Կրետեի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կրետեի ապստամբություն
Հունաստանի ազատագրական պատերազմ
Gatteri - The Arcadian Holocaust.jpg
Կրետական ապստամբություն
Թվական 1866-1869 թվական
Վայր Կրետե, Օսմանյան Հունաստան
Արդյունք Կղզու կարգավիճակի փոփոխում
Հակառակորդներ
Arkadi Cretan flag.png Հույն հեղափոխականներ Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն
Հրամանատարներ

1866-1869 թվականների Կրետեի ապստամբություն, սովորաբար անվանվում է Կրետական մեծ հեղափոխություն (հուն․՝ Κρητική Επανάσταση), հույն հեղափոխականների կողմից կազմակերպված հակաթուրքական ընդվզում Կրետե կղզում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրետեի քրիստոնյա հեղափոխականները մայրցամաքային Հունաստանի ապստամբների հետ 1821 թվականին մեծ ընդվզում են բարձրացրել, սակայն թուրքերին հաջողվել է հաջողության հասնել՝ պաշարելով Խանիա, Ռեթիմնո, Հերակլիոն և Այոս Նիկոլաոս քաղաքները։ 1828 թվականին Կրետեն անցում է Օսմանյան կայսրության վասալ Եգիպտոսին, իսկ 1840 թվականին կղզին վերստին դառնում է օսմանյան տիրույթ։

Կրետեի բնակիչները օսմանյան կարգերի դեմ պայքարել են նաև 1841-1858 թվականներին, սակայն միասնական չլինելու պատճառով պարտություն են կրել։ Քրիստոնյա կրետացիների անհնազանդ վարքը օսմանյան իշխանություններին ստիպում է գնալ փոխզիջումների․ քրիստոնյաները ևս ստացան զենք կրելու իրավունք, վերաբացվեցին մի քանի եկեղեցիներ և քրիստոնեական համայնքներ։ Այս զիջումները առաջացրեց Կրետեի մուսուլմանների դժգոհությանը, իսկ քրիստոնյաները շարունակում էին ներկայացնել իրենց պահանջները՝ նպատակ ունենալով Կրետեն միավորել Հունաստանին։

Ապստամբության ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերթական անգամ քրիստոնյաները բարեփոխումների մտադրությամբ նամակ-խնդրագրով ներկայացան Օսմանյան սուլթանին, սակայն պատասխան չստացան, ինչն էլ ստիպեց տեղի հույներին անցնել զինված գործողությունների։

Ձևավորվեցին զինված խմբեր, որից հետո 1866 թվականի օգոստոսի 21-ին պաշտոնապես ապստամբություն հայտարարվեց։ Զինված պայքարը վայելում էր Հունաստանի և մի շարք այլ եվրոպական երկրների համակրանքը։ Կարճ ժամանակ անց ապստամբների բանակը իր վերահսկողության տակ վերցրեց կղզու կենտրոնական մասը, սակայն չկարողացավ պաշարել հյուսիսային չորս ամրոցները։

Շուտով Կրետեի ապստամբների օգտին սկսեցին հանդես գալ Եվրոպայի առաջատար երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Պորտուգալիան[1]։ Արևմաեվրոպական երկրների հակասական արձագանքը զայրույթ առաջացրեց օսմանցի ղեկավարության շրջանում։ Թուրքերը սկսեցին վայրագություններ կատարել՝ հարձակվելով Արկադի վանքի վրա։ Ե՛վ Հունաստանի ազգային հեղափոխության և կրետական ապստամբության տարիներին այս վանքը ուներ ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ այստեղ էր գտնվում հույների ռազմական կենտրոնը։ Թուրքերը ներխուժեցին վանք և ապստամբները ստիպված եղան պայթեցնել զինանոցը, որը հանգեցրեց զգալի թվով մարդկային կորուստների՝ և՛ հույների, և՛ թուրքերի կողմում։

Ապստամբների առաջխաղացումը կասեցնելու համար Օսմանյան կայսրության իշխանությունը ստիպված է լինում բանակցությունների ուղարկել մեծ վեզիր Մեհմեդ Էմին փաշային։ 1869 թվականին ապստամբությունն ավարտվեց՝ իսկ Կրետեն ստացավ որոշակի ինքնավարություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բում Քենեթ (1956-01-01)։ «Մեծ Բրիտանիան և Կրետեական ապստամբությունը, 1866-1869»։ Սլավոնական և արևելաեվրոպական տեսություն 35 (84): 74–94