Ջիզիե
Արտաքին տեսք
Ջիզիե ջիզյա, այլակրոնության հարկ կամ ամենամյա գլխահարկ Արաբական խալիֆայությունում, հետագայում նաև այլ իսլամադավան պետություններում։ Գանձվել է 15—60 տարեկան ոչ մուսուլման տղամարդկանցից։ Ջիզիե վճարողները չեն ենթարկվել ջիհադի («սրբազան պատերազմ») և համարվել են զիմմի (առնվել են օրենքի պաշտպանության ներքո)։ Սակայն ջիզիե վճարողները զրկված են եղել քաղաքացիական իրավունքներից։ Գոյություն է ունեցել ջիզիեի երեք չափ (ունևորները վճարել են 48, միջակները՝ 24, չքավորները՝ 12 դիրհեմ)։ Սովորաբար ջիզիե գանձվել է համայնքից, միատեղ և միանվագ, երբեմն նաև բնամթերքով։ Օսմանյան Թուրքիայում գոյություն է ունեցել մինչև XVIII դ․, ապա միաձուլվել խարաջին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 513)։ |