Ալեքսանդր Գորչակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Գորչակով
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4 (15), 1798
ԾննդավայրՀաապսալու, Լյաենեմաա, Էստոնիայի Հանրապետություն[1]
Մահացել էփետրվարի 27 (մարտի 11), 1883 (84 տարեկան)
Մահվան վայրԲադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1]
ԳերեզմանCoastal Monastery of St. Sergius
ՔաղաքացիությունFlag of the Russian Empire (black-yellow-white).svg Ռուսական կայսրություն
ԿրթությունՑարսկոյե սելո լիցեյ
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
ԱմուսինՄարիա Մուսինա-Պուշկինա
Ծնողներհայր՝ Միխայիլ Գորչակով
Զբաղեցրած պաշտոններդեսպան և Q108458877?
Պարգևներ և
մրցանակներ
Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Սուրբ Ալեքսանդր Նևսկու ասպետական շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սպիտակ արծվի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Անդրեաս առաքյալի շքանշան Պատվավոր Լեգեոնի շքանշան Ոսկե գեղմի շքանշան Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան Սև արծվի շքանշան Լյուդվիգի շքանշան Հավատարմության շքանշան Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան Սերովբեների արքայական շքանշան Փղի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Թագի շքանշան Սուրբ Յոզեֆի շքանշան և Դանեբրոգ շքանշան
ԱնդամությունՊետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներՄիխայիլ Գորչակով և Կոնստանտին Գորչակով
Ստորագրություն
SignatureAlexanderGorchakov.jpg
Alexander Mikhailovich Gorchakov Վիքիպահեստում

Ալեքսանդր Միխայլովիչ Գորչակով (ռուս.՝ Алекса́ндр Миха́йлович Горчако́в, հունիսի 4 (15), 1798, Հաապսալու, Լյաենեմաա, Էստոնիայի Հանրապետություն[1] - փետրվարի 27 (մարտի 11), 1883, Բադեն-Բադեն, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[1]), ռուս դիվանագետ և պետական գործիչ։

1817 թ.-ից` դիվանգիտական ծառայության մեջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար (1856-82)։ 1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո Գորչակովը մերժել է անգլիական կառավարության առաջարկը, որպեսզի Ռուսաստանի և Թուրքիայի միջև զինադադարի կնքմանը մասնակցեն եվրոպական տերությունները։ Նրա վճռով Թուրքիայի հետ կնքվել է նախնական համաձայնություն, քանի որ մյուս տերություններին վերաբերվող հարցերը ենթադրվում էր լուծել համաեվրոպական կոնգրեսում։ 1878 թ.-ի մարտին Գորչակովը անգլիական կառավարությանը ապացուցում էր, որ Արևմտյան Հայաստանի տարածքների գրավումը Ռուսաստանի համար ունի ոչ թե հարձակողական, այլ պաշտպանական նշանակություն, հիշեցնում, որ ռուսական զորքերը արդեն 3-րդ անգամ են գրավում Կարսի բերդը, և այդ արվում է սեփական սահմանները ապահովելու նպատակով։ Բեռլինի կոնգրեսի (1878) նախօրեին հայկական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Գորչակովը հայտարարել է, որ ցանկանում է «լավագույնս» լուծել Հայկական հարցը, սակայն դրան խանգարում է Անգլիան, դժգոհել է նաև այն բանից, որ հայերը դիմել են եվրոպական մյուս պետություններին ևս։ Բեռլինի կոնգրեսին մասնակցել է որպես առաջին լիազոր։ Առաջին իսկ նիստում ձգտել է ապացուցել, որ ռուսական կառավարության նպատակն է ապահովել Օսմանյան կայսրության քրիստոնյա ժողովուրդների ինքնակառավարման հնարավորությունը։ Ռուս-թուրքական սահմանի հարցի քննարկման ժամանակ, վերջին նիստերից մեկում «ծերունական ցրվածության» պատճառով անգլիական ներկայացուցչի առջև բաց է արել նոր սահմաններ որոշելիս Ռուսաստանի հնարավոր զիջումների գաղտնի քարտեզները, ինչը Անգլիան օգտագործել է հօգուտ Թուրքիայի։

1878 թ.-ի հուլիսի 6-ին Բեռլինում ընդունել է հայկական պատվիրակությանը, հայտնել իր դժգոհությունը եվրոպական տերություններից, որոնք խանգարեցին Ռուսաստանին հանդես գալ որպես Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների պաշտպան, հրաժարվել է պաշտպանել հայերի պահանջը Արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ[2]։

1998 թվականին Գորչակովի ծննդյան 200-ամյակի կապակցությամբ ի պատիվ նրա անվանակոչվել է 1974 թվականի սեպտեմբերի 19-ին Լյուդմիլա Չեռնիխի կողմից հայտնաբերված (5014) Գորչակով աստերոիդը[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Анучин Д. Берлинский конгресс 1878 года, СПБ, 1912.
  • Киракосян Дж. С., Буржуазная дипломатия и Армения (70-е гг. XIX в.), Е., 1981.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Горчаков Александр Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ա. Կիրակոսյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 107
  3. (5014) Գորչակով աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 181 CC-BY-SA-icon-80x15.png