Զիմմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զիմմի (արաբ․՝ պարտապան‎‎), մուսուլմանական պետություններում այլակրոն (հատկապես քրիստոնյա և մովսիսական) համայնքներին պատկանող հպատակներ։ Անվանումն առաջացել է արաբ, արշավանքների ընթացքում (VII դարում), երբ նվաճողները որոշ Ժողովուրդների թույլատրեցին դավանել իրենց կրոնը։ Արաբները պաշտպանում էին այդ ժողովուրդների կրոնական համայնքները՝ պայմանով, որ նրանք հպատակվեն իրենց, օգնեն «անհավատների» դեմ մղվող «սրբազան» պատերազմում և գլխահարկ վճարեն։ Հայաստանում Զիմմիների վիճակը ավելի ծանրացավ XIV դարում, երբ մոնղոլական իշխան Ղազանխանի օրոք իսլամը դարձավ պետական կրոն։ ժամանակի ընթացքում բազմապատկվեցին Զիմմիներից գանձվող գլխահարկի չափերը, մտցվեցին ծանր և ստորացուցիչ բազմաթիվ այլ հարկեր և պարտավորություններ։ Զիմմիների քաղաքացիական, կենսական իրավունքները սահմանափակվում էին, նրանց հալածում էին, հարստահարում, ենթարկում բռնի հավատափոխության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 689 CC-BY-SA-icon-80x15.png