Երեք միապետների դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երեք միապետների դաշինք, Ռուսաստանի, Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի՝ 19-րդ դարի 1870-1880-ական թվականների դաշինք։ Սկզբում կնքվել է երկկողմ համաձայնություն, 1873 թվականի մայիսի 25 (հունիսի 6-ին), Շյոնբրունում (Ավստրո-Հունգարիա)՝ Ալեքսանդր II-ի և Ֆրանց-Իոսիֆի միջև։ 1873 թվականի հոկտեմբերի 11-ին նրանց միացել է Վիլհելմ I-ը։ Միապետները պարտավորվել են խորհրդակցել տարաձայնությունների, չորրորդ պետության հարձակման սպառնալիքի դեպքում, պաշտպանել խաղաղությունը Եվրոպայում։ Պայմանավորվող երկրների քաղաքական նպատակները տարբեր էին․ Գերմանիան խոչընդոտում էր Ռուսաստանի մերձեցմաևը Ֆրանսիային, Ռուսաստանը արևմտյան սահմանների անվտանգության որոշ երաշխիք էր ստանում և ջանում խանգարել Գերմանիայի մերձեցմանը Ավստրո-Հունգարիային, վերջինս էլ հույս ուներ կանգնեցնել ցարիզմի թափանցումը Բալկաններ։ Դաշինքը չվերացրեց նրանց հակասությունները և 1880-ական թվականներին վերջերին փաստորեն կազմալուծվեց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 584 CC-BY-SA-icon-80x15.png