հունվարի 31-ին, սակայն շարունակեցին շարժվել Կոստանդնուպոլսի ուղղությամբ:
Բրիտանացիները ռազմանավեր ուղարկեցին Միջերկրական ծով, որպեսզի կանխեն ռուսների մուտքը քաղաք և ռուսները ստիպված էին կանգնեցնել առաջխաղացումը Սան Ստեֆանոյում: Այս բնակավայրում կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը մարտի 3-ին, որով Օսմանյան կայսրությունը ճանաչում էր Ռումինիայի, Սերբիայի և Չեռնոգորիայի անկախությունները և Բուլղարիայի ինքնիշխանությունը:
Վախենալով ռուսական ազդեցության մեծացումից Բալկաններում` Մեծ տերությունները հետագայում պայմանագիրը վերափոխեցին Բեռլինի կոնգրեսում: Հիմնական փոփոխությունը Բուլղարիայի բաժանումն էր, որով Մեծ տերությունները ցանկանում էին կանխել նոր հզոր սլավոնական պետության ստեղծումը: Բուլղարիան բաժանվեց հյուսիսային և արևելյան մասերի, որոնք դարձան իշխանություններ (Բուլղարիա և Արևելյան Ռումելիա) տարբեր կառավարիչներով, իսկ Մակեդոնիա տարածաշրջանը, որ Սան Ստեֆանոյի պայմանաֆրով պետք է կազմեր Բուլղարիայի մաս, անցավ Օսմանյան կայսրության ուղիղ վերահսկողության ներո[40]:
Բուլղարիայի մուսուլման և քրիստոնյա բնակչության վրա ազդեցություն
Մուսուլմանական խաղաղ բնակչության կորուստները պատերազմի ժամանակ հաճախ հաշվվում են տասնյակ հազարների[41]: Կոտորոծների կազմակերպիչների մասով պատմաբանները վիճելի են համարում: Ամերիկացի պատմաբան Ջաստին Մակարտին գտնում է որ կազմակերպիչներն են ռուս զինվորները, կազակները, ինչպես նաև բուլղարացի կամավորները[42], մինչդեռ Ջեյմս Ջ. Ռեյդ գտնում է, որ հիմնական զորերը եղել են չերքեզները և մեղավորները կարող են լինել Օսմանյան բանակից[43]: Ըստ Ջոն Ժոզեֆի ռուս զինվորները հաճախ կոտորել են մուսուլման գյուղացիներին, որպեսզի նրանք չխանգարեն զորքի մատակարարմանը և տեղաշարժին: Հարմանլիի ճակատամարտը ուղեկցվեց մահմեդական խաղաղ բնակչության նկատմամբ վրեժով, որի ժամանակ մեծ թվով մահմեդական քաղաքացիներ հարձակման ենթարկվեցին Ռուսական բանակի կողմից, արդյունքում սպանվեցին հազարավորները և նրանց գույքը բռնագրավվեց[44][45]: Daily News-ի լրագրողները զեկուցեցին, որ ըստ ականատեսների, ռուս զինվորները հրկիզել են հինգ թուրքական գյուղ, որպեսզի խուսափեն տարածաշրջանում թուրքերի պարտիզանական պայքարիզ[46]:
Ըստ Էռջեյ Կրամպտոնի փախստականների թիվը 130.000 էր[47]: Ռիչարդ Կ. Ֆրուկտը համարում էր որ պատերազմից հետո մնաց մահմեդական բնակչության միայն կեսը (700,000), 216.000-ը սպանվեցին, մնացածը արտագաղթեցին[48]: Դուգլաս Արտուր Հովարդը գտնում էր, որ պատերազմից առաջ Բուլղարիայում ապրող մոտ 1.5 միլիոն մահմեդական բնակչության, որոնց մեծ մասը թուրքեր էին, կեսը անհետացավ: 200.000-ը մահացան, մնացածը հավանաբար բնակություն հաստատեցին Օսմանյան կայսրության մյուս տարածքներում:[49]:
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Crowe, John Henry Verrinder (1911). «Russo-Turkish Wars (1828-29 and 1877-1878 - The War of 1877-78)». The Encyclopaedia Britannica; A Dictionary of Arts, Sciences, Literature and General Information. Vol. XXIII (REFECTORY to SAINTE-BEUVE) (11th ed.). Cambridge, England and New York: At the University Press. էջեր 931–936. Վերցված է 19 July 2018-ին – via Internet Archive.
- ↑ Mrŭchkov, Vasil (2011). Labour Law in Bulgaria. Kluwer Law International. էջ 120. ISBN 978-9-041-13616-9.
- ↑ Hatt-ı Hümayun (full text), Turkey: Anayasa.
- ↑ Vatikiotis, PJ (1997), The Middle East, London: Routledge, էջ 217, ISBN 0-415-15849-4.
- ↑ 5,0 5,1 «Lebanon», Country Studies, US: Library of Congress, 1994.
- ↑ Churchill, C (1862), The Druzes and the Maronites under the Turkish rule from 1840 to 1860, London: B Quaritch, էջ 219.
- ↑ 7,0 7,1 Shaw, Shaw, էջեր 142–43
- ↑ Robson, Maureen M. (1960). «Lord Clarendon and the Cretan Question, 1868-9». The Historical Journal. 3 (1): 38–55.
- ↑ Stillman, William James (March 15, 2004), The Autobiography of a Journalist (ebook), vol. II, The Project Gutenberg, eBook#11594.
- ↑ Finkel, Caroline (2005), The History of the Ottoman Empire, New York: Basic Books, էջ 467.
- ↑ Hupchick, 2002, էջ 264
- ↑ 12,0 12,1 12,2 Jonassohn, 1999, էջեր 209–10
- ↑ Eversley, Baron George Shaw-Lefevre (1924), The Turkish empire from 1288 to 1914, էջ 319
- ↑ Jonassohn, 1999, էջ 210
- ↑ (Editorial staff) (4 December 1915). «Massacre». New Statesman. 6 (139): 201–202. ; see p. 202.
- ↑ Parliamentary Papers, House of Commons and Command, Volume 80. Constantinople: Great Britain. Parliament. House of Commons. 1880. էջեր 70–72. Վերցված է 3 January 2017-ին.
- ↑ MacGahan, Januarius A. (1876). Turkish Atrocities in Bulgaria, Letters of the Special Commissioner of the 'Daily News,' J.A. MacGahan, Esq., with An Introduction & Mr. Schuyler's Preliminary Report. London: Bradbury Agnew and Co. Վերցված է 26 January 2016-ին.
- ↑ Gladstone, 1876
- ↑ Gladstone, 1876, էջ 64
- ↑ «The liberation of Bulgaria», History of Bulgaria, US: Bulgarian embassy, Արխիվացված է օրիգինալից 2010-10-11-ին
{{citation}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն). - ↑ Хевролина, ВМ, Россия и Болгария: "Вопрос Славянский — Русский Вопрос" (Russian), RU: Lib FL, Արխիվացված է օրիգինալից October 28, 2007-ին
{{citation}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). - ↑ Potemkin, VP, History of world diplomacy 15th century BC – 1940 AD, RU: Diphis.
- ↑ Chronology of events from 1856 to 1997 period relating to the Romanian monarchy, Ohio: Kent State University, Արխիվացված է օրիգինալից 2007-12-30-ին
{{citation}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Schem, Alexander Jacob (1878), The War in the East: An illustrated history of the Conflict between Russia and Turkey with a Review of the Eastern Question.
- ↑ Navypedia.org: Ottoman navy: Hizber river monitors
- ↑ Menning, Bruce (2000), Bayonets before Bullets: The Imperial Russian Army, 1861–1914, Indiana University Press, էջ 57.
- ↑ von Herbert, 1895, էջ 131
- ↑ Reminiscences of the King of Roumania, Harper & Brothers, 1899, էջեր 274–75.
- ↑ Reminiscences of the King of Roumania, Harper & Brothers, 1899, էջ 275.
- ↑ Furneaux, Rupert (1958), The Siege of Pleven.
- ↑ von Herbert, 1895
- ↑ Lord Kinross (1977), The Ottoman Centuries, Morrow Quill, էջ 522.
- ↑ Menning. Bayonets before Bullets, p. 78.
- ↑ Allen, Muratoff, էջեր 113–114
- ↑ Allen, Muratoff, էջ 546
- ↑ «Ռուս-Թուրքական Պատերազմ, 1877–1878», Հայկական սովետական հանրագիտարան [The Russo-Turkish War, 1877–1878] (Armenian), vol. 10, Yerevan: Armenian Academy of Sciences, 1984, էջեր 93–94
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link). - ↑ Walker, Christopher J. (2011). «Kars in the Russo-Turkish Wars of the Nineteenth Century». In Hovannisian, Richard G (ed.). Armenian Kars and Ani. Costa Mesa, California, USA: Mazda Publishers. էջեր 217–220.
- ↑ Melkonyan, Ashot (2011). «The Kars Oblast, 1878–1918». In Hovannisian, Richard G. (ed.). Armenian Kars and Ani. Costa Mesa, California, USA: Mazda Publishers. էջեր 223–244.
- ↑ Българските държавни институции 1879–1986 [Bulgarian State Institutions 1879–1986]. София (Sofia, Bulgaria): ДИ "Д-р Петър Берон". 1987. էջեր 54–55.
- ↑ L.S. Stavrianos, The Balkans Since 1453 (1958) pp 408-12.
- ↑ Levene, Mark (2005), Genocide in the Age of the Nation State: The rise of the West and the coming of genocide, էջ 225.
- ↑ McCarthy, J (2001), The Ottoman Peoples and the end of Empire, Oxford University Press, էջ 48.
- ↑ Reid, 2000, էջեր 42–43
- ↑ Medlicott, William Norton, The Congress of Berlin and after, էջ 157
- ↑ Joseph, John (1983), Muslim-Christian Relations and Inter-Christian Rivalries in the Middle East, էջ 84.
- ↑ Reid, 2000, էջ 324
- ↑ Crampton, RJ (1997), A Concise History of Bulgaria, Cambridge University Press, էջ 426, ISBN 0-521-56719-X.
- ↑ Frucht, Richard C (2005), Eastern Europe, էջ 641.
- ↑ Howard, Douglas Arthur (2001), The history of Turkey, էջ 67
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Պատերազմներ այբբենական կարգով
- Հայկական հարց
- Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)
- 1878 հակամարտություններ
- 1877 հակամարտություններ
- Բուղարիայի ժամանակակից պատմություն
- Ռումինիայի պատերազմներ
- Սերբիայի պատերազմներ
- Չեռնոգորիայի պատերազմներ
- Բուլղարիայի պատերազմներ
- Ռուս-թուրքական պատերազմներ
- Հայաստանի ժամանակակից պատմություն